Եվրատեսիլյան հայտնի Wiwibloggs կայքն իր ընթերցողների շրջանում քվեարկություն էր հայտարարել՝ պարզելու, թե ով է այս տարվա մասնակիցներից ամենասիրվածը։ Քվեարկության առաջատարը դարձել է մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետը։
«Նա որոշեց լինել լավը, անել լավը եւ լավ տեսք ունենալ, եւ դուք նրան լսեցիք։ Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետն, ըստ մեր ընթերցողների, այս տարվա «Եվրատեսիլ»-ի ամենասիրված արտիստն է»,-գրում է կայքը։
Հայ երգչուհուն իրենց ձայնը տվել են քվեարկածների 25.98 տոկոսը։ Երկրորդ հորիզոնականում Շվեդիայի ներկայացուցիչ Լորինն է՝ 13․51 տոկոսով, իսկ Ֆրանսիան ներկայացնող La Zarra-ն երրորդն է՝ 8.48 տոկոսով։