f

Անկախ

Միամոմենտ հազարավոր ծառերի հատումն անօրեն է. այն արվել է առանց ՇՄԱԳ եզրակացության. Քրիստինա Վարդանյան


Միամոմենտ հազարավոր ծառերի հատումն անօրեն է. այն արվել է առանց ՇՄԱԳ եզրակացության: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է բժշկական գիտությունների թեկնածու, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի նախկին փոխտնօրեն Քրիստինա Վարդանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հարգելի երևանցիներ,

 

 

խոստացել էի, որ ծառերի փոխարինման ծրագիրը ստանալուն պես, կհանրայնացնեմ այն։

Փաստացի՝ կազմակերպությունը հաստատեց, որ չորս անձ որոշում են կայացրել և վարչության պետի պ/կ լիազորել է Երևանում իրականացնել ծառերի փոխարինման ծրագիր, առանց ՇՄԱԳ փորձագիտական եզրակացության։

Նշեմ, որ ցանկացած միջավայրի փոփոխություն պարտավոր է ունենալ նշված փորձագիտական եզրակացությունը, այլապես, հայտնի չէ բնակչության և կենսաբազմազանության համար միջավայրի ռիսկերը կառավարելի են, թե ոչ։ Վարչության պետի պ/կ նման լիազորություններ չունի և սա առանձին ուսումնասիրության խնդիր է։ Նշեմ, որ ծառահատման տոմսերի առկայության անհրաժեշտության մասին որոշումը ընդունել է Երևանի ՔԱՂԱՔԱՊԵՏԸ։ Իսկ 2500 ծառերի հատման ծրագիրը հաստատվել է վարչության պետի՞ կողմից…

Միամոմենտ հատել հազարավոր ծառեր անապատացման եզրին գտնվող Երևանում և տասնամյակով, մինչև սաղարթ կձևավորեն տնկիները, բնակչությանը թողնել շրջակա միջավայրի չկառավարվող ռիսկերի ներքո ու վտանգել բոլորիս առողջությունը, անընդունելի է, անօրեն է և բավական տարօրինակ է տեսչական մարմնի խորը լռությունը։

Ի դեպ, ոչ մի մասնագիտական եզրակացություն, առավել ևս գիտական, այս գրության մեջ չկա։ Գիտությունը՝ թվեր են, այլ ոչ թե սաղարթավոր ծառերը հանել ենք, պարտիզային ձևեր տնկել՝ մայթի լայնությունով պայմանավորված։ Ծառը քաղաքում էկոծառայության համար է՝ միավոր զանգվածը պետք է տեսակով պայմանավորված լավագույնս կլանի փոշին, այլ աղտոտիչները, իջեցնի ջերմաստիճանը, ՈւՄ-ճառագայթման ինտենսիվությունը, թույլ չտա, որ ջերմային կղզիներ ձևավորվեն, շիկանան շենքերի ճակատները և կարծր մակերեսները։

Նշածս բոլոր ռիսկերը, այլևս կառավարելի ՉԵՆ, պարտիզային ձևերը ու պատվաստով ֆիքսված ծառի ցածր բունը, սաղարթը զրկել է նշված փողոցներում բարձրաբուն և լայնասաղարթ ծառեր ունենալու հնարավորությունից…

Հավելեմ, որ գիտաժողովին ոչ մի փողոցում ծառատեսակների հետ կապված քննարկումներ չեն եղել։ Կազմակերպության էջին կա արձանագրությունը»։

Քրիստինե Վարդանյան ՖԲ Գրառում ապօրինի ծառահատում Հայաստան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին