f

Անկախ

Մեծ Բրիտանիայի խորհրդարանն ընդլայնում է վարչապետի նկատմամբ հետաքննությունը


Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստանդարտների հանձնակատարը երկարացրել է վարչապետ Ռիշի Սունակի նկատմամբ հետաքննությունը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով բրիտանական խորհրդարանի կայքին։

Անցյալ շաբաթ վարչապետի նկատմամբ հետաքննություն է սկսել հանձնակատար Դանիել Գրինբերգը: Դա կապված է բյուջեով ապահովվող Koru Kids գործակալությունում Սունակի կնոջ՝ Ակշաթա Մուրթիի ունեցած բաժնետոմսերի հետ։

Նոր տվյալների համաձայն՝ ապրիլի 20-ին հետաքննությունը երկարացվել է։ Ստանդարտների հանձնակատարը հայտարարել է, որ հետաքննությունն ընդլայնվել է՝ պարզելու, թե արդյոք Սունակը խախտել է օրենսդիրների վարքագծի կանոնները՝ կապված հետաքննության մանրամասների բացահայտման հետ: Վարչապետն այժմ հետաքննվում է օրենսդիր վարքագծի երկու մասի հնարավոր խախտումների համար։

«Ես չեմ պատրաստվում ենթադրություններ անել, թե ինչով է զբաղված կամ զբաղված չէ հանձնակատարը»,- ասել է Սունակը` մեկնաբանելով հետաքննության երկարաձգումը:

Ապրիլի 17-ին բրիտանական խորհրդարանը հայտարարեց Սունակի նկատմամբ հետաքննություն սկսելու մասին՝ կապված ֆինանսական շահերի հայտարարագրման հետ։ Հետաքննությունը վերաբերում է երեխաների խնամքի Koru Kids ընկերությունում Սունակի կնոջ բաժնեմասին։ Բյուջեի վերջին փոփոխությունները, որոնք ներառում են վարձատրություն՝ աշխատանքի ընդունված յուրաքանչյուր դայակի, կարող էին նրան շահույթ բերել։ Սակայն հետաքննությունը չի նշանակում, որ որևէ կանոն խախտվել է։

Սունակի ներկայացուցիչը նշել է, որ Մուրթիի ներդրումները թափանցիկ կերպով են հայտարարագրվել։ 

Աշխարհում Մեծ Բրիտանիա Ռիշի Սունակ հետաքննություն

Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Ավելին
Ավելին