f

Անկախ

Միքայել Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել այլ մարդկանց դեմքը «պարզեցնելու» համար. պաշտպան


Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել այլ մարդկանց դեմքը «պարզեցնելու» համար: Այս մասին այսօր՝ ապրիլի 25-ին՝ դատարանում, լրագրողների հետ զրույցում ասաց Միքայել Արզումանյանի պաշտպան Երեմ Սարգսյանը, չնշեց, թե ում նկատի ունի:

«Հիմա քննիչն ու դատախազն իրենց դրել են ՊԲ հրամանատարի տեղ ու որոշում են, որ այս մարտական իրադրությունում, այս ուժերի պայմաններում, երբ հակառակորդը այս կողմից հարձակվում է, այն կողմից այս ուժերով է գալիս, դու ունես այսքան ուժ, դու ինչ պետք է անեիր, այս հատվածը պետք է փակեիր, պետք է այդ ուժերը կիրառեիր, թե չկիրառեիր. որտեղի՞ց իրենց այդքան հմտություն, կամ եթե ունեն, դա չի նշանակում, որ տենց գնահատական պիտի տաս, սրա համար իրավասու անձանց կողմից պետք է ձեւավորվեր հատուկ ռազմագիտական հանձնաժողով, որպեսզի նրանք այդ իրադրությունները գնահատեին: Եկեք քննիչին ու դատախազին ուղարկեինք, թող ՊԲ հրամանատար աշխատեին»,- նշեց Սարգսյանը:

Անդրադառնալով քրեական գործում առկա Շուշիի դրվագին՝ փաստաբանն ասաց. «Արզումանյանը նշանակվել է ՊԲ հրամանատար 2020 թվականի հոկտեմբերի 26-ին, երբ մեկ ամիս անցել էր պատերազմից, եւ, ըստ էության, ծայրահեղ վատ վիճակում էր գտնվում բանակը: Այս տրամաբանության մեջ կան կոնկրետ իրավասու պաշտոնատար անձանց ցուցմունքներ, ովքեր իրավասու են գնահատական տալու, որոնց համաձայն՝ Միքայել Արզումանյանի նշանակումից հետո առաջիկա մի քանի օրը իրավիճակը կտրուկ փոխվել է յուրային ուժերի եւ թշնամին շատ քիչ հնարավորություն է ունեցել առաջխաղացումների եւ յուրայինների զոհերի քանակը մի քանի անգամ կրճատվել է»:

Սարգսյանը հերքեց ՀՀ քննչական կոմիտեի վարկածը, թե Արզումանյանը «Արեգա» բարձունքը եւ հարակից մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին «նահանջ» հրաման է տվել. «Քրեական գործում ապացույցները կան, որ իրականում «Արեգա» բարձունքը հետ չի գրավվել, այնտեղ միայն որոշակի հաջողություն է եղել։ Իսկ այն անձինք, որոնք ներկա են եղել այնտեղ` ունեն որոշակի խնդիրներ այլ ցուցմունքներ տալու։ Մենք հիմնավորել ենք, թե ով ինչի համար է նման ցուցմունք տվել»:

Պաշտպանն ասաց, որ դատարանին միջնորդել է դատական նիստն անցկացնել դռնբաց ռեժիմով. «Հաշվի առնելով այս գործի հնչեցությունը, կարեւորությունը, այն, որ տարբեր պաշտոնատար անձինք՝ տարբեր մակարդակների, մշտապես այս գործի մասին խոսում են եւ տեղեկություններ են հայտնում, որոնց մեծամասնությունն իրականությանը չի համապատասխանում: Ես միջնորդել եմ, որպեսզի դատական նիստը դռնբաց լինի, որ այս հարցը հրապարակային քննվի, եւ բոլորը տեսնեն՝ արդյո՞ք այդ տեղեկությունները, որոնք հայտնվում են պաշտոնական մակարդակներում, ճիշտ է, ես կապացուցեմ, որ այս մեղադրանքը մեղմ ասած պուչիկ է: Այն, ինչ վերագրվում է Միքայել Արզումանյանին, աբսուրդ է»:

Հիշեցնենք` օգոստոսի 30–ին Միքայել Արզումանյանը ձերբակալվել էր Շուշի քաղաքի եւ հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու մեղադրանքով։

Ըստ Քննչական կոմիտեի` գեներալ-լեյտենանտը 2020 թվականի հոկտեմբերի 30-ից մինչեւ նոյեմբերի 9-ը Շուշիի եւ հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում անփույթ վերաբերմունք է դրսեւորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով եւ ոչ պատշաճ կատարելով դրանք, ինչը անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։

Մասնավորապես, Միքայել Արզումանյանը մեղադրվում է 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող «Արեգա» բարձունքը եւ հարակից մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին «նահանջ» հրաման տալու համար։

Օգոստոսի 31–ին Արզումանյանի ձերբակալման ժամկետը լրացել էր, նա ազատ էր արձակվել, սակայն նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել դատարան, եւ սեպտեմբերի 1-ին Արզումանյանը կալանավորվել է:

Նշենք, որ Արզումանյանը ՊԲ հրամանատար նշանակվեց 44-օրյա պատերազմի վերջին փուլում՝ 2020թ. հոկտեմբերի 27-ին` փոխարինելով Ջալալ Հարությունյանին, պաշտոնից ազատվեց 2021թ. սեպտեմբերին։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութ Միքայել Արզումանյան 44-օրյա պատերազմ Հայաստան Երեմ Սարգսյան

Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
Ավելին
Ավելին