Հայաստանին օգնելու մասին ՀԱՊԿ փաստաթղթի նախագիծը չէր վերաբերում միայն Ադրբեջանի հետ սահման դիտորդական առաքելություն ուղարկելուն։ Այդ մասին Armenia Today-ի հարցմանն ի պատասխան՝ ասել են ՀԱՊԿ քարտուղարությունից։
Հարցին՝ ռազմատեխնիկական օգնություն ևս ներառու՞մ էր նախագիծը, քարտուղարությունից չեն մանրամասնել․ ասել են, որ փաստաթուղթը գաղտնի է։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԽ Արմեն Գրիգորյանն ապրիլի 13-ին Civilnet-ին տված հարցազրույցում ասել է, որ ՀԱՊԿ-ի առաջարկած օգնությունը վերաբերում էր հիմնականում դիտորդական առաքելություն ուղարկելուն և չէր նախատեսում ռազմատեխնիկական օգնություն։