f

Անկախ

Հայաստանի իշխանությունները հանձնեցին Լեռնային Ղարաբաղը. Զատուլին


Հայաստանի կառավարությունը, Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ, հանձնեց Լեռնային Ղարաբաղը: Ինչպես հաղորդեց ապրիլի 19-ին НСН-ն (Национальная служба новостей ), այս հայտարարություն արել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը:

«Հայաստանի կառավարությունը հանձնեց Ղարաբաղը, հանձնեց Ղարաբաղի մարդկանց: Նույնիսկ ԽՍՀՄ-ի ժամանակներում այդ տարածքը եղել է ինքնավար կազմավորում Ադրբեջանում: Այժմ, ինչպես գիտենք, Ադրբեջանը հրաժարվում է իր նախկին խոստումից՝ նոր բարձր ինքնավարությունից, հիմա դա չկա»,- հայտարարել է Զատուլինը:

Նա համոզված է, որ Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղ անվանումը կոչնչացվի, որովհետև Բաքուն վաղուց արդեն հրաժարվել է այդպես անվանելուց: Նրա խոսքով, հայ ժողովրդի ողբերգությունն այժմ կրկնվում է նոր ձևով:

«Նոր ժամանակում հայ ժողովրդի ողբերգությունը վտարումն է իր պատմական երկրից»,- ընդգծել է ռուս պատգամավորը:

Բացի այդ, Ադրբեջանը կարող է մերժել Ռուսաստանին Լեռնային Ղարաբաղում  խաղաղապահների գտնվելու ժամկետի երկարաձգումը. «Նրանց ավելորդ վկաներ պետք չեն, թե ինչպես են հայերի դատաստանը տեսնում»,- նշել է Զատուլինը:

Հիշեցնենք՝ նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղում ապրող հայերը պետք է ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն կամ լքեն տարածաշրջանը: Նրա խոսքով՝ Բաքուն մտադիր է մոտ ժամանակներս խաղաղության համաձայնություն կնքել Երևանի հետ: Միաժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հանուն խաղաղության հաստատման Հայաստանը ընդմիշտ պետք է հրաժարվի ուրիշ երկրների նկատմամբ տարածքային հավակնություններից:

Աղբյուրը՝  НСН

 

 

 

Տարածաշրջան Հայաստան Արցախ Ադրբեջան Կոնստանտին Զատուլին

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին