f

Անկախ

Հայ դատի Եվրոպայի գրասենյակը պատրաստվում է դատական հայց ներկայացնել քաղաքագիտության դոկտոր Սեբաստիան Բուսուայի դեմ՝ կեղծ տեղեկություններ հրապարակելու համար


Բրյուսելում տեղակայված ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը, որը Եվրամիության ղեկավար կառույցների հետ աշխատանքին զուգահեռ, նաև համակարգում է Հայ դատի հանձնախմբերի աշխատանքները եվրոպական տասնչորս երկրում, իր գործունեության բնույթով և արդյունքներով պայմանավորված, պարբերաբար հայտնվում է ադրբեջանական հակաքարոզչության, սադրանքների, ընդհուպ՝ սպառնալիքների թիրախում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակը:

«Հայ դատի Եվրոպայի գրասենյակի դեմ Ադրբեջանի պայքարը հայտնի է կոռուպցիոն բազմաթիվ դրսևորումներով: Դրանցից մեկը եվրոպական տարբեր պարբերականներում գրասենյակի և դրա նախագահ Գասպար Կարապետյանի վերաբերյալ կեղծ տեղեկատվության տարածումն է, որի նպատակը ինչպես նրան, այնպես էլ Եվրոպայում Հայ դատի աշխատանքը վարկաբեկելն է։ Հատկանշական է, որ Գասպար Կարապետյանին ադրբեջանական իշխանությունները դեռևս տարիներ առաջ հեռակա կարգով դատապարտել են բանտարկության»,-ասված է հաղորդագրության մեջ:։

Ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով 2023թ․ մարտի 17-ին բելգիական «Le Vif» պարբերականում հրապարակվել է ինքն իրեն քաղաքագիտության դոկտոր և Մերձավոր Արևելքի մասնագետ ներկայացնող Սեբաստիան Բուսուայի՝ բացահայտ ստի ու կեղծիքի վրա հիմնված հոդվածը, որը նպատակ է հետապնդում Հայ դատի Եվրոպայի գրասենյակին ու դրա ղեկավարին մեղադրել կոռուպցիոն գործարքների, եվրոպական պաշտոնյաներին կաշառելու, այդպիսով, օրինակ Եվրոպական խորհրդարանում Հայաստանի օգտին բանաձևերի ընդունում ապահովելու մեջ։ Հեղինակը փորձել է ադրբեջանական մտացածին թեզերը կապել վերջերս Եվրոպական խորհրդարանում տեղ գտած մի կոռուպցիոն սկանդալի հետ, որը կրում է «Քաթարգեյթ» անվանումը։

Այսպես՝ նա օգտագործում է «Արմենիագեյթ» ձևակերպումը՝ հավանաբար հաշվի առնելով, որ «Քաթարգեյթի» մասին հրապարակումները Եվրոպայում մեծ դիտողականության են արժանանում։ Հատկանշական է նաև, որ հոդվածագիրը գրեթե նույնությամբ ցիտել է ադրբեջանական պետական քարոզչամեքենայի հենասյուներից մեկը համարվող Haqqin.az  լրատվամիջոցում դեռևս 2018թ․ Գասպար Կարապետյանի դեմ գրված հերթական հոդվածի «պնդումները»։

«Եվրոպացի ընթերցողին և եվրոպական քաղաքական շրջանակներին ապակողմնորոշելուն ուղղված և ակնհայտորեն ադրբեջանական հետք կրող նմանօրինակ սադրանքները կանխելու նպատակով Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ձեռնարկել է համապատասխան միջոցներ․ խնդիրը քննարկվել է նաև ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբերի՝ ապրիլի 13-ին կայացած առցանց քննարկման ընթացքում։ Մասնավորապես, նույն՝ “Le Vif” պարբերականում ապրիլի 14-ին հրապարակվել է Հայ դատի Եվրոպայի գրասենյակի պատասխան-հոդվածը, որում ամբողջապես մերկացվում և հիմնավորապես բացահայտվում է հրապարակման կեղծ բնույթը, հերքվում են Հայ դատի գրասենյակին և Գասպար Կարապետյանին հասցեագրվող այնպիսի մեղադրանքներ, ինչպիսիք են եվրոպացի պաշտոնյաներին կաշառելը, Եվրոպական խորհրդարանի պատգամավորների՝ Հայաստան այցելությունները ֆինանսավորելը, Լյուքսեմբուրգի քաղաքացիություն ունենալն ու թաքցնելը, Աֆրիկայից Եվրոպա ադամանդի տարանցման բիզնեսներ ունենալը, Բելգիայի Թագավորությունում ադամանդի վաճառքով զբաղվելը և այլն։

Հայ դատի Եվրոպայի գրասենյակը պատրաստվում է նաև դատական հայց ներկայացնել Սեբաստիան Բուսուայի դեմ»,-ասված է հաղորդագրության մեջ:

ՀՅԴ հայ դատի հանձնախումբ դատական հայց Կեղծ լուրեր Աշխարհում Հայաստան

«Հրապարակ». Ի՞նչ եղավ «Լիդիանի» մասնաբաժնի փոխանցումը պետությանը
«Հրապարակ». Պայքարողները չեն տրվել սադրանքներին
«Ժողովուրդ». ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին, որը սանկցիաների տակ է Եվրոպայում
«Ժողովուրդ». Աչք են փակել, սակայն շարունակում են իրենց պաշտոնները վայելել
«Հրապարակ». «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիրներ ունի
«Ժողովուրդ». ՔՊ հերթական «ձեռքբերումները»․ Երեւանի ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից
«Հրապարակ». Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության
«Ժողովուրդ». Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադատության նախարարին. ի՞նչ են պահանջում
Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Ավելին
Ավելին