f

Անկախ

ԵԱ. Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք մրցակցին եւ կպայքարի տիտղոսի համար


Մալխաս Ամոյանը խնդիրներ չունեցավ կիսաեզրափակիչում: Թուրք մրցակցի նկատմամբ հաղթանակով Ամոյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ:

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 21-ից մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 77 կգ քաշայինների կիսաեզրափակիչում աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը մրցեց թուրք Յունուս Էմրե Բաշարի հետ եւ 6:1 հաշվով տպավորիչ հաղթանակ տարավ:

Մալխաս Ամոյանը Եվրոպայի երկրորդ չեմպիոնական տիտղոսը կվիճարկի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի փոխչեմպիոն, սերբ Վիկտոր Նեմեսի հետ:

Ամոյանը  պայքարը սկսել է 1/8 եզրափակիչից, որտեղ 10:0 հաշվով հաղթել էր խորվաթ Անտոնինո Կամենյասեւիին: Քառորդ եզրափակիչում տուշեով հաղթել է Դանիայի ներկայացուցիչ Օլիվեր Մարկո Կրուգերին:

Կիսաեզրափակիչ դուրս եկած Հայաստանի մյուս ներկայացուցիչ 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը ապրիլի 22-ին կպայքարի բրոնզե մեդալի համար:

Առաջին մրցումային օրը մրցագորգ դուրս եկած Հայաստանի մյուս ներկայացուցիչները պարտվել են:

Եվրոպայի բրոնզե մեդալակիր Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ) մեկնարկային քառորդ եզրափակիչում 3:12 հաշվով պարտվեց Թուրքիայի ներկայացուցիչ Ադեմ Բուրակ Ուզունին:

Աշխարհի երիտասարդական չեմպիոն, 87 կգ քաշային Վիգեն Նազարյանը մեկ հաղթանակ տանելուց հետո քառորդ եզրափակիչում 4:8 հաշվով զիջեց Շվեցարիայի ներկայացուցիչ Դամիան Վոն Էուվին:

Աշխարհի Մ23 փոխչեմպիոն, 130 կգ քաշային  Դավիթ Օվասապյանը եւս մեկնարկային գոտեմարտում հաղթելուց հետո 4:5 հաշվով պարտվեց լիտվացի Մանտաս Կնիստաուտասին:

Մալխաս Ամոյան հունահռոմեական ըմբշամարտ Սպորտ Եվրոպայի առաջնություն Հայաստան

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին