f

Անկախ

ANI-ն իմացել է 200 մլն դոլարի Club-K եւ Harpoon գնելու Հնդկաստանի ծրագրերի մասին


Հնդկաստանը մտադիր է Ռուսաստանից եւ ԱՄՆ-ից շուրջ 200 մլն դոլարի հրթիռային համակարգեր գնել իր ռազմածովային ուժերի կարիքների համար, հայտնել են ANI լրատվական գործակալության աղբյուրները։

Գործակալության զրուցակիցների խոսքով՝ Հնդկաստանը նախատեսում է ավելի քան 20 «Club-K» հականավային թեւավոր հրթիռներ (հրթիռային համակարգի արտահանելի անվանումը «Կալիբր-Կ») եւ ամերիկյան Harpoon հականավային հրթիռային համակարգի սարքավորումներ գնել։ Միեւնույն ժամանակ, Հնդկաստանն արդեն օգտագործում է Club-K հրթիռները ռազմանավերի եւ սուզանավերի վրա, հավելել են աղբյուրները։

Նյու Դելին նախատեսում է ստանալ նաեւ ամերիկյան Harpoon հրթիռային համակարգը, որը կարժենա մոտ 80 մլն դոլար, գրում է ANI-ն։ Ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսը հավանություն էր տվել Հնդկաստանին Harpoon Joint Common Test Set-ի եւ հարակից սարքավորումների վաճառքին։

Ռուսաստանը եւ Հնդկաստանը 2021 թվականի վերջին ստորագրել են տասը տարի ժամկետով ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր։ Ընդհանուր առմամբ, ռուսական սպառազինությունների վաճառքի մեկ քառորդը բաժին է ընկնում Հնդկաստանին, անցյալ փետրվարին ՌԲԿ-ին ասել էր Հնդկաստանում Ռուսաստանի դեսպան Դենիս Ալիպովը: Նրա խոսքով, հնդկական պատվերների ընդհանուր պորտֆելը գերազանցում է 14 միլիարդ դոլարը, իսկ դրան հանրավոր է եղել հասնել, քանի որ Մոսկվան Նյու Դելիին առաջարկել է զենքի գնման «թերեւս լավագույն պայմանները»։

Ռուսական զենքի գնման պատճառով ԱՄՆ-ն սկսել է քննարկել Հնդկաստանի դեմ պատժամիջոցների կիրառումը CAATSA (Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին դիմակայելու մասին) օրենքի համաձայն: 2017 թվականի այս օրենքը երկրորդային պատժամիջոցներ է նախատեսում օտարերկրացիների դեմ՝ արգելված ռուսական հատվածների, նախագծերի եւ անձանց հետ գործարքների համար։

Միաժամանակ, Հնդկաստանի իշխանությունները պաշտոնապես չեն հայտարարել, որ կաջակցեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին։ Սակայն անցած մարտին Bloomberg-ի աղբյուրները հայտնել էին, որ Նյու Դելին մանրամասն քննարկել է այս հարցը ԱՄՆ-ի եւ G7-ի մյուս երկրների հետ G20-ի հանդիպման շրջանակում, եւ կողմերը կարծես թե գոհ են մնացել ձեռք բերված պայմանավորվածություններից։ Գործակալության տվյալներով՝ Հնդկաստանի կառավարությունը բանկերին ու թրեյդերներին խնդրել է հետեւել պատժամիջոցներով նախատեսված պահանջներին։ Բացի այդ, երկրորդային սահմանափակող միջոցների մտավախության պատճառով, Նյու Դելին մեկ տարով հետաձգում է ռուսական զենքի մատակարարման վճարումը. նա չի ցանկանում վճարել դոլարով եւ այլ ուղիներ է փնտրում վճարելու համար, գրում է Bloomberg-ը։

Աշխարհում Հնդկաստան սպառազինությունների մրցավազք Ռուսաստան ԱՄՆ

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին