f

Անկախ

Ասում եք՝ չեք բանակցել․ Դուք 8 անգամ հանդիպել եք Ալիևի հետ, բա ի՞նչ եք արել․ Ագնեսա Խամոյանը՝ Փաշինյանին


Այս իշխանությունները 5 տարի իշխանության են, բայց 5 տարվա բանակցային պրոցեսի մասին են խոսում ու այդ աղմուկի մեջ խլացնում եւ չեն պատասխանում այն հիմնական հարցին, թե ինչ են արել իրենք այս 5 տարիների ընթացքում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 21-ին, ԱԺ-ում իր ելույթում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:

«ՔՊ-ի պատգամավորներից մեկն ասում է՝ ինչու չեք որոշել Արցախի ճակատագիրը, որ մի բան էլ թողել եք մեր ուսերին: Բա դուք ինչի՞ չեք որոշել, դուք ամենալեգիտիմն էիք, բա լուծեի՞ք պարոն Փաշինյան: Բայց դուք չեք լուծել Արցախի հարցը, դրա փոխարեն 2 տարի շարունակ ձեզ հռչակելով ամենաթափանցիկների իշխանությունը, թաքցրել եք հայ ժողովրդից, թե ինչ եք բանակցում:

 

 

Դուք եկաք իշխանության, կարմիր պապկաները բացեցիք, ու տեսաք, որ Արցախի հարցում, ինչպես դուք ասացիք՝ խաղն ավարտված էր: Դուք ոչ թե ժողովրդին ներկայացրիք, թե ձեր ընկալմամբ ինչ է տեղի ունեցել նախորդող 25 տարիներին, այլ 2 տարվա ընթացքում ավելի բորբոքեցիք կրակը:

Դուք եկաք տեսաք, որ Արցախի ինքնորոշման մասին խոսք գնալ չի կարող, Արցախը կորցրած է, բայց ձեր իշխանության գալուց մեկ տարի հետո 2019-ին, որոշեցիք, որ ավելի պետք է գրգռեք իրավիճակը եւ հայտարարեցիք, որ Արցախը Հայաստան է եւ վերջ»,-ասաց Խամոնայնը՝ նշելով, որ մինչ այդ հայտարարությունը միջազգային հանրությունը Հայաստանը ընկալել էր որպես բանակցային գործընթացում կառուցողական կողմ, իսկ Ադրբեջանին՝ ապակառուցաղական։

Նա նաև հիշեցրեց, որ 2020 թվականի մայիսին Նիկոլ Փաշինյանը, արդեն իսկ տեղյակ լինելով բանակցային ամբողջ գործընթացի մանրամասներին, Շուշիում մասնակցում էր ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությանը, մինչդեռ հետո պարզվել է, որ Շուշին եղել է բանակցությունների մաս, որ պատերազմը եղել է Շուշիի համար և այն չէր կանգնի, մինչև Շուշին չվերցնեին կամ չտային։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ինքը չի բանակցել Ադրբեջանի հետ, Ագնեսա Խամոյանը նշեց․ «Բա Դուք ի՞նչ եք արել։ Ընդունենք՝ չեք բանակցել։ Վա՛տ եք արել, շա՛տ վատ եք արել, որովհետև ցանկացած չբանակցություն բերում է պատերազմ ու ցանկացած չբանակցություն շատ ավելի վատն է, քան ցանկացած վատ բանակցություն։ Բայց Դուք բանակցել էք, պարոն Փաշինյան։ Դուք Իլհամ Ալիևի հետ ունեցել եք ութ հանդիպում։ Կարո՞ղ եք բացատրել՝ ութ անգամ կես ժամից ավելի, մեկ ժամից ավելի, առհասարակ՝ ինչքա՞ն կարելի է խոսել այդ օրվա եղանակից։ Բա Դուք ի՞նչ եք արել ութ անգամ Իլհամ Ալևի հետ»։

Ըստ Ագնեսա Խամոյանի, իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը հիմա էլ շարունակում է թաքցնել բանակցային գործընթացը հայ ժողովրդից։

«Դուք չորս անգամ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի տեքստ եք փոխանակվել, բայց ԱԺ պատգամավորը չորս ամիս է չի կարողանում ծանոթանալ այդ տեքստին ու կետերին»,-ասաց Ագնեսա Խամոյանը՝ դիմելով դահլիճում նստած Փաշինյանին և հավելելով․ «Փաստորեն համ այս երկրի դատախազն եք, համ ԱԳ նախարարն եք, համ ԱԽ քարտուղարն եք, Դուք էս երկրի ամեն ինչն ե՞ք»։

Ագնեսա Խամոյան Նիկոլ Փաշինյան բանակցություններ Արցախ Ադրբեջան Հայաստան Տեսանյութ

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին