f

Անկախ

Պատերա՞զմ եք ուզում, խաղաղությամբ պետք է հարցերը լուծենք. ՔՊ-ականը՝ Լաչինի միջանցքի մասին


Համաձայն չեմ, որ Հայաստանը որեւէ քայլ չի ձեռնարկում, քայլեր ձեռնարկվում են, որոնք տեսանելի են: Այս մասին, այսօր՝ ապրիլի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից հակարի կամրջի վրա անցակետ տեղակայելուն:

Նրա խոսքով Արդարադատության միջազգային դատարանը Լաչինի միջանցքն անհապաղ բացելու վերաբերյալ որոշում կայացրեց, որը պարտադիր կատարման ենթակա ակտ է. «Ադրբեջանի կողմից դա դեռ չի իրականացվել, բայց ԱԳՆ-ն ու խորհրդարանական դիվանագիտությունը շատ ակտիվ աշխատում են այդ ուղղությամբ: Մեր կողմից առաջարկություն է եղել, որպեսզի որոշակի սանկցիաներ կիրառվեն Ադրբեջանի նկատմամբ որպես պարտադրող միջոց Հաագայի դատարանի որոշման կատարման համար»,-ասաց Զեյնալյանը:

Հարցին, թե արդյոք դա բավարար է եւ կարո՞ղ եք ասել, որ բացառում եք, որ Արցախը կլինի Ադրբեջանի կազմում, նա պատասխանեց. «Դա միգուցե բավարար պայման չէ, բայց դա, ըստ էության, ակտիվ դիվանագիտական դաշտում միակ գործիքն է, որպեսզի հասնենք նրան, որ մեր գործընկերները ճնշումներ գործադրեն Ադրբեջանի վրա, որ Լաչինի միջացնքի հարցը հնարավորինս շուտ լուծվի: Միջազգային գործընկերները գիտակցում են, եւ իրենք եւս քայլեր են գործադրում: Իրենց գորը եւս դիվանագիտական գործիքներով խնդրի լուծման հասնելն է»:

Զեյնալյանը հայտարարեց, որ իրենց համար առաջնայինը ԼՂ մեր հայրենակիցների անվտանգության հարցն է. «Մենք բոլոր ջանքերը գործադրում ենք, որ անվտանգության հարցերը լինեն պատշաճ մակարդակի վրա եւ կապը Հայաստանի հետ լինի անխափան»:

Ինչ վերաբերում է Հակարի կամրջի վրա ադրբեջանական անցակետ տեղակայելուն, ՔՊ-ական պատգմավորը նկատեց, որ այդ հատվածը նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ռուս խաղաղապահների իրավասության շրջանակում է. «Իրենք փորձում են հնարավորինս արագ այս հարցը կարգավորել, ինչքանով կստացվի, չեմ կարող ասել: Դա իրենց անելիքն է, Հայաստանն այդ մասով քննարկումներ ծավալում է եւ ռուս, եւ եվրոպացի գործընկերների հետ»:

Դիտարկմանը, որ գործող իշխանության պատճառով այլեւս չկա «Ազատ Արցախը ողջունում է ձեզ» ցուցանակը, Նարեկ Զեյնալյանն արձագանքեց. «Նման ձեւակերպումը շատ սխալ է: Այստեղ հարցն այն է, որ գործադրվում են առավելագույն ջանքեր, որ հարցը լուծվի խաղաղ եւ Հայաստանը հասնի երկարաժամկետ խաղաղության տարածաշրջանում, նաեւ խաղաղության պայմանագրի ստորագրման միջոցով:  Մնացածն ընթացիկ հարցեր են»:

Լրագրողի դիտրկմանը, որ խաղաղությամբ հարցը չի լուծվում, նա հակադարձեց. «Պատերա՞զմ եք ուզում: Միգուցե Ադրբեջանը պատերազմ է ուզում, բայց միակ տարբերակը խաղաղ բանակցությունների արդյունքում եւ խաղաղության պայմանագրի  ստորագրմամբ տարածաշրջանում երկարատեւ խաղաղություն հաստատելն է: Սրան այլընտրանք չկա»:

Հայաստան Նարեկ Զեյնալյան

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին