f

Անկախ

«Ինտերն» ու «Մանչեսթեր Սիթին» չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում են


Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերը» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը քառորդ եզրափակիչի պատասխան խաղում ընդունեց պորտուգալական «Բենֆիկային» եւ հաղթանակը բաց թողեց վերջին վայրկյաններին՝ 3:3։

14-րդ րոպեին «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսի փոխանցումից հետո իտալացի կիսապաշտպան Նիկոլո Բարելան բացեց խաղի հաշիվը։

Սակայն հյուրերը 38-րդ րոպեին վերականգնեցին հավասարությունը նորվեգացի կիսապաշտպան Ֆրեդրիկ Աուրսնեսի գոլի շնորհիվ։

65-րդ րոպեին «Բենֆիկայի» դարպասը գրավեց Լաուտարո Մարտինեսը։ 78-րդ րոպեին «Ինտերի» առավելությունը մեծացրեց արգենտինացի կիսապաշտպան Խոակին Կոռեան։

86-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատեց «Բենֆիկայի» պորտուգալացի պաշտպան Անտոնիո Սիլվան։ Ավելացված վերջին րոպեին հյուրերի երրորդ գոլը խփեց խորվաթա հարձակվող Պետար Մուսան։

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» մեկնարկային կազմում էր և անցկացրեց ամբողջ հանդիպումը։

Թիմերի առաջին հանդիպումը Պորտուգալիայում ավարտվել էր 2:0 հաշվով «Ինտերի» օգտին։

Օրվա մյուս խաղում կիսաեզրափակիչ դուրս եկավ Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին»։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը քառորդ եզրափակչի պատասխան խաղում մրցեց Գերմանիայի չեմպիոն «Բավարիայի» հետ։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:

Մյունխենում տեղի ունեցած հանդիպման 37-րդ «Մանչեսթեր Սիթին» ստացավ 11-մետրանոցի իրավունք, սակայն նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը վրիպեց։

Հոլանդը գոլի հեղինակ դարձավ 57-րդ րոպեին բելգիացի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեի փոխանցումից հետո։

83-րդ րոպեին «Բավարիայի» պատասխան գոլը 11-մետրանոցից խփեց գերմանացի կիսապաշտպան Ջոշուա Կիմիխը։

Առաջին խաղում կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն Անգլիայում առավելության էր հասել 3:0 հաշվով։

«Մանչեսթեր Սիթին» կիսաեզրափակիչում կմրցի Չեմպիոնի լիգայի տիտղոսը պաշտպանող Մադրիդի «Ռեալի» հետ, որը պայքարից դուրս էր թողել Լոնդոնի «Չելսիին» (2:0, 2:0)։

Չեմպիոնների լիգա ֆուտբոլ Սպորտ Հենրիխ Մխիթարյան Ինտեր

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին