f

Անկախ

Անցյալում իրագործված հանցագործությունների անպատժելիությունն ու անտարբերությունը ծնում է նոր բռնություններ այսօր


Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ

25 ապրիլի, 2023 թ․․ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Զորյան ինստիտուտը ոգեկոչում է բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակը եւ հիշեցնում, որ անցյալի ողբերգությունների հանդեպ անտարբերությունն ու անպատժելիությունը խրախուսում են ազգերին իրագործել նոր բռնություններ, էթնիկ զտումներ եւ նույնիսկ ցեղասպանություններ ապագայում։

2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը շրջափակել է Արցախի եւ Հայաստանի միջեւ կյանքի ճանապարհ հանդիսացող Բերձորի միջանցքը։ Այս շրջափակումը հանգեցրել է մարդասիրական լուրջ խնդիրների՝ սկսած գազի պաշարից մինչեւ բժշկական սարքավորումների բացակայություն։ Չնայած Արդարադատության միջազգային դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 23-ին կայացրած որոշման՝ համաձայն որի Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցներ Բերձորի միջանցքի շրջափակումը, միջանցքը դեռ մնում է փակ, իսկ Ադրբեջանը դեռեւս պետք է առերեսվի ինչ-որ հետեւանքների իր այս գործողությունների համար։ Ավելին, միջազգային հանրության ճնշող լռությունը միայն քաջալերեց Ադրբեջանին երկարաձգելու շրջափակումը ավելի քան չորս ամսով, ինչը խորը մտահոգություն է առաջացնում։

Բռնությունների նկատմամբ աչք փակելը ճանապարհ է հարթում ապագա ցեղասպանությունների եւ զանգվածային ոճրագործությունների համար, քանզի անպատժելիությունը անպատժելիություն ծնում է: Պատմության ողջ ընթացքում բազում օրինակներ են եղել առ այն, թե ինչպես է Թուրքիան օգտվել անպատժելիությունից: Սա ակնհայտ դարձավ արդեն իսկ 1890-ականներին Համիդյան կոտորածի ժամանակ, որին հաջորդեցին Ադանայի կոտորածները 1909 թ.։ Այդ կոտորածներն այնուհետ ճանապարհ հարթեցին 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանությանը: Օսմանյան Թուրքիայի մոտ 1,5 միլիոն հայ քաղաքացիներ սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ, իսկ մնացածները տեղահանվեցին իրենց նախնիների հայրենիքից 1915-1923 թվականներին:

Ցեղասպանական հանցագործությունների դեպքում անպատժելիորեն գործելու Թուրքիայի օրինակը թերեւս ուգեշնչել նաեւ ոգեշնչել նացիստ պաշտոնյաներին, ովքեր հավանաբար ենթադրել են, որ անպատժելիությունը կտարածվի նաեւ երկրի սահմաններից դուրս: Ահավասիկ, 1939 թվականին Օբերսալցբերգում իր հայտնի ելույթի վերջում Հիտլերը հայտարարեց. «Ո՞վ, ի վերջո, այսօր խոսում է հայերի ոչնչացման մասին»:

Ավելի քան հարյուր տարի անց թուրքական կառավարությունը շարունակում է ժխտել Հայոց ցեղասպանությունը։ Այս հանցագործությունների անպատժելիությամբ ոգեւորված՝ Թուրքիան շարունակում է ճնշել իր ազգային փոքրամասնություններին, ավելին՝ անարգել ընդլայնում այդ ճնշումը  հարեւան ազգային պետությունների քաղաքացիների նկատմամբ։ Թուրքիայի անպատժելիությունն անցյալում գործած իր հանցագործությունների եւ շարունակական բռնությունների  համար օրինակ է դառնում տարածաշրջանի այլ ազգային պետությունների համար, որ միջազգային հանրությունը իրենց եւս չի դատապարտի գործած հանցանքների համար։

Ոգեկոչելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը՝ մենք պետք է դասեր քաղենք անցյալից եւ գիտակցենք անտարբերության եւ անգործության վտանգը։ Արցախի հանրապետությունում արդեն իսկ զեկույցներով արձանագրված մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումները փաստում են, որ ցեղասպանություն եւ էթնիկ զտումներ կարող են արագ դրսեւորվել, եթե համաշխարհային հանրությունը շարունակի աչք փակել այս լուրջ խնդրի վրա։ Բերձորի միջանցքի շարունակվող շրջափակումը վառ հիշեցում է այն վայրագությունների մասին, որոնք հանգեցրին Հայոց ցեղասպանությանը, եւ նախազգուշացում, որ պատմությունը կարող է կրկնվել:

Զորյան ինստիտուտը հաստատակամ է այս կարեւոր խնդրի վերաբերյալ գիտության եւ կրթության միջոցով իրազեկվածության բարձրացման իր հանձնառության մեջ: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ հորդորում ենք մեր ընթերողներին գնել Զորյան ինստիտուտի  հրատարակած «Հավաքական եւ պետական բռնությունները Թուրքիայում. ազգային ինքնության կերտումը կայսրությունից մինչեւ ազգային պետություն» (Collective and State Violence in Turkey: The Construction of a National Identity from Empire to Nation-State) գրքի օրինակը եւ լսել ինստիտուտի վեբինարը՝ How Impunity for Past Crimes of Genocide Magnifies Violence Internationally: A Case Study of Turkey. (Ինչպես է անցյալում իրագործված ցեղասպանության անպատժելիությունը մեծացնում բռնության վտանգը ողջ աշխարհում․ Թուրքիայի օրինակը)։ Զորյան ինստիտուտին 25 դոլարի  (donation of $25) նվիրատվությունը կօգնի նաեւ ֆինանսավորել ինստիտուտում իրականացվող հետազոտությունները եւ ինստիտուտի գիտական ամսագրի՝ Genocide Studies International-ի առաջիկա հատուկ համարի հրատարակությանը, որն ամբողջությամբ նվիրված է լինելու Բերձորի միջանցքի շրջափակմանը:

Հայոց ցեղասպանության ճանաչում Թուրքիա Արցախի շրջափակում Ադրբեջան Հայաստան

4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ռուս խաղաղապահները լքել են Ստեփանակերտի օդանավակայանը
ԿԳՄՍ նախարարությունը համաձայն է «Գոյ» թատրոնի մասնավորեցմանը. Սարգիս Արզումանյան
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
Նկարիչների միությունը վճռական է պաշտպանել իր սեփականությունը․ Սուրեն Սաֆարյան
Շարժման անդամները կգիշերեն Սոլակ գյուղում․ վաղը կշարունակվի երթը դեպի Երևան
Երթին ընդառաջ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել
Երթը շարունակվում է .ուղիղ
Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին
Երկիրն արձակուրդի մեջ է, պետք է հետ բերել արձակուրդից եւ ունենալ պետականամետ իշխանություն. Դավիթ Ամալյան
Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Ավելին
Ավելին