f

Անկախ

44-օրյայում պարտվեցինք չկազմակերպված լինելու պատճառով. Մեր մեջքը կոտրվեց, երբ նահանջի հրամանը ստացանք. Ազատամարտիկ


 

44-օրյայում պարտվեցինք չկազմակերպված լինելու պատճառով.  Մեր մեջքը կոտրվեց, երբ նահանջի հրամանը ստացանք. Ազատամարտիկ

15:59, 24.04.2023

Տարածաշրջան:Հայաստան
Թեմա: ՔաղաքականությունՀասարակություն

 


 

Եթե կինը, աղջիկը իր մեջ ունի այդ ուժը, շատ դրական եմ գնահատում կանանց զինծառայության անցնելու գաղափարը: Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց կին ազատամարտիկ, մայոր Դիանա Բեգլարյանը, ով դեռ արցախյան առաջին պատերազմին ամուսնու հետ մասնակցել է մարտական գործողություններին:

Նա կարծում է, որ 44-օրյա պատերազմում պարտվեցինք չկազմակերպված լինելու պատճառով. «տանում զորքերը սարերում բաց էին թողնում, 2-3 օրով հաց էլ չէին ուտում: Եթե կազմակերպված լինեին, նրանք չէին կարող այսպիսի հաջողություն ունենալ: Հիմա էլ ուշ չի, եթե կարողանանք դեմը կանգնել»:

 

Մեկ այլ ազատամարտիկ էլ՝ Էդիկ Կարապետյանը նշեց. «44-օրյա պատերազմի ժամանակ մենք այնպես էինք դասավորված, որ թուրքը մեկ մետր անգամ առաջ չէր կարող գալ: Մեր մեջքը կոտրվեց այն ժամանակ, երբ հետ նահանջի հրամանը ստացանք: Թե ովքեր տվին, մենք չիմացանք: Եղել ենք Ֆիզուլիում: Մենք այդքան պատերազմից չէինք վախենում, ինչքան հետ նահանջի հրամանը, որ ստացանք, ոտքով 45 կմ եկել ենք, ու չգիտեինք՝ ով ում է խփում: Սա անկազմակերպ պատերազմ էր, քանի որ կամավորականները գալիս էին, չունեին հրամանատար, չունեին շատ պարագաներ՝ ռացիաներ, հեռադիտակներ: Բայց մենք կռվում էինք:

Զինվորը չի պարտվել, պարտվել է էս կառավարությունը: Գոռում էին՝ «դուխով, դուխով», բայց թուրքերն էին դուխով, իսկ մեզ դուխ չտվին: Էդ որ ասում էր՝  «ապագա կա», էդ թուրքերի համար էր էդ ապագան: իսկ մենք պատրաստ ենք կռվելու, մենք հետ չենք նահանջելու:

Էդ որ Ալիեւն ասում է՝ բիզիմդիր-բիզիմդիր, մենք ուրիշ բան ենք ասում՝ մենք Ղարաբաղը երբեք չենք հանձնի Ադրբեջանին: Ղարաբաղը Հայաստանի սիրտն է, եթե կորցրեցինք Ղարաբաղը, կորցնելու ենք Հայաստանը: Դրա համար ատամներով պետք է պահենք մեր ամբողջ ուժով»,-հայտարարեց ազատամարտիկը:

Նա նկատեց, որ ոստիկանների վարձատրությունը 400-500 հազար դրամ է, իսկ սահման գնացող տղաներին տալիս են 130-140 հազար դրամ աշխատավարձ. «Խաչակիր տղաներն արյունով պահել են էդ սուրբ հողերը, սահմանը, բայց իրենց պոստերից իջեցրինք, զինաթափեցին: Ամոթ էն մարդուն, որ էդ հրամանը տվել է: Կոտրում են տղաների մեջքը»:

44-օրյա պատերազմ պարտություն Հայաստան Արցախ Տեսանյութեր

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին