f

Անկախ

Հերթական մեդալները՝ Սամվել Գասպարյանը՝ ոսկե, Պետրոս Պետրոսյանը՝ բրոնզե մեդալակիր


Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր մրցահարթակ դուրս եկան նաև 109 կգ քաշային ծանրորդները, որտեղ Հայաստանն ունի 2 ներկայացուցիչ:

Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճեց Սամվել Գասպարյանը, իսկ Պետրոս Պետրոսյանը դարձավ բրոնզե մեդալակիր:

Պետրոսյանն առաջին մոտեցմամբ բարձրացրեց 160 կգ-անոց ծանրաձողը: Երկրորդ մոտեցմամբ Հայաստանի ներկայացուցիչը չկարողացավ բարձրացնել 165 կգ-ը, սակայն հաջորդ մոտեցմամբ հաջողեց նույն քաշը:

Պոկում վարժությունում Սամվել Գասպարյանն առաջին մոտեցմամբ բարձրացրեց 172 կգ-անոց ծանրաձողը, երկրորդ մոտեցմամբ չկարողացավ բարձրացնել 173 կգ-ը: Այս վարժությունում Գասպարյանի հետ ոսկե մեդալի համար պայքարում էր Ավստրիան ներկայացնող մեր հայրենակից Սարգիս Մարտիրոսյանը, որը երրորդ մոտեցմամբ չբարձրացրեց 175 կգ-ն ու 173 կգ արդյունքով դարձավ փոքր ոսկե բրոնզե մեդալակիր:  Նույն քաշը վերջին մոտեցմամբ բարձրացրեց Սամվել Գասպարյանն ու նվաճեց փոքր ոսկե մեդալ:

Հրում վարժությունում Պետրոս Պետրոսյանը առաջին մոտեցմամբ բարձրացրեց 210 կգ-ը, երկրորդ մոտեցմամբ Պետրոսյանը գլխավերևում պահեց 214 կգ-անոց ծանարձողը, իսկ երրորդ մոտեցմամբ 217 կգ-ն ու այս վարժությունում գրավեց 2-րդ, իսկ երկամարտում 3-րդ տեղը:

Սամվել Գասպարյանն առաջին մոտեցմամբ շատ վստահ բարձրացրեց 211 կգ-անոց ծանրաձողը: Երկրորդ մոտեցմամբ Գասպարյանը գլխավերևում պահեց 220 կգ-անոց ծանարձողն ու հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Գասպարյանը հրաժարվեց 3-րդ մոտեցումից ու երկամարտի 395 կգ արդյունքով հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:

Այսպիսով, Հայաստանը երկամարտում արդեն նվաճել է 10 մեդալ:

Ծանրամարտ Սպորտ Հայաստան Եվրոպայի առաջնություն ոսկե մեդալ Սամվել Գասպարյան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին