f

Անկախ

Աստանան հայտարարել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ղազախստանին ավելի էժան գազ վաճառել, քան Բելառուսին


Ռուսաստանը պատրաստ է Ղազախստանի հյուսիսն եւ արեւելքը գազով ապահովելու համար ավելի էժան գազ վաճառել երկրին, քան Բելառուսին, հայտարարել է Ղազախստանի էներգետիկայի նախարար Ալմասադամ Սատկալիեւը։

«Նրանք մեզ գազ են տալիս շատ ավելի ցածր գնով, քան, ասենք, Բելառուսին», - չորեքշաբթի լրագրողներին ասել է Սատկալիեւը՝ խոսելով «Գազպրոմի» հետ Ղազախստանի հյուսիս եւ արեւելք գազ մատակարարելու բանակցությունների մասին։

«Ռուսաստանը, հասկանալով, որ արդյունավետ աշխատանքը հնարավոր է միայն երկկողմանի ռեժիմով, ընդառաջ է գնում գնի առումով, որը եվրոպական սակագներից եւ Ռուսաստանի եւ Բելառուսի սահմանին գներից մի քանի անգամ ցածր»,- հավելել է նա։

Նախարարի խոսքով՝ տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ «Գազպրոմի» եւ Ղազախստանի QazaqGaz-ի ղեկավարության միջեւ։

«Մենք ունենք ծրագիր, կա Ռուսաստանից եկող նոր գազատարների նախապես համաձայնեցված երթուղի»,- հավելել է նախարարը։

Սատկալիեւը պարզաբանել է, որ Ղազախստանի հյուսիսի եւ արեւելքի գազամատակարարումը կիրականացվի Կաշագանի, Կարաչագանակի ռեսուրսային բազայի, Բեյնու-Բոզոյ գազատարի, ինչպես նաեւ Գազպրոմի ռեսուրսների հաշվին՝ «լրացուցիչ գազատարների կառուցման միջոցով»:

«Այս գազատարը հնարավորություն ունի շարունակվել մինչեւ Չինաստան, սակայն այժմ մենք խոսում ենք միայն Ղազախստանում գազի կարիքները հոգալու մասին»,- ասել է նա։

Աշխարհում Ղազախստան Բելառուս գազի մատակարարումներ Ռուսաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին