ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է պետության ներկայիս ղեկավար Ջո Բայդենի միգրացիոն քաղաքականությունը եւ ԱՄՆ-ն աղբանոց անվանել։
Քաղաքական գործիչը հիշեցրել է, որ իր ղեկավարության ժամանակ ԱՄՆ-ն ուներ ամենավերահսկելի սահմանը պատմության մեջ, իսկ Բայդենի ժամանակ պետությունը վերածվել է աղբանոցի։
Նա ասել է, որ Բայդենի օրոք հարավային սահմանը փաստացի անհետացել է, եւ միլիոնավոր միգրանտներ են եկել երկիր։
«Մեր քաղաքները ողողված են անօթեւաններով, թմրամոլներով եւ դաժան հանցագործներով: Այդ մարդկանցից շատերը շատ վտանգավոր են»,- ասել է Թրամփը։ Նա հավելել է, որ որպես նախագահ Բայդենի գործողությունները հանգեցրել են սաստիկ գնաճի եւ Աֆղանստանում աղետի, ինչպես նաեւ աշխարհը հասցրել երրորդ համաշխարհային պատերազմի շեմին: