Թուրքիայի Քահրամանմարաշ (Մարաշ) քաղաքում, որը փետրվարից ցնցվում է երկրաշարժերից, հիմա էլ մահաբեր փոթորիկ է մոլեգնում։ Ինչպես հաղորդում է m24.ru կայքը, փոթորիկը հասել է նաև երկրաշարժի հետևանքով անտուն մնացած, վրաններում ապաստանած բնակիչներին։
Փոթորիկը ոչ միայն շենքերի տանիքներ է պոկել, այլև՝ ավտոբուսներ շրջել, էլեկտրահաղորդման գծեր կտրել։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ փոթորկի հետևանքով առնվազն երկու հոգի մահացել է, 40-ը՝ տուժել։