Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ռազմական կոմիտեն տեսակապի ձեւաչափով քննարկել է երկրների ռազմական համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր:
«Նիստի ընթացքում կարծիքներ են փոխանակվել ռազմաքաղաքական իրադրության շուրջ, քննարկվել են ՀԱՊԿ ռազմական համագործակցության զարգացման եւ կատարելագործման արդիական հարցեր»,-հայտնել է ՌԴ ՊՆ-ն։
Նիստն անցկացվել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի նախագահությամբ:
Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի եւ Տաջիկստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի պատվիրակությունները, ինչպես նաեւ ՀԱՊԿ միացյալ շտաբի եւ քարտուղարության ներկայացուցիչները: