f

Անկախ

Գետի էկոհամակարգը քաղաքական սահմաններ չի ճանաչում․ բնապահպանը՝ փոքր ՀԷԿ-երին առնչվող նախագծի մասին


Շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է թույլ տալ ՀՀ պետական սահմանը հատող գետերի վրա, սահմանից 1 կմ հեռավորության վրա փոքր ՀԷԿ-եր կառուցելու թույլտվություն տալ։ Այդ նպատակով նախարարությունն առաջարկում է փոփոխել Կառավարության 2021-ին (2021թ. ապրիլի 8-ի  «Նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայանների ջրօգտագործման թույլտվությունների հայտերի մերժում նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության կարմիր գրքում գրանցված կամ տարածքին բնորոշ՝ էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրեր հանդիսացող կամ դերիվացիոն խողովակներով 40 տոկոս և ավելի ծանրաբեռնված գետերի ցանկը սահմանելու մասին»  N 488-Ն) ընդունած որոշումը, որով սահմանվել են այն 25 գետերը, որոնց վրա կառուցվող փոքր ՀԷԿ-երի ջրօգտագործման թույլտվության  հայտերը պետք է մերժվեն։ Ուշագրավ է, որ Շրջակա միջավայրի պահպանությանը կոչված կառույցի հիմնավորումն այս հարցում ներդրումային ծրագրի առկայությունն է։ «Ներկայումս գործող իրավական ակտում լրացում կատարելու անհրաժեշտություն է առաջացել՝ հաշվի առնելով սահմանամերձ հատվածում նոր փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման ներդրումային ծրագրերի ներկայացումը»,- ասված է հանրային քննարկման ներկայացված նախագծում։

Բնապահպան, «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանի համոզմամբ՝ առաջարկվող նախագիծը բնապահպանության հետ կապ չունի և ամենայն հավանականությամբ քաղաքական ճնշումների հետևանք է։ Իսկ հիմնավորումը, թե սահմանամերձ հատվածում փոքր ՀԷԿ-ի կառուցումը բացասական ազդեցություն չի ունենա գետի էկոհամակարգի վրա, Զարաֆյանը բնորոշում է որպես «անգրագետ պնդում» և հավելում․ «Գետի էկոհամակարգը քաղաքական սահմաններ չի ճանաչում»։

«Անկախի» հետ զրույցում Զարաֆյանը պատմում է, որ «Էկոլուրի» նախաձեռնությամբ 8 փորձագետներ 4,5 տարի ուսումնասիրել են փոքր ՀԷԿ-երի ազդեցությունը գետերի էկոհամակարգի վրա։ 125 ՀԷԿ-երի ուսումնասիրության արդյունքում դուրս են բերվել մի շարք խնդիրներ, որոնք ներկայացվել են կառավարությանը։  «Օրինակ՝ մենք ունենք գետեր, որտեղ նախկինում Կարմիր գրքում գրանցված ձկնատեսակներ են եղել, հիմա չկան։  Գետերի էկոհամակարգը խախտված է։ Արդյունքում կառավարությունը 2021-ին  ընդունեց որոշում և սահմանեց ՀՀ Կարմիր գրքում գրանցված կամ տարածքին բնորոշ՝ էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրեր հանդիսացող կամ դերիվացիոն խողովակներով 40 տոկոս և ավելի ծանրաբեռնված գետերի ցանկը։ Այդ ցանկում ընդգրկված 25 գետերի էկոհամակարգում շատ արտահայտված են փոքր ՀԷԿ-երի ազդեցության բացասական հետևանքերը»։ 

Բնապահպանն  ասում է՝ նոր ՀԷԿ-երի կառուցման հայտերի մերժումը, ջրառի սահմանափակումները այլ համալիր միջոցառումների հետ ժամանակի ընթացքում պետք է նպաստեին այդ գետերի էկոհամակարգի վերականգնմանը։ Բայց որոշումը գործեց ընդամենը 2 տարի։ 

Զարաֆյանն ասում է, որ դեռ փետրվարին Շրջակա միջավայրի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանի մոտ մասնակցել են մի քննարկման, որտեղ առաջարկվում էր Որոտան գետի վրա, սահմանամերձ Որոտան գյուղում փոքր ՀԷԿ կառուցելու թույլտվություն տալ։ 

«Այդ մարդիկ, փոխանակ օրենքով սահմանված կարգով հայտ ներկայացնեն և կից նաև ներկայացնեն  փորձագիտական եզրակացություն, թե ՀԷԿ-ի կառուցումն ինչպիսի ազդեցություն կունենա շրջակա միջավայրի վրա, նրանք միանգամից դիմել են ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ  Արմեն Խաչատրյանին՝ հայտնելով, որ ուզում են սահմանամերձ գյուղում ներդրումային ծրագիր իրականացնել»,- ասում է նա։

 «Խնդրում ենք Ձեզ օժանդակել ՀՀ տարածքային նախարարությունում հողհատկացման և հողի նպատակային նշանակության փոփոխության խնդիրների լուծմանը, ինչպես նաև ՀՀ բնապահպանության նախարարությունում Ջրօգտագործման թույլտվությունը, բնապահպանական եզրակացությունը և փորձաքննությունը ստանալու համար»,- ասված է  «Զանգեզուր ԷՑՇ» ՍՊԸ նամակում, որը հրապարակված է «Էկոլուր» ՀԿ-ի կայքում։

«Ի՞նչ է նշանակում ներդրումային ծրագիր։ Ուրեմն ամեն մեկը,  որ մի շենք է կառուցում, ներդրումային ծրագի՞ր է իրականացնում։ Սա մանիպուլյացիա է,- ասում է Զարաֆյանը։- Ինչո՞ւ են դիմել  Արմեն Խաչատրյանին, նա իրավասու չէ այդ հարցը լուծելու, դրա համար մենք ունենք Շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Միայն այս կառույցը  կարող է տալ եզրակացություն՝ բացասական կամ դրական։ Նրանք շրջանցում են օրենքը և դիմում պատգամավորին։ Իսկ Շրջակա միջավայրի նախարարությունը, որը պետք է ուղղորդեր օրենքով սահմանված կարգով հայտ ներկայացնել, փոխարենը կազմակերպում է քննարկում, հրավիրում հիդրոլոգների, և  քննարկման ժամանակ  խոսում են սոցիալական խնդիրներից, սահմանամերձ գյուղերի վիճակից»։ Զարաֆյանը նաև շեշտում է՝ այս պարագայում «բարերար ներդրողները» խոսում են միայն ներդրումներից ու լռում, թե որքան շահույթ են ակնկալում ստանալ ՀԷԿ-ի շահագործումից։ «Եթե փոքր ՀԷԿ-ը շահ չբերեր, այդքան չէին կառուցի»,- համոզված է նա։

Նա մատնանշում է նաև նույն ցանկում ընդգրկված Ձորագետի շուրջ ծավալվող զարգացումները, որի դեպքում էլ դատարանն է նախարարությանը պարտադրել ջրօգտագործման թույլտվություն տալ փոքր ՀԷԿ-ին։ 

«Սա ոչ օրինական պրոցես է։ Շատ հարցեր են առաջանում։ Ինչո՞ւ պետք է Շրջակա միջավայրի նախարարությունը սոցիալական հարցերն առաջնային դարձնի,  եթե հայտում չկա խոսք շրջակա միջավայրի վրա ազդեցության ու բնապահպանության մասին»,- ասում է Զարաֆյանը՝ հավելելով, որ առաջարկվող փոփոխությունն ընդունելուց հետո վստահաբար կգտնվեն մարդիկ, որոնք այդ ցանկում ներառված այլ գետերի վրա էլ կցանկանան ՀԷԿ կառուցել։ 

«Շատ մեծ հարձակում կա և գետերի, և հանքերի վրա, մեր բնական ռեսուրսների վրա։ Ի վերջո մենք պետք է հասկանանք՝ բնական ռեսուրսներն իհարկե, պետք է օգտագործել, բայց չափավոր։ Եթե այդ բնական ռեսուրսը գերշահագործվում է, հետո ոչ բնական ռեսուրս կունենաս, ոչ էլ շրջակա միջավայր։ Չի կարելի կարճաժամկետ մտածելակերպ ունենալ բնական ռեսուրսների հարցում։ Պետք է երկարաժամկետ տեսլական ունենալ բնական ռեսուրսներն օգտագործելիս, ոչ թե մի քանի հոգու շահն առաջ տանել»,- ասում է Զարաֆյանը։



 

բնապահպանություն Ինգա Զարաֆյան ՀԷԿ փոքր ՀԷԿ գետ Շրջակա միջավայրի նախարարություն խմբագրի ընտրանի

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին