f

Անկախ

ՀՀ-ում և ԼՂ-ում հրդեհ է, միջազգային հանրության հայացքն այլ ուղղությամբ է. կոչ-ուղերձ՝ Ֆրանսիայի Սենատում


Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի պաշտոնական կայքէջում, Սենատի` Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ միջազգային իրազեկման խմբի նախագահ, «Հանրապետականներ» խմբակցության ղեկավար Բրունո Ռըտայոյի գլխավորությամբ Հայաստանում գտնվող պատվիրակության նախաձեռնությամբ, հրապարակվել է «Լաչինի միջանցքի արգելափակում. Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում հրդեհ է, իսկ միջազգային հանրությունն իր հայացքն ուղղել է այլ ուղղությամբ» խորագրով կոչ-ուղերձը։

«Արմենպրես»-ը ներկայացնում է կոչ-ուղերձի ոչ պաշտոնական թարգմանությունը.

«Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություններին մասնակցելու նպատակով ապրիլի 22-ից 25-ը Հայաստանում գտնվող Սենատի՝ Արևելքի քրիտոնյաների հետ կապերի հարցով խմբի նախագահ Բրունո Ռըտայոյի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են խմբի փոխնախագահ Կատրին Մորին-Դեսեյին, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազը և խմբի փոխնախագահ Քրիստին Լավարդը,  ապրիլի 23-ին այցելել է Տեղ համայնք, որտեղ, Հայաստանի տարածքում, ապրիլի 11-ին տեղի էր ունեցել մահացու փոխհրաձգություն։

«Մենք եկել ենք այստեղ պահանջելու անհապաղ վերացնել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը՝ ազատելով Լեռնային Ղարաբաղի անկլավում սարսափելի պայմաններում հայտնված 120.000 հայերին և վերականգնելով Հայաստանի հետ կապը։ Ի՞նչ իմաստ ունի ոգեկոչել 1915թ․-ի ցեղասպանությունը, եթե աչք ենք փակում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող էթնիկական և կրոնական զտումների վրա»,- հայտարարեց Բրունո Ռըտայոն Տեղ համայնքում համայնքապետի և Սյունիքի մարզպետի հետ համատեղ կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։

«Մենք մտավախություն ունենք, որ ադրբեջանական զորքերի կողմից անցակետի ստեղծումը Լեռնային Ղարաբաղ տանող նոր ճանապարհի սկզբնամասում՝ Հակարիի կամրջի վրա, որը դրված է ռուսական խաղապահ ուժերի պատասխանատվության ներքո, կարող է լինել ինչ-որ լայնածավալ գործողության նախերգանք, ինչը կհանգեցնի Լաչինի միջանցքի անշրջելի փակմանը»,- հավելեց նա։

Մինչ Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան  ընթացիկ շաբաթվա վերջին պետք է այցելի Հարավային Կովկասի երեք երկրներ, Սենատի անդամները կոչ են անում Ֆրանսիային խստորեն դատապարտել միջազգային իրավունքի այս նոր խախտումը։ Նրանք Եվրամիությունից պահանջում են խիստ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ։

Ֆրանսիայի Սենատ Արցախի շրջափակում Ադրբեջան Հայաստան

Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Ավելին
Ավելին