f

Անկախ

ՀՀ և Ֆրանսիայի փաստաբանների պալատների պատվիրակությունները այցելել են Տեղ համայնք


ՀՀ փաստաբանների պալատը հյուրընկալել էր Փարիզի և Օ դը Սենի փաստաբանների միությունների պատվիրակությանը, որի կազմում էին Փարիզի փաստաբանների միության նախագահ Ժուլի Կուտուղիեն, Փարիզի փաստաբանների միության փոխնախագահ Վենսան Նիորեն, Փարիզի փաստաբանների միության խորհրդի անդամ Էմմանուէլ Էսկաղ Դը Ռոմանովսկին, Օ-Դը-Սենի փաստաբանների միության նախագահ Իզաբել Կլանե Դի Լամանին, փոխնախագահ Ֆաբիեն Առաքելյանը, Օ Դը Սենի փաստաբանների միության նախորդ նախագահ Միշել Գիշաղը: Այս մասին հայտնում են ՀՀ փաստաբանների պալատից։

Վերջիններիս խնդրանքով, ապրիլի 23-ին ՀՀ Փաստաբանների պալատի ներկայացուցիչները՝ Պալատի նախագահ Սիմոն Բաբայանի և Փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանի գլխավորությամբ ֆրանսիացի գործընկերներին ուղեկցել են Սյունիքի մարզ՝ մասնավորապես Տեղ համայնք՝ ծանոթանալու Հայաստանի սահմանամերձ գյուղերում տիրող իրավիճակին:

Հայաստանի և Ֆրանսիայի փաստաբանների պատվիրակություններին համայնքում դիմավորել է Տեղ խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը՝ ներկայացրել Ադրբեջանի  կողմից ուղիղ նշանառության տակ գտնվող հայկական սահմանամերձ գյուղերում տիրող լարված իրավիճակն ամենայն մանրամասնություններով:

Ուշագրավն այն է, որ փաստաբանների այցը համընկավ նոր սարսափելի իրողության հետ: Սյունիքի մարզի Տեղ համայնքում երկու երկրների պատվիրակություններն արձանագրել են Ադրբեջանի հերթական ագրեսիան:

Ադրբեջանական ուժերը փակել էին Հայաստանը Կոռնիձոր գյուղից Արցախին կապող նոր մայրուղու Հակարի գետի կամուրջը, որը, շրջափակմամբ պայմանավորված, շահագործվում էր ռուս խաղաղապահների և ԿԽՄԿ առաքելության կողմից` հումանիտար նպատակներով։
 Ըստ էության, դա վերջին այլընտրանքային ճանապրհն է Հայաստանի և Արցախի միջև:

Ավելորդ չէ, հիշեցնել, որ հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունները ամրապնդված են նաև երկու երկրների փաստաբանների պալատների միջև:

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը և Փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկումների ընթացքում, նրանց ներկայացրել են ադրբեջանական ուժերի կողմից մշտապես արձանագրվող ոտնձգությունները հայ ժողովրդի և հայկական տարածքների նկատմամբ:

Հայ գործընկերները Ֆրանսիայից ժամանած պատվիրակությանը նաև ծանոթացրել են Հայաստանի պատմամշակութային վայրերին, եկեղեցիներին: 

Ապրիլի 24-ին Փարիզի և Օ դը Սենի փաստաբանների միությունների պատվիրակությունը, Հայաստանի Փաստաբանների պալատի ներկայացուցիչների հետ միասին այցելել է նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Այնուհետև ֆրանսիացի գործընկերները դարձյալ հյուրընկալվել են  ՀՀ Փաստաբանների պալատում, ապա Փաստաբանական ակադեմիայում և Հանրային պաշտպանի գրասենյակում:

 Ամփոփելով Հայաստան կատարած այցը, Ֆրանսիայից ժամանած փաստաբանների պատվիրակությունը շնորհակալություն է հայտնել հայ գործընկերներին՝ ջերմ ընդունելության, բարեկամական հարաբերությունների և Հայաստանի գողտրիկ վայրերում մշակութային այցելություններ կազմակերպելու համար:

Հանդիպման ավարտին Փարիզի փաստաբանների միության փոխնախագահ Վենսան Նիորեն և Օ դը Սենի փաստաբանների միության նախագահ Իզաբել Կլանե Դի Լամանին հայ գործընկերներին հայտնել են, որ Ֆրանսիա վերադառնալուն պես ամենատարբեր հարթակներում կբարձրաձայնեն Հայաստանում արձանագրած իրավիճակը, քանի որ իրենք խստորեն դատապարտում են Ադրբեջանի կողմից իրականացվող շարունակական ագրեսիան Հասյաստանի սուվերեն տարածքի և խաղաղ բնակչության նկատմամբ:

 

Տեղ համայնք փաստաբաններ Ֆրանսիա Հայաստան

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին