f

Անկախ

Տարածքային ամբողջականություն. Փաշինյանի նոր արժե՞քը. Սերգեյ Մարկեդոնով


Քաղաքագետ, միջազգայնագետ, էթնոքաղաքական գործընթացների մասնագետ, МГИМО-ի առաջատար գիտաշխատող  Սերգեյ Մարկեդոնովը Փաշինյանի վերջին աղմկահարույց հայտարարության մասին, որը Ռուսաստանի փորձագիտական շրջանակներում գնահատեցին որպես պաշտոնապես Արցախի հանձնում Ադրբեջանին և Հայաստանի կապիտուլյացիայի մեկնարկ, իր տելեգրամյան ալիքում գրում է.

1. 2023 թ. ապրիլի 18-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնվեց լրահոսների առաջին հորիզոնականներում: Հայաստանի կառավարության ղեկավարը հայտարարեց. «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրն իրատեսական կդառնա, եթե երկու երկրները հստակ, առանց երկիմաստությունների և որոգայթների, միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչեն և պարտավորվեն այսօր և երբևէ միմյանց տարածքային պահանջներ չներկայացնել»: Հիշեցնենք, որ ԽՍՀՄ-ի ժամանակ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը ՀԽՍՀ-ի կազմում չէր: Հայկական իշխանությունների բոլոր որոշումները Խորհրդային Միության  մայրամուտին ԼՂԻՄ-ի կարգավիճակի վերաբերյալ միութենական իշխանությունը չի ճանաչել (հասկանալի է, Ադր.ԽՍՀ-ն «միացումը» չէր պաշտպանում, ըստ սահմանման):

2. Նորությունը մատուցվում է որպես սենսացիա: Թեպետ արժեր հիշեցնել, որ ճիշտ մի տարի առաջ Հայաստանի վարչապետն իր երկրի Ազգային ժողովում արդեն հայտարարել էր Արցախի հարցով «նշաձողն իջեցնելու» անհրաժեշտության մասին: Նրա այդ ելույթը հանգեցրեց ընդդիմադիրների  ընդվզման բռնկմանը, որը, սակայն, փոշիացավ:  Բայց նման զարգացման պատճառներն առանձին պատմություն են: Այնուհետև՝ 2022 թ. սեպտեմբերյան էսկալացիայից հետո, նա հայտարարեց «ծանր որոշումների» դիմելու մասին «հանուն երկարաժամկետ անվտանգության, կայունության ու խաղաղության երաշխիքի»: Եթե թեկուզ «այդ որոշումն ապահովի 29,8 հազար քկմ տարածքով Հայաստանի (ՀԽՍՀ տարածք) երկարաժամկետ խաղաղությունն ու անվտանգությունը»: Էմանուել Մակրոնի հետ համատեղ ասուլիսում էլ Փաշինյանն արձանագրեց. «Անհրաժեշտ է ձգտել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը փոխադարձ սահմանների ճանաչմամբ, որոնք հաստատվել են 1991 թ. դեկտեմբերի 8-ի համաձայնությամբ (Բելովեժյան համաձայնագիր)»: Այնուհետև «Ալմա Աթայի բանաձևն» ամրագրվեց 2022 թ. հոկտեմբերի փարիզյան հանդիպման ժամանակ: Այսպիսով, սկզբունքորեն որևէ նոր բան Փաշինյանը չբացահայտեց:

3. Սակայն որո՞նք են նրբերանգները: Հայաստանի վարչապետը միշտ խոսում է ոչ միայն Ադրբեջանի, այլև Հայաստանի տարածքային ամբողջականության մասին: Իսկ այդ հարցն այնքան էլ պարզ չէ, ինչպես թվում է, եթե նայենք այն պատմություններին, որոնք ժամանակ առ ժամանակ ծագում են Սյունիքում, Գեղարքունիքում, Տավուշում: Միայն Ղարաբաղով չես պրծնի, ինչպես ասում են: Սահմանազատման և սահմանագծման հարցը նույնքան բարդ է, որքան նախկին ԼՂԻՄ-ի կարգավիճակի հարցը: Երևանին միշտ էլ հնարավորություն է մնում մատնանշելու, որ Բաքուն պատրաստ չէ պաշտպանելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճիշտ և ճիշտ ՀԽՍՀ-ի սահմաններով:

4. Կավելացնեի նաև այն, որ Փաշինյանը, ինչպես հավանաբար ոչ այլ ոք Հայաստանում, կարողանում է փոխել իր դիրքերը: Ում որ հետաքրքիր է, կարող է կարդալ «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ծրագիրը (2021), որում, օրինակ, այսպիսի կետ կա. «Բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթություններից է լինելու այն տարածքների դեօկուպացիան, որի վրա ինքնորոշվել է Արցախի ժողովուրդը»: Ստացվում է, որ մարդիկ քվեարկել են բնավ  էլ ոչ այն բանի համար, ինչ հետագայում հայտարարել է վարչապետը: Դուք կասեք՝ բայց նա փոխել է իր դիրքորոշումը Բաքվի ճնշման տակ: Այո, բայց 2018-2019 թվականներին գալով իշխանության՝ նա հենց «խաղաղության աղավնուց» վերածվեց բազեի (հիշենք նրա նշանավոր փոխաբերությունը՝ «Արցախը Հայաստան է, և վերջ»): Այսինքն՝ վարչապետի ղարաբաղյան գիծը սինուսոիդ է, ոչ թե ուղիղ գիծ:

5. Բայց խնդիրը միայն Փաշինյանը չէ: Սոցհարցումները Հայաստանում արձանագրում են, որ Ղարաբաղի փոխանցման գաղափարը Ադրբեջանի ինքնիշխանությանը հասարակության մեջ լայն տարածում չունի: Մինչդեռ դիրքորոշումը ձևակերպելու և այն հետևողականորեն պնդելու պատրաստակամության միջև ահռելի հեռավորություն կա, ինչն էլ ցույց են տվել 2020-2022 թթ. ընդվզման ալիքները, որոնք առաջանում էին իրար հետևից:

6. Վերջին կետը (հերթականությամբ, ոչ թե կարևորությամբ): Արագացված խաղաղությունը ձեռնտու է Արևմուտքին: Միանգամից վերապահություն անեմ՝ խաղաղությունը ձեռնտու է նաև Մոսկվային, բայց ոչ այն կարգավորման գործընթացից հանելու գնով: Ուստի Ռուսաստանը պնդում է, որ պաշտոնական փաստաթուղթը պետք է պսակի փոխզիջման հասնելու գործընթացը, ոչ թե նախորդի դրան:

Աղբյուրը

 

Տարածաշրջան հայ-ադրբեջանական հակամարտություն Մարկեդոնով տելեգրամյան գրառում Հայաստան Արցախ խմբագրի ընտրանի

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին