f

Անկախ

«Սպասե՞մ` թուրքը գա մտնի մեր տուն». հերոս Զոհրաբ Հովհաննիսյան


Արժանապատիվ հայորդին

Արարատի շրջանի Մարմարաշեն գյուղի ընտանեկան գերեզմանատանն է հանգչում հերոս Զոհրաբ Գառնիկի Հովհաննիսյանը։ Նա ընտանիքի ավագ որդին էր: Հարազատները նրան բնութագրում են որպես ընկերասեր, նպատակասլաց և անկոտրում ոգու տեր երիտասարդի։ Ափսոսանքով են խոսում Զոհրաբի մասին` հուգու դառնությունն ու ցավը խեղդելով ցավոտ հպարտությամբ: Կարոտում են բոլորը, անգամ` չորս տարեկան որդին` փոքրիկ Նարեկը:

2000 թվականին` հայրենի գյուղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո, Զոհրաբը  զորակոչվել է բանակ և  ծառայել Արցախի Եղնիկներ զորամասում՝ որպես հակատանկային։ Պարտադիր զինվորական ծառայությունն ավարտելուց հետո նա մեկնել է արտագնա աշխատանքի։

Կինը` Մելինեն, «Անկախի» հետ զրույցում պատմել է, որ ամուսնու հետ տասը տարի պայքարելուց հետո են զավակ ունեցել, որին Նարեկ են կոչել` Սուրբ Նարեկացու պատվին։ Նրա խոսքով` Զոհրաբը հոգատար հայր և ամուսին էր։ Հոր նվիրական երազանքն իր որդուն լուսավոր ու բարեկեցիկ ապագա տալն էր, որի համար ձգտում էր ամեն ինչ անել: Բայց Զոհրաբի երազանքներն Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով կիսատ մնացին, ինչպես նրա երիտասարդ կյանքը:

 2020թ. սեպտեմբերի 27-ի առավոտյան Զոհրաբն աշխատանքի էր գնացել: Մասիսում մեքենայի սպասարկման սրահում էր աշխատում։ Այդ օրը զանգել են նրա հորն ու ասել, որ որդին պետք է ներկայանա զինվորական կոմիսարիատ: Հարազատները փորձել են թաքցնել դա և ոչինչ չասել նրան, բայց Զոհրաբն արդեն լսել էր պատերազմի լուրը և շտապել տուն` զինվորական գրքույկի հետևից: Մելինեն արտասվելով ասում է, որ ամուսնուն Արցախ մեկնելու մտքից հետ պահելու համար անգամ նրա զինվորական գրքույկն է փորձել թաքցնել:

«Բացարձակ դեմ էի, որ գնար: Չէի ուզում»,- ասում է նա:

Զոհրաբն աշխատանքից քաղցած տուն է վերադարձել, զինվորական գրքույկը վերցրել և շտապել զինկոմիսարիատ: Հայրը խնդրել է մինչև վաղն առավոտյան սպասել, բայց Զոհրաբը համառել է և ասել` սպասե՞մ` թուրքը գա մտնի մեր տուն:

Զինկոմիսարիատից կեսգիշերն անց է տուն եկել, Մելինեն էլ ուրախացել է. կարծել է` չի գնալու Արցախ: Բայց Զոհրաբը տուն էր եկել հարազատներին հրաժեշտ տալու: Նա համբուրել է Նարեկին և հրաժեշտ տվել հարազատներին:

Ջրականի արծիվը

Պատերազմի առաջին օրը Զոհրաբը Ջրական է մեկնել` մորաքրոջ որդու` Հովհաննեսի հետ: Զոհրաբն իրենց ջոկատի հրամանատարն էր: Հետագայում զինակից ընկերները պատմել են, որ հենց առաջին օրը Զոհրաբը բահ է վերցրել և խրամատ փորել։ Միայն ընկերներին խնդրել է` արագ ծխախոտը վառել ու իրեն տալ:  

Պատերազմի ժամանակ զոհվել է նրա հորեղբոր որդին` Վազգենը: Նրա զոհվելու մասին լսելուց հետո մեծ ցավ է ապրել Զոհրաբը, շատ ծանր տարել:

 «Չգիտեմ` ինձ էր հույս տալիս, թե` ոչ, բայց միշտ ասում էր` ամեն ինչ լավ է լինելու, առաջ են գնում` թշնամուն ծանր հարված հասցնելով»,- ասում է Մելինեն:

Հոկտեմբերի 13-ին որդու` Նարեկի ծննդյան տարեդարձն էր: Վազգենի զոհվելուց հետո չէին կարող այն նշել, սիրտ չունեին: Զոհրաբը զանգել և հարցրել է ` գոնե որդուս տորթ գնե՞լ ես:

«Հետո ինչքան զանգում էր, ասում էր` Նարեկիս լավ կնայես: Տնեցիներին դուխ տուր: Ես էլ հուզված ասում էի`ինձ ո՞վ պետք է դուխ տա: Ասում էր` դու ուժեղ ես»,- ասում է կինը:

Հոկտեմբերի 17-ին լրացել էր Զոհրաբի 38 ամյակը: Այն տոնել են մարտադաշտում. քանի որ ոչ մի բան չունեին, տղաներով ձեռքերը բաժակի պես են պահել և իբր նշել:

Մելինեն նրան հետ վերադառնալ էր խնդրել, բայց Զոհրաբն ասել է. «Մեր դիմաց երկու հարյուր զինվոր է կռվում, նրանց թիկունքը պետք է պահենք»:

Վերջին հեռախոսազանգը եղել է հոկտեմբերի 18-ին` ծննդյան տարեդարձի հաջորդ օրը: Դրանից հետո նրա հետ կապն ընդհատվել է: Հարազատներին հավատացրել են, որ անտառներում են պատսպարվել ջոկատի տղաները և շուտով կհայտնվեն: Եվ միայն հոկտեմբերի 23-ին են իմացել հերոսի անմահանալու մասին:

Մելինեն ասում է, որ պատերազմի օրերին մի անգամ ամուսինը զանգել և ասել է` դիմացից խփում են, հետևից խփում են: Սկզբում չի հասկացել նրա խոսքերի իմաստը, նրա զոհվելուց հետո է միայն հասկացել, որ խոսքը շրջափակման մեջ հայտվելու մասին էր:

Մելինեն տարակուսելով պատմում է, որ իրեն ասել են, թե Զոհրաբի ջոկատին պետք է փոխարիներ մեկ ուրիշ ջոկատ, որի համար նրանց ուղարկել են մի տեղանք, որտեղ նրանց պետք է դիմավորեին և մեքենայով տեղափոխեին Հայաստան: Բայց պարզվել է, որ այդ տարածքն արդեն թշնամու վերահսկողության տակ էր:

Հոկտեմբերի 19-ին Զոհրաբն ու ջոկատի տղաները շրջափակման մեջ են ընկել արդեն հանձնված տարածքում: Թեժ կռիվ են մղել թշնամու դեմ, անգամ մերձավոր մարտի են բռնվել: Զոհրաբը կռվել է մինչև վերջին շունչը` չլքելով ոչ ընկերներին, ոչ` իրեն վստահված դիրքը։ Այդ ժամանակ ջոկատի տղաներից չորսը զոհվել են, մեկը` վիրավորվել:  Անձրևից վիրավորն ուշքի է եկել, դուրս եկել տարածքից, և միայն հետո նրա շնորհիվ իմացել են զոհերի գտնվելու վայրի մասին: Զոհրաբն այդ մարտի ժամանակ փրկել է ընկերների կյանքը, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։

 Զոհրաբ Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Զոհրաբը զբաղվում էր տան վերանորոգման աշխատանքներով և ցանկանում էր իր ձեռքերով կառուցել սեփական տունը։ Այդ երազնքն էլ կիսատ է մնացել, և այսօր ամուսնու` Նարեկին լավ ապագա տալու նվիրական երազանքի համար նրա փոխարեն պայքարում և ձգտում է Մելինեն: Դժվար է ամեն ինչ, բայց չի թուլանում, որովհետև գիտի` հենց իր ուժեղ լինելու հավատով է Զոհրաբը հայրենիքի սերը վեր դասել իր անձնական սիրուց:

Հասմիկ Հակոբյան

Հասմիկ Հակոբյան Զոհրաբ Հովհաննիսյան 44-օրյա պատերազմ խմբագրի ընտրանի Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին