f

Անկախ

Ալիևը հստակ գիտակցում է՝ այս ամենին վերջ կդրվի այն պահից սկսած, երբ Հայաստանում իշխանության կգան ազգային ուժերը. Արցախցու կամքն անկոտրուն է. Հակոբ Հակոբյան


«Արցախում տեղակայված ռուսաստանցի խաղաղապահների հրամանատար գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի փոխարինման մասին լուրերը դեռևս պաշտոնական չեն։ Այդ մասին խոսակցությունների մակարդակով ինչ – որ ակնարկներ հնչում են, սակայն համապատասխան կառույցներից լուրը չի հաստատվել»,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է Արցախի հանրապետության «Արդարություն» կուսակցության համահիմնադիր Հակոբ Հակոբյանը։

Խոսելով ադրբեջանական անցակետի տեղադրումից հետո Շուշիի շրջանի չորս՝ Հին Շեն, Մեծ Շեն, Լիսագոր ու Եղցահող գյուղերի ճակատագրի մասին, որոնք ամբողջությամբ օղակի մեջ են հայտնվել, կորցնելով կապը, նույնիսկ, Ստեփանակերտի հետ, Հակոբ Հակոբյանը նշում է՝ վերոհիշյալ գյուղերը կրկնակի անգամ ենթարկվեցին շրջափակման, սակայն սրանից առաջ էլ՝ ավելի քան հինգը ամիս շարունակ, գտնվում էին Հայաստանից կտրված շրջափակման մեջ, այն իրավիճակում, որում Արցախն է ամբողջությամբ՝ իր 120.000 բնակիչներով. «Իհարկե, կամրջի փակումով իրենց մոտ իրավիճակն ավելի խստացվեց, որովհետև մինչ այդ մարդկանց, գոնե, հաջողվում էր այս կամ այն կերպ կապ հաստատել Գորիսի հետ, սակայն վերոհիշյալ չորս գյուղերից, արդեն, ելումուտն ուղղակի անհնար է դարձել։ Սա այն իրողութունն է, որում արդեն հինգը ամսից ավելի ապրում է յուրաքանչյուր արցախցի»։

Հակոբ Հակոբյանը հստակեցնում է՝ հարցին պետք է հրատապ կերպով լուծում տրվի, հակառակ պարագայում՝ Շուշիի շրջանի Հին Շեն, Մեծ Շեն, Լիսագոր ու Եղցահող գյուղերի ճակատագիրը, մեղմ ասած, հուսադրող չի լինելու, որովհետև կամրջի փակումով թշնամու շրջափակման մեջ հայտնվելուց հետո, այնտեղ, նույնիսկ, սնունդ կամ հիվանդների տեղափոխումն ուղղակի անհնարին է դարձել։

Հարցին՝ ի՞նչ լուծում է առաջարկում ստեղծված իրավիճակում Արցախի Հանրապետության իշխանությունը, Հակոբ Հակոբյանը պատասխանում է՝ նրանք ընդհուպ մինչև այս պահը, երբ Արցախը բախվել է միջազգային ահաբեկչության ամենացայտուն դրսևորման հետ, չեն հասկացել իրավիճակի լրջությունը և բավարարվում են անպտուղ հայտարարություններ անելով, որից այն կողմ՝ որևէ գործուն քայլ ձեռնարկված չէ։ Բանախոսը նկատում է՝ տեղյակ չէ, թե Արցախի իշխանությունն այս պահին ինչով է զբաղված։

Անդրադառնալով հարցին՝ ինչո՞վ կարելի է մեկնաբանել ադրբեջանական կողմի դրսևորած փնթի շտապողականությունը, Հակոբ Հակոբյանը պատասխանում է՝ նրանք շատ լավ են հասկացել՝ 30 տարի շարունակ Արցախի ֆիզիկական անվտանգության, ինչպես նաև միջազգային իրավունքի իրացման երաշխավոր հանդիսացող Հայաստանի Հանրապետությունն՝ ի դեմս օրվա իշխանությունների, լվացել է ձեռքերն ու իր իսկ նախաձեռնությամբ՝ դադարել է նման դերակատարումը, հետևաբար, իրենց բացառիկ հնարավորություն է ընձեռնվել՝ անել այն, ինչ ցանկանում են.

«Քանի դեռ այս իշխանությունները Հայաստանի Հանրապետության ղեկին են, Ադրբեջանը չի դադարելու կամայական ապօրինությունները՝ ձգտելով ձեռք գցել այն առավելագույնին, որին տարիներ շարունակ երազել է։ Անկասկած, սա խիստ պատեհ ժամանակահատված է ադրբեջանական իշխանությունների համար՝ ճնշում բանեցնելով կոտրել արցախցու կամքը և տիրանալ ոչ միայն Արցախին, այլև զավթողական հավակնություններն իրականություն դարձնել Հայաստանի նկատմամբ, ինչն էլ արվում է։ Մյուս կողմից՝ Ալիևը հստակ գիտակցում է՝ այս ամենին վերջ կդրվի այն պահից սկսած, երբ Հայաստանում իշխանության կգան ազգային ուժերը, որոնք ոչ միայն թույլ չեն այս կամայականությունները, այլև կզսպեն Ադրբեջանի անթույլատրելի նկրտումներն՝ առհասարակ։ Սպասենք և հուսանք, որ այդպես էլ կլինի, որովհետև արցախցու կամքն անկոտորւմ է, իսկ Հայաստանում, վստահ եմ, քաջ գիտակցում են, որ իշխանափոխությունն, ուղղակի, օրհասական խնդիր է ոչ միայն Արցախի այլև Հայաստանի անվտանգության համար»։

Հակոբ Հակոբյան Արցախի շրջափակում Ադրբեջան Հայաստան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին