f

Անկախ

ՔԿ-ն ստացել է Արմեն Սարգսյանի՝ երկքաղաքացիության փաստը թաքցնելու գործը. կատարվում է քննություն


ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի՝ օտարերկրյա քաղաքացիության վերաբերյալ քրեական վարույթը քննչական ենթակայության կարգով ԱԱԾ-ից ուղարկվել է Քննչական կոմիտե։ ՀՀ քննչական կոմիտեից «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հաստատեցին, որ ստացել են գործը, նախաքննություն է իրականացվում։

Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանի՝ օտարերկրյա քաղաքացիության վերաբերյալ տեղեկությունները և այդ հիմքով նրա պաշտոնավարման արգելքի վերաբերյալ քննարկումները եղել են դեռևս նրա պաշտոնավարման տարիների սկզբից, հետագայում, սակայն, աղմուկը մարել էր։ Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմից հետո ՝ 2021 թվականին 53 փաստաբան հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել՝ ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանի՝ երկքաղաքացիության փաստը թաքցնելու հետ կապված: Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) մերժել էր քրեական գործ հարուցելը, որի դեմ փաստաբաններով բողոք էին ներկայացրել:

Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը տեղեկացրել էր, որ Գլխավոր դատախազությունը, բողոքի հիման վրա, վերացրել է ՀՔԾ որոշումը եւ հարուցել Է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասի (փաստաթղթեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) հատկանիշներով:

ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը 2022թ. հունվարի 23-ին հրաժարական է տվել` պատճառաբանելով, թե նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքական գործընթացների վրա։

Դրանից հետո Hetq.am-ն արդեն փաստերով հրապարակում ներկայացրեց, որ Սարգսյանը նախագահ ընտրվելու պահին ունեցել է Սենթ Քիթս և Նևիսի Հանրապետության քաղաքացիություն, և նա այդ պաշտոնում ընտրվելու իրավունք չուներ։

ԱԱԾ-ում քննվող քրեական վարույթը տևական ժամանակ «քնեցված» վիճակում է եղել, ապա, ինչպես պարզվեց, բոլորվին վերջերս տեղափոխվել ՔԿ։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո

Արմեն Սարգսյան քաղաքացիություն Հայաստան ՀՀ Քննչական կոմիտե

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին