f

Անկախ

«Չափորոշիչն արդեն ընդունված է եւ այն չի փոխվում». ԿԳՄՍ նախարարը՝ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան հանելու մասին


Եկեղեցու կողմից բարձրացված մտահոգությունները կամ իրենց դիրքորոշումը նոր չեն. մենք կարծում եմ՝ արդեն անցել ենք քննարկումների փուլը, որովհետեւ չափորոշիչի քննարկման փուլում բազմիցս ունեցել ենք հնարավորություն այդ քննարկումների համար: Այս մասին, այսօր՝ ապրիլի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով նրան, որ նախօրեին Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը հայտարարել էր, որ իրենց համար մերժելի է «Հայ եկեղեցու պատմություն» առարկան այլ ռարկաների մեջ տարալուծելու  մոտեցումը եւ առաջարկել են շարունակել քննարկումը:

2021-ին հաստատվել է հանրակրթության պետական չափորոշիչը, որով սահմանված են մեր մոտեցումները. Չափորոշիչը ներդրվելու է բոլոր դպրոցներում այս տարվա սեպտեմբերից. Սա է իրավիճակը եւ այն չի փոխվում:

 

 

Ես չեմ կարծում, որ մենք բոլոր հարցերում պետք է ունենանք մեկ մոտեցում եւ մեկ տրամաբանություն: Շատ բնական է, որ կարծիքները կարող են տարբեր լինել եւ տարբեր էլ մնալ անգամ քննարկումներից հետո: Բայց ես կարեւոր եմ համարում, որ մենք կարողանում ենք բաց խոսել մեր տարբեր կարծիքների մասին: Մենք բավականին բաց խոսակցություն ենք ունեցել, ես ներկայացրել եմ չափորոշչի մեր մեթոդաբանությունը, մեր մոտեցումը եւ  վստահեցրել եմ, որ այն պատկերացումները, որ մենք ունենք, չպետք է վտանգեն այն կարեւոր արժեքների փոխանցման հարցում, որը բոլորս կարեւորում ենք:

Տեսնում եմ, որ դիմացի կողմից կա տարբեր ընկալում, որ մեթոդը պետք է լինի առանձին առարկայի տրամաբանության մեջ: Մենք այդպես չենք պատկերացնում եւ ես բացատրել եմ՝ ինչու: Խոսքը միայն եկեղեցու պատմություն առարկայի մասին չէ, այլ տարբեր առարկաների մասով ուսուցման մասին է: Մենք ինտեգրված մոտեցումն ենք որդեգրել: 

Մենք մեր դպրոցում ունեինք իրավիճակ, երբ յուրաքանչյուր առարկա ինքնաբավ գործում էր եւ շատ հաճախ երեխաների մոտ չէր ձեւավորվում միասնական պատկերացում, օրինակ, նույն բնության երեւույթի մասին: Ինտեգրված մոտեցումը հնարավոր է դրաձնում խաչվող գաղափարները տարբեր առարկաների մեջ դարձնել ավելի հասկանալի, տեսանելի, ընկալելի»,-հայտարարեց Անդրեասյանը՝ հավելելով. «Ես կարծում եմ, որ մեր մոտեցումները շատ հիմնավոր են եւ իհարկե, հարգանքով եմ վերաբերվում եկեղեցու դիրքորոշմանը»:

 

Ժաննա Անդրեասյան Հայ եկեղեցու պատմություն Հայաստան Տեսանյութ

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին