Կիեւը «խորհրդակցությունների համար» հետ է կանչում Բելառուսում իր երկրի դեսպան Իգոր Կիզիմին Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավարի պաշտոնակատար Դենիս Պուշիլինի հետ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպման պատճառով, այս մասին տեղեկացվել է Ուկրաինայի ԱԳՆ-ի կայքում։
Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչությունը «դատապարտել է հանդիպումը՝ այն անվանելով հերթական եւ աղաղակող ոչ բարեկամական ակտ» Մինսկի կողմից։ «Այդ առնչությամբ Ուկրաինայի ԱԳՆ-ն որոշում է ընդունել հետ կանչել Բելառուսի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպան Իգոր Կիզիմին՝ խորհրդակցությունների համար»,- նշվել է նախարարության հայտարարությունում։
Լուկաշենկոյի եւ Պուշիլինի պաշտոնական հանդիպումը տեղի է ունեցել երեքշաբթի Մինսկում։ Բելառուսի նախագահն առաջարկել է ԴԺՀ-ի ղեկավարի պաշտոնակատարին օգնել հանրապետությունում կյանքի վերականգնման ու կարգավորման գործում։