f

Անկախ

Հնարավորի սահմանները. ինչո՞ւ Փաշինյանի խոսքը դեռ չի նշանակում Երևանի և Բաքվի հաշտություն. Forbes


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստովանել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման հնարավորությունը 1991 թվականի սահմաններում, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի հետ միասին։ МГИМО -ի Միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը կարծում է, որ չնայած այս հայտարարության կարևորությանը, այն չի հանգեցնի հակամարտության ավարտին. հայ հասարակությունը պատրաստ չէ զիջումների գնալու Ղարաբաղի հարցում։

Հայաստանի վարչապետը հռչակել է իր երկրի և Ադրբեջանի խաղաղության պայմանները ապրիլի 18-ին Ազգային ժողովում կառավարության հաշվետվությունը ներկայացներիս: Նա հայտարարել է, որ եթե Երևանը և Բաքուն «հստակ, առանց  երկիմաստությունների և որոգայթների, միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչեն և պարտավորվեն այսօր և երբևէ միմյանց տարածքային պահանջներ չներկայացնել», ապա  շանս կա, որ երկարամյա հակամարտությունը կավարտվի:

Սա դեռ հեղափոխություն չէ

Փաշինյանի «ապրիլյան թեզիսները» չէին կարող չհայտնվել տեղեկատվական հաղորդագրությունների առաջին հորիզոնականներում: Պատճառները մի քանիսն են:

Առաջին՝ Լեռնային Ղարաբաղը դարձավ հետխորհրդային Հայաստանի սյուներից մեկը: Յուրաքանչյուր նախկին խորհրդային հանրապետություն անկախության էր գնում իր ճանապարհով, սակայն նրանց մեծ մասը Մոսկվայի հետ վեճերով «փախուստ կատարեց կայսրությունից»: Այդ դիպաշարն առկա էր նաև հայկական նորագույն պատմության մեջ, սակայն Հայկական ԽՍՀ-ի համար գլխավորը դարձավ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի կարգավիճակի հարցը: Մեծի մասամբ հենց դա «արթնացրեց» Հայաստանին և ընդվզումը դարձրեց հայկական քաղաքականության դիմորոշ ոճը: Եվ այս համատեքստում Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» ճանաչումը 1991 թվականի սահմաններում (իսկ Խորհրդային Միության ժամանակ Լեռնային Ղարաբաղը պաշտոնապես եղել է Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում) հեղափոխական քայլ է թվում։

Երկրորդ՝ հնացած հակամարտության ավարտն Անդրկովկասում, եթե դա իրոք տեղի ունենա, կարող է արմատապես փոխել ողջ տարածաշրջանային աշխարհաքաղաքական ձևավորումը: Եթե մինչև 2022 թվականը բոլոր առանցքային արտաքին խաղացողները համաձայն էին Ռուսաստանի՝ որպես խաղաղության գործընթացի մոդերատորի առանձնահատուկ դերին, ապա այսօր մի կողմից Վաշինգտոնն ու Բրյուսելը, մյուս կողմից Մոսկվան բարդ պայքար են մղում գլխավոր խաղաղարար լինելու իրավունքի համար: Հակամարտությունը հնարավորինս արագ ավարտելու անհրաժեշտության մասին են խոսում և՛ ամերիկացիները, և՛ եվրոպացիները, և՛ ռուսաստանյան բարձրագույն ներկայացուցիչները: Սակայն Արևմուտքը խաղաղության համաձայնագրի ստորագրումը համարում է հակամարտությունից դուրս գալու գործընթացի մեկնակետը, իսկ Ռուսաստանը՝ եզրափակիչ քայլը, երբ Բաքուն և Երևանը որոշած կլինեն պետական ​​սահմանի սահմանազատումն ու սահմանագծումը և Ղարաբաղի կարգավիճակը։ Ակնհայտ է, որ ԱՄՆ-ն և ԵՄ-ն կնախընտրեին չտեսնել ռուս խաղաղապահներին ղարաբաղյան հողում, ինչպես նաև Ռուսաստանի զինվորականներին և սահմանապահներին բուն Հայաստանում: Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ձեռքբերումը հրատապ են դարձնում այս բոլոր խնդիրները։

Երրորդ՝ Փաշինյան քաղաքական գործչի համար Ղարաբաղը դարձել է առանցքային սյուժեներից մեկը: Լինելով ընդդիմադիր լրագրող, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցը՝ նա բազմիցս է հրապարակավ հանդես եկել փոխզիջումների օգտին ղարաբաղյան ուղղությամբ: Սակայն վարչապետ դառնալուն պես կտրուկ փոխեց իր հռետորաբանությունը: «Արցախը Հայաստան է, և վերջ» դարձվածքը դեռ երկար կհիշեցնեն Փաշինյանին և՛ բարեկամները, և՛ թշնամիները: Բայց 2020 թվականին նրա արմատական ​​հայրենասիրական նեոֆիտիզմը բախվեց ադրբեջանական բանակի հաջող հարձակմանը, տարածքային կորուստներին, ռազմական պարտությանը և ի վերջո զիջումների անհրաժեշտությանը։

Նշանակո՞ւմ է արդյոք Փաշինյանի՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու ուղերձը ներկայիս հայկական իշխանությունների խզում ողջ նախորդ ավանդույթից: Կարելի՞ է արդյոք խոսել շուտով խաղաղության հաստատման և Անդրկովկասը կայուն տարածաշրջան վերածելու մասին:

Ղարաբաղյան փոխզիջումները

Հիմա հարկ է հրաժարվել մակերեսային զգացմունքային տպավորություններից: Սկսենք նրանից, որ Փաշինյանն առաջին անգամ չէ, որ  1991 թվականի սահմանների ճանաչումը դնում է հարևան երկրի հետ խաղաղության հիմքում: Այդ մասին նա վերջին տարվա ընթացքում ասել է մի քանի անգամ՝ դա հիմնավորելով այն հանգամանքով, որ Երևանը Ղարաբաղի անկախությունը պաշտպանելու համար արտաքին դաշնակիցներ չունի, նաև ռազմական հնարավորություններ չկան ռևանշի համար: Ուրեմն պետք է փոխզիջումներ փնտրել:

Սակայն ղարաբաղյան հարցն էլ ուղիղ գծով չի զարգացել: Ընդունելով Անկախության մասին 1990 թվականի օգոստոսի հռչակագիրը՝ «երրորդ հանրապետության» հիմնադիր հայրերը արձանագրել են, որ նոր պետությունը ստեղծվում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի «միավորման» հիմքի վրա:

Բայց շատ շուտով նրանք բախվեցին միջազգային ճանաչման անհրաժեշտությանը և «իջեցրին պահանջների նշաձողը»՝ փաստացի հրաժարվելով «միացումից» (միութենական հանրապետության և ինքնավար Ղարաբաղի) և ԼՂՀ ինքնահռչակման ճանաչումից: Այսօր Հայաստանի վարչապետին դավաճանության համար մեղադրողներից ոչ ոք, լինելով իշխանությունում, չի ճանաչել Լեռնային Ղարաբաղը որպես առանձին պետություն: Եվ հակառակը՝ հանրապետության բոլոր ղեկավարները բանակցությունների ձևաչափով քննարկել են Հայաստանի կողմից զիջումները: Մինչ հայկական ուժերը հսկում էին նախկին ինքնավարության մեծ մասը՝ գումարած Ադրբեջանի հարակից շրջանները՝ այսպես կոչված «անվտանգության գոտին», հրապարակայնորեն ընդունված չէր քննարկել փոխզիջումները: Բայց քաղաքականությունը, ինչպես հայտնի է, հնարավորի արվեստ է: Եվ աղետալի ռազմական պարտությունը լավագույն խորապատկերը չէ վերջնագրեր ներկայացնելու համար:

Ուրեմն ինչո՞ւ է նույն այդ Փաշինյանը խորհրդարանում իր թեզերը առաջադրելուց երկու  երկու օր անց հայտարարում «ադրբեջանական սադրանքների» և Բաքվի էսկալացիայի ձգտումների վտանգի մասինՎարչապետը բարդ ընտրության առջև է: Gallup International Association-ի հայկական ներկայացուցչության տվյալներով՝ Հայաստանի այն քաղաքացիների մասնաբաժինը, որոնք անընդունելի են համարում Լեռնային Ղարաբաղի ճանաչումը Ադրբեջանի կազմում, աճում է. 2022 թ. մայիսին նրանք կազմում էին 83,3 տոկոս, իսկ 2023 թ. հունվարին՝ արդեն 94,2 տոկոս: Փաշինյանի «ապրիլյան թեզիսները» ինքնահռչակված հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում էլ ցասում և խիստ պատասխան հարուցեցին: Հասարակական կարծիքի գործոնը վարչապետը չի կարող անտեսել: Եվ պատահական չէր 2021 թ. արտահերթ ընտրությունների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագրում այնպիսի կետերի առկայությունը, որոնց տակ հաճույքով կստորագրեին «հայրենասիրական ընդդիմության» ներկայացուցիչները:

Ասենք, խնդիրը միայն դա չէ: Հայաստանի վարչապետը չի կարող հաշվի չառնել նաև ադրբեջանական հռետորաբանությունը: Իսկ պաշտոնական Բաքվի ներկայացուցիչները Փաշինյանի ելույթներն ընկալում են ավելի շուտ որպես թուլության ցուցադրություն: Այդ համատեքստում բավական պերճախոս են Իլհամ Ալիևի հայտարարությունները Ղարաբաղի բնակիչների մասին, որոնք պետք է ընտրեն իր երկրի անձնագիրը կամ հեռանալն այդ տարածքից: Այդպիսի արտահայտությունները անխուսափելիորեն չափավորում են փաշինյանական պացիֆիզմը: Մի խոսքով, պատրանքներ չկան: 2020 թ. հռետորաբանության համատեքստից դուրս Փաշինյան վարչապետի, ոչ թե ընդդիմադիրի հռետորաբանությունը կարող էր հեռու լինել զիջումների առաջարկից: Ինչ էլ որ լինի, նա շատ լավ հասկանում է, որ Բաքվի հետ հարաբերությունների հարցը միայն Ղարաբաղի մասին չէ, այլև վիճելի ինքնավարության սահմաններից դուրս գտնվող սահմանների զատման: Ուստի նա չի էլ ակնարկում, այլ բացահայտ խոսում է իր երկրի՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը հարգելու մասին: 

Սակայն իրականում ղարաբաղյան հարցը  սոսկ Անդրկովկասի երկու հարևան երկրների հակամարտության խնդիր չէ: Ոչ էլ ինքնորոշման կամ գրավված հողերի (դե)օկուպացիայի խնդիր: Դա ռեսուրսների հաշվարկներում գրագետ սխալվելու և ռազմավարական պլանավորման չափազանց կարևոր փաթեթ է: Հետխորհրդային տարածությունում քաղաքական գործիչների և դիվանագետների համար իրատեսությունը (ռեալիզմը) դարձել է ավելին, քան միջազգային հարաբերությունների տեսությունը, ավելի շուտ այն վերածվել է մի տեսակ աշխարհիկ կրոնի: Բայց դավանելով հավատքի այդ խորհրդանիշը, պետք է նկատի ունենալ, որ իրատեսությունը ոչ միայն և նույնիսկ ոչ այնքան ուժի և հզորության մասին է, որքան դրանք արդյունավետ օգտագործելու մասին: Այլ կերպ ասած՝ մեծ է «մահապատիժ չի կարելի ներել» («казнить нельзя помиловать») իրավիճակում հայտնվելու վտանգը: Ավելի ստույգ՝ «դիմադրել չի կարելի հանձնվել» (сопротивляться нельзя сдаваться):

Սերգեյ Մարկեդոնով

Աղբյուրը՝ Forbes

 

 

 

Տարածաշրջան Հայաստան Արցախ Ադրբեջան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին