f

Անկախ

Մարդու իրավունքներն ու օրենքի գերակայությունը չպետք է զոհաբերվեն տնտեսական և քաղաքական ամոթալի հաշվարկներին. Թովմասյան


Արդեն տևական ժամանակ Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակումը միջազգային դերակատարների կողմից փաստացի շարունակում է անարձագանք մնա:

Արցախի Հանրապետության բնակիչների շրջանում այս ընթացքում լայն տարածում է գտել այն կարծիքը, որ իրենք լքված են միջազգային հանրության կողմից, մինչդեռ Ադրբեջանը շարունակում է խախտել սեփական միջազգային պարտավորությունները՝ առանց իր համար որևէ հետևանքների:

Այս առնչությամբ «Արցախպրես» լրատվական գործակալությունը հարցադրում է կատարել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանին, թե ինչպիսի՞ ակնկալիքներ կան, մասնավորապես, Եվրոպայի խորհրդից՝ կազմակերպություն, որը լիազորված է պաշտպանելու մարդու իրավունքներն իր ողջ աշխարհագրական տարածքում՝  ներառյալ նաև Արցախը։

Ի պատասխան ԱՀ ԱԺ նախագահը  նշել է, որ Լաչինի միջանցքի արգելափակման հումանիտար և մարդու իրավունքներին առնչվող հետևանքների մասին միջազգային հանրության իրազեկման շրջանակներում Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) արտաքին գործերի նախարարությունը նամակներ է ուղարկել Եվրոպայի խորհրդի ղեկավարությանը և բոլոր անդամ-պետություններին՝ խնդրելով անհապաղ միջոցներ ձեռնարկել կանխելու Ադրբեջանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հետագա խախտումները։ 

- Արձագանքելով իրավիճակին՝ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահը, Մարդու իրավունքների հանձնակատարը և Հայաստանի ու Ադրբեջանի հարցերով ԵԽԽՎ համազեկուցողները հանդես են եկել հայտարարություններով՝ կոչ անելով բացել միջանցքը, իսկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ է կիրառել։ Ընթացիկ հարցերի շուրջ հունվարին կայացած քննարկումներից հետո՝ Խորհրդարանական վեհաժողովում պատրաստվում է «Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքների վերացումը» խորագրով զեկույց։  Միևնույն ժամանակ, մենք խորապես հիասթափված ենք Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի կողմից հասցեական կոչի բացակայությամբ, ով 2022 թ․ դեկտեմբերի 15-ին արված շատ թույլ հայտարարությունից հետո որոշեց լռություն պահպանել՝ Ադրբեջանի կողմից շարունակվող շրջափակման և Արցախի էթնիկ զտման հրապարակայնորեն հայտարարված նպատակի պայմաններում»,- նշել է ԱԺ նախագահը։

Ա. Թովմասյանի խոսքով՝ մինչ բոլոր առաջատար միջազգային իրավապաշտպանները շարունակում են ահազանգել և կոչ անել շտապ քայլեր ձեռնարկել Արցախի շրջափակումը դադարեցնելու ուղղությամբ, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարն հեռու է մնացել մարդու իրավունքների այս ճգնաժամից՝ դրսևորելով երկակի ստանդարտներ և ընտրովի մոտեցում իր պաշտոնեական պարտականությունների կատարման և ընդհանրապես կազմակերպության մանդատի իրականացման նկատմամբ։ Նույնը վերաբերում է նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահին։ 

«Նման բարձրաստիճան պաշտոնյաների լռությունն ու անգործությունը հավասարազոր է համաձայնության, եթե ոչ հանցակցության, այն դեպքում, երբ Ադրբեջանի  ավտոկրատ ռեժիմի և նրա պետական ապարատի կողմից մարդու իրավունքների զանգվածային խախտումների, արմատավորված ատելության, ֆիզիկական և հոգեբանական ահաբեկման պայմաններում ավելի քան հարյուր հազար մարդ Եվրոպայի խորհրդի տարածքում մնում է լքված։  Եվրոպայի խորհրդի ղեկավարությունը ի վերջո պետք է հավատարիմ լինի կազմակերպության իդեալներին և արժեքներին և գործի ի շահ առավել անբարենպաստ և խոցելի վիճակում գտնվող մարդկանց խմբերի, այլ ոչ թե առաջնորդվի քաղաքական նպատակահարմարության սկզբունքով։

Մարդու իրավունքներն ու օրենքի գերակայությունը չպետք է զոհաբերվեն տնտեսական և քաղաքական ամոթալի հաշվարկներին։  Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակման յուրաքանչյուր նոր օր ամոթի և այդ հանցագործության թողտվության ևս մեկ օր է նրանց կողմից, ովքեր ունեն պաշտպանության միջազգային մանդատ և դրա համար անհրաժեշտ գործիքակազմ, բայց գերադասում են չգործել։ Կրկնում ենք Եվրոպայի խորհրդին և նրա ղեկավարությանն ուղղված մեր կոչը գործել վճռականորեն՝ հանուն մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության և օրենքի գերակայության: Նախարարների կոմիտեից ակնկալում ենք միանշանակ քաղաքական գնահատական Ադրբեջանի բարբարոսական գործողություններին, ինչպես նաև նրա ողջ գործիքակազմի օգտագործումը, ներառյալ փաստահավաք առաքելության իրականացումը՝ վերջ դնելու էթնիկ զտման քաղաքականությանը և պատասխանատվության ենթարկելու Բաքվին իր կանոնադրական, անդամակցային և կոնվենցիոն պարտավորությունները չկատարելու համար»,- ասել է Արթուր Թովմասյանը՝ հավելելով, որ  մինչ Եվրոպայի խորհուրդը պատրաստվում է իր 4-րդ գագաթնաժողովին, նա պետք է գործնականում ցույց տա, որ մարդու իրավունքները համընդհանուր են և, որ կազմակերպության կողմից հռչակված արժեքները  քաղաքական և տնտեսական շահերից  վեր են դասվում։

Հայաստան Արցախի Հանրապետություն Արթուր Թովմասյան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին