f

Անկախ

Ո՞վ կհաղթի Թուրքիայի նախագահական ընտրություններում և ի՞նչ կլինի, եթե Էրդողանը պարտվի


Թուրքիայում պարենամթերքի գնաճը շարունակվում է։ Սղաճի դեմ պայքարի իշխանությունների գործողությունները շատերն անբավարար են համարում։ Եվ այս հանգամանքը կարող է իր դերն ունենալ առաջիկա համապետական ընտրություններում Թուրքիայում։

Մայիսի 14-ին Թուրքիայում տեղի կունենան նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ Եվ ներկայում ընթացքող քարոզարշավի հիմնական թեմաները տնտեսական խնդիրներն են և վերջերս տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքները, որին զոհ դարձավ 50 հազար մարդ, 1,5 մլն-ն էլ զրկվեց օթևանից։

Տնտեսական ճգնաժամը

Գաղտնիք չէ, որ տևական ժամանակ է, թուրքական տնտեսությունը ճգնաժամի մեջ է։ Այդ երկրում շատ բարձր է սղաճը։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2023-ի մարտին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ գնաճը կազմել է 50 տոկոս։ Իսկ Սղաճի ուսումնասիրման անկախ հետազոտական խմբի (ENAG) տվյալների համաձայն գնաճը կազմել է 112 տոկոս։ Թուրքական լիրան վերջին տարիներին զգալիորեն արժեզրկվել է։ Եթե 2014-ին 1 եվրոն համարժեք էր 2,9 լիրային, ապա ներկայում 1 եվրոն համարժեք է 21 լիրային։

Իր քարոզարշավի շրջանակներում Էրդողանը խոստացել է նվազեցնել սղաճի տեմպերը և կայունացնել պարենամթերքի գները։ Արհմիությունների հետազոտական կենտրոնի տվյալներով վերջին 20 տարում սննդամթերքի գներն աճել են 1750 տոկոսով։ Իսկ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը իշխանության ղեկին է արդեն 21 տարի։ Թուրքիան աշխարհում 5-րդն է գնաճի ցուցանիշներով։

Թուրք քաղաքագետ Բերկ Էսենի համոզմամբ՝ գնաճն էլ որոշիչ գործոն կդառնա քարոզարշավի ելքը որոշելու հարցում։ Նրա խոսքով՝ Էրդողանի ընտրազանգվածի զգալի մասը սոցիալական այն շերտերի ներկայացուցիչներն են, որոնց վրա սղաճն անմիջական ազդեցություն է ունեցել։ Թուրքիայի շարքային քաղաքացին այլևս չի կարողանում իրեն թույլ տալ կաթնամթերք կամ մսամթերք գնել։ Ոլորտի մասնագետները այս մթերքների դեֆիցիտը և բարձր գինը համարում  են համավարակի ժամանակ իշխանությունների վարած սխալ քաղաքականության հետևանքը։ Ներկայում խնդիրը լուծելու համար իշխանությունները պլանավորում են ներմուծել ավելի քան 500 հազար գլուխ խոշոր եղջերավոր անասուն և 8500 տոննա միս։ Բայց մասնագետները սա համարում են այսրոպեական խնդիրները լուծելու միջոց՝ վստահեցնելով, որ երկարաժամկետ առումով խնդիրները չեն լուծվի։ Ավելին, իշխանությունների չպլանավորված, անկանխատեսելի քայլերը շարունակ փաստի առաջ են կանգնեցնում տեղական արտադրողներին։

Ո՞վ  կհաղթի

Այս պայմաններում որքան է Էրդողանի հաղթանակի հնարավորությունը։ Այն, որ այս անգամ Էրդողանը ֆավորիտ թեկնածուն չէ, փաստ է։ Սոցիոլոգները նրան խոստանում են ընտրողների քվեների 45-50 տոկոսը։ Ընդ որում, սոցհարցումների արդյունքները հակասական են։ Որոշ դեպքերում առաջատարը քվեների 1-2 տոկոս տարբերությամբ Էրդողանն է, որոշ հարցումների համաձայն էլ նրա մրցակից «Ազգ» դաշինքի թեկնածու Քեմալ  Քըլըչդարօղլուն։ Ըստ ամենայնի, սա է պատճառը, որ Էրդողանն առաջիկա ընտրությունները բնորոշում է որպես «ճակատագրական»։

Ստոկհոլմի համալսարանի թուրքական հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Ռուբեն Սիլվերմանը նշում է՝ դժվար է պատկերացնել Էրդողանի հեռացումը իշխանության ղեկին 2 տասնամյակ գտնվելուց հետո։ Որքան էլ նրա մրցակիցն առաջատար լինի,  Էրդողանը նախընտրական քարոզարշավների փորձառու մասնակից է, որի թիկունքում կանգնած է ողջ պետական համակարգն իր ենթակառուցվածքներով։

«Հարցումները վկայում են, որ կարող է հաղթել նրա մրցակիցը։ Սակայն լայն տարածում ունի կարծիքը, որ Էրդողանն ամեն բան կանի իշխանության ղեկին մնալու համար՝ պետական լծակներն օգտագործելով թեկուզ աննշան տարբերությամբ հաղթանակ արձանագրելուց մինչև ոչ ցանկալի արդյունքների բողոքարկում,- ասում է Սիլվերմանը։- Այդ անհագնստությունների հիմքում Էրդողանի դերն է Թուրքիայի քաղաքական կյանքում։ Դժվար է պատկերացնել, որ Էրդողանը հանգիստ կհամակերպվի պարտության հետ։ Դա աննախադեպ բան կլինի․ Թուրքիայի որևէ նախագահ իր աթոռը չի լքել քվեարկության արդյունքների հիման վրա»։

Գերակշռում է տեսակետը, որ ընտրությունները կանցնեն երկու փուլով։ Երկրորդ փուլում «Ազգ» դաշինքի համար առաջնային կլինի 15 միլիոնանոց քրդական համայնքի քվեները ստանալը, որի ներկայացուցիչները, սակայն, ընդդիմադիր դաշինքում չեն ընդգրկվել։

Վերջին տարիներին Էրդողանը զանգվածային զտումներ է իրականացրել բանակում, դատական և պետական համակարգում՝ նշանակելով մարդկանց, որոնք անձամբ շահագրգռված են իրենց պաշտոնների պահպանության հարցում և ամեն ամեն ինչ դրա համար։ Որպեսզի ընդդիմադիրները կարողանան հաղթել և հետագայում քանդել Էրդողանի կառուցած այս համակարգը, նրանց շատ ավելի շատ քվեներ են հարկավոր, քան ներկայում խոստանում են սոցիոլոգները։ Իսկ Էրդողանը կուլիսային ճնշումների և գործարքների վարպետ է։ Եթե նա և իր թիմը վստահ չլինեին, որ ինչ-որ տարբերակով ի վերջո հաղթելու էին, վստահաբար ընտրությունները հետաձգելու տարբերակ կգտնեին։

Իսկ հաղթողը շատ բան է որոշելու։ Օրինակ՝  ինչպիսին են լինելու Թուրքիայի հարաբերությունները ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Ռուսաստանի հետ, ինչպիսին է լինելու Թուրքիայի միգրացիոն քաղաքականությունը և դերակատարությունը Արևելյան Միջերկրականում առաջացած լարված իրավիճակում։

Էրդողանի 74-ամյա մրցակիցը պետական համկարգում աշխատանքի մեծ փորձ ունի, ղեկավարել է Ֆինանսների նախարարությունը, Սոցիալական ապահովագրության հիմնադրամը։ Նրան սատարում են 6 կուսակցություններ։ Ինքն էլ Քեմալ Աթաթուրքի գաղափարների կրողն է, Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդը։

Դաշինքի նախընտրական ծրագրի համաձայն՝ ընտրվելու դեպքում  վերջ կդնեն մեկ անձի կառավարմանը և աստիճանաբար կվերադառնալ խորհրդարանական կառավարման մոդելին, որտեղ երկրի ղեկավարը վարչապետը կլինի։ Եթե Քըլըչդարօղլուն հաղթի, կստացվի, որ ինքն իր ձեռքով իրեն զրկելու է իր իրավասությունների մեծ մասից։

Իսկ նրա  թիմում համոզված են, որ հաղթելու են և «տեղի կունենա անցում միանձնյա, ավտորիտար կառավարումից դեպի թիմային աշխատանք, ինչն ավելի բնորոշ է ժողովրդավարությանը»,- Politico-ի հետ զրույցում ասել է Քըլըչդարօղլուի խորհրդական Յունալ Չեվիկիզը։

Արտաքին քաղաքականության առումով ընդդիմադիրները նախատեսում են ԵՄ-ի հետ վերսկսել անդամակցության բանակցությունները։ Իսկ դրա համար ստիպված են լինելու կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պահանջը և ազատ արձակել ընդդմիադիրներին, որոնք ազատազրկվել են Էրդողանի օրոք։ Նախատեսում են նաև կրկին ընդգրկվել ամերիկյան 5-րդ սերնդի F-35 հարվածային կործանիչների ձեռքբերման ծրագրում։ Հիշեցնենք, որ Թուրքիան այդ ծրագրից դուրս էր մնացել ռուսական հակաօդային պաշտպանության C-400 համակարգեր գնելու պատճառով։

Քըլըչդարօղլուն նախատեսում է բարելավել հարաբերությունները Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հետ և աստիճանաբար Սիրիա վերադարձնել Թուրքիայում ապաստանած 2 միլիոն փախստականների։ Եթե սա իրագործվի, Թուրքիայի սոցիալական և զբաղվածության  ոլորտներում իրավիճակը մի փոքր կթեթևանա։

Ռուսաստանի հետ հարաբերությունները ընդդիմադիրները բնորոշում են որպես «հավասարակշռված՝ հիմնված փոխըմբռնման և իրավահավասար գործընկերության վրա»։ Ծրագրում խոսք չկա ԱՄՆ-ի հետ հարաբերությունների և ուկրաինական հակամարտության մասին։

Վերլուծաբանների կարծիքով՝ Թուրքիայի քաղաքացիներն ընտրելու են ոչ միայն նախագահ, այլ նաև այսպես ասած դարաշրջան։ 2023-ի հոկտեմբերին Թուրքիան նշելու է Աթաթուրքի հիմնադրած Թուրքական Հանրապետության 100-ամյակը։ Էրդողանն իր վերջին տարիների քայլերով փորձում է Աթաթուրքին և նրա գաղափարները արխիվ ուղարկել՝ դարձնելով ընդամենը պատմության մի մասը։ Փոխարենը նա ձգտում է ստեղծել կրոնական, իսլամական աշխարհակալ Թուրքիա՝ մտքում  ունենալով պանթուրքիզմի ծրագրի իրագործումը։ Եթե հաղթեն ընդդիմադիրները, Աթաթուրքի գաղափարները Թուրքիայի  ապագայի վերաբերյալ կրկին առաջին պլան կգան՝ այն է ունենալ եվրոպականացված, աշխարհիկ հանրապետություն։

Ի դեպ, ռուսական ԶԼՄ-ներում շատ են  պրոէրդողանական հրապարակումները, մինչդեռ արևմտյան լրատվամիջոցների հրապարակումներում նկատելի է համակրանք «Ազգ» դաշինքի թեկնածու նկատմամբ։

Թուրքագետների համոզմամբ՝ ով էլ հաղթի Թուրքիայի նախագահական ընտրություններում, այդ երկրի՝ Հայաստանի նկատմամբ քաղաքականությունն առանձնապես չի փոխվի։

Նյութի աղբյուրները՝ ng.ru, dw.com, politico.com, realtribune.ru

 

 

 

խմբագրի ընտրանի Թուրքիա նախագահական ընտրություններ Ռեջեփ Թայիփ Էրդողան Քեմալ Քըլըչդարօղլու Աշխարհում

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին