f

Անկախ

«Երազանքներ չունեմ, ձգտում եմ նպատակներիս հասնել». արցախցի  Միքայել Գրիգորյան


Պատերազմի հիշողությունը

«Երբ  Քառօրյա պատերազմից հետո մտա Թալիշի մեր տուն, ամեն ինչ սևի ու սպիտակի մեջ էր: Ինձ համար գույներ չկային: Ուրախություն չկար»,-մեզ հետ զրույցում պատմում է արցախցի Միքայելը և ցույց տալիս հոգեվիճակ բնութագրող իր նկարը:

Ասում է` նկարի միջոցով չի ցանկացել ինչ-որ բացատրություն տալ, նպատակն էր, որ յուրաքանչյուրն  այդ նկարին նայելով, հասկանար, թե ինչ է կատարվում իր ներսում: Իմ հարցին` ի՞նչ է կատարվում նրա հոգում` թալիշցի Միշան ժպտում է` թաքցնելով ներանձնական ցավից ծնված նկարի պատմությունն ու իր հոգում տիրող անմեկնելի քաոսը:

Միքայելի հորական տատիկն ու պապիկը` Վլադիկ և Ռուզան Գրիգորյանները, Արցախյան առաջին ազատամարտի մասնակիցներ են: Արցախյան քառօրյա պատերազմից հետո Մատաղիսում էին բնակվում, 44-օրյա պատերազմից հետո`Մարտակերտում:

Քառօրյա պատերազմի ժամանակ Միքայելը տեղափոխվել է Հրազդան քաղաք: Այնտեղ սեփական բնակարան ունեին, բայց վերանորոգված չէր, որի պատճառով սկզբնական շրջանում մորական տատիկի տանն են բնակվել: Պատերազմի մասին երկար խոսել չէր ուզում, ցավոտ է, բայց մի պահ հիշողություններով տեղափոխվեց 2016 թվական` հարազատ Թալիշ:

Միքայելը տասը տարեկան էր, երբ սկսվեց  Քառօրյա պատերազմը: Գիշերվա ժամը 03:00-ին սարսափազդու ձայներից էր արթնացել: Եվ չնայած մայրն ասել է, որ անհանգստանալու խնդիր չկա,  բայց Միքայելը չի կարողացել քնել, որովհետև տանը բոլորն անհանգիստ էին: Նրան թվացել է` երկինքն է որոտում, բայց սխալվել է: Հետո պարզվել է, որ պատերազմ է:

Թալիշի զորամասը գտնվում էր նրանց տան մոտ: Սպաներից մեկը խնդրել էր տան լույսերն  անջատել և նկուղ իջնել: Թշնամին սարից իջել և արդեն մոտենում էր գյուղին: Ստիպված գյուղից դուրս են եկել: Ասում է` Մատաղիսի ճամփին տխուր և ահավոր իրավիճակ էր տիրում:

«Կրակից սարերն էին սևացել, զգացվում էր պատերազմի շունչը»,-ասում է նա:

Ճանապարհին մեքենան կանգնել է, ու հենց այդ պահին Միքայելի դիմաց ռումբ է պայթել:

«Դրանից հետո ես շատ կարևոր բան եմ հասկացել. իմ կյանքում կլինեն դեպքեր, երբ պետք է հետ կանգնել կամ շրջանցել դրանք, որովհետև հակառակ դեպքում կարող են ճակատագրական լինել»,- ասում է նա:

Կարոտից ծնված նկարները

Միքայելը Հրազդանի Հ. Օրբելու անվան թիվ 13 դպրոցում է սովորում, զբաղվում է նկարչությամբ: Փոքրուց սիրել է նկարել, հետո նկարելը դարձել է նախասիրություն: Այժմ հայտնի նկարիչ դառնալու նպատակով է ապրում: Մի օր մայրն ասել է, որ իրենց տունը վերանորոգող վարպետներից մեկը` Աղասը, նկարչության անհատական պարապմունքներ է անցկացնում: Միքայելն էլ որոշել է հաճախել այդ պարապմունքներին:

«Մի օր ուսուցիչս ասաց, որ ես նկարիչ եմ դառնալու: Այդ օրվանից նրա խոսքերը տպավորվել են իմ մեջ»,-ասում է նա:

Հիմա Միքայելը հաճախում է Հրազդանի Կոստան Զարյանի անվան արվեստի դպրոցի նկարչության խմբակ: Ուսուցչուհին Գոհար Ամիրբեկյանն է: Օրերս դպրոցի նախաձեռնությամբ ցուցահանդես-վաճառք է կազմակերպվել, որտեղ Միքայելի ներկայացրած աշխատանքներից երկու կտավ է վաճառվել:

Պատերազմական դրվագներ ներկայացնող նկարն է ցույց տալիս Միքայելը, որ նկարել է 44-օրյա պատերազմի օրերին: Դրոշի գույները յուրովի է մեկնաբանում. քրիստոնեության մեջ կարմիր գույնը խորհրդանշում է Հիսուսի թափած արյունը, իսկ իր նկարում` հայ զինվորի, կապույտը զենքով պարտադրելու խաղաղությունն է խորհրդանշում, դեղինն էլ մեր համբերության խորհրդանիշն է:

«Մի օր գալու է այն  ժամանակը, երբ լցվելու է մեր համբերության բաժակը»,-ասում է նա:

Նկարի մի անկյունում`հեռվում, Թալիշի խորհրդանշական բանալին է` մշուշում թաղված: Բայց Միքայելը հավատում է` մի օր հետ ենք բերելու մեր հողերը, մի օր նա Թալիշ  է վերադառնալու:

Միքայելն ասում է, որ հիմնականում իր նկարներն անիմալիստական ժանրի են: Գայլին  պատկերող կտավը նա ավանել է «Խորհրդավոր»:

«Սրանով ուզում եմ ասել, որ մարդուն բացահայտելու համար պետք է տեսնել` ինչ է նրա աչքերում կատարվում»,-ասում է նա:

Հետո հավելում է` լուռ մարդիկ շատ ասելիք ունեն: Միքայելը խոստովանում է` սիրում է կենդանիներին և նկարներում նրանց միջոցով ներկայացրել է հայ ժողովրդին և նրա պայքարը երկու թշնամիների` ադրբեջանցիների և թուրքերի դեմ:

«Սրանով ցանկացել եմ ասել, որ չնայած հայը մենակ է, բայց պինդ է, կանգուն է մնացել»,- ասում  է նա:

Միքայելը մասնակցել է Ֆրանսիական համալսարանում կազմակերպված «Ֆրանկոֆոնիայի արժեքները» խորագրով մրցույթին, որտեղ գրավել է երրորդ տեղն ու արժանացել խրախուսանքի:

«Բազմազանություն թեմայով եմ ստեղծագործել: Նկարում պատկերված մարդիկ փորձում են գլխավոր հերոսին հետ պահել իր նպատակներից, բայց նա միշտ շարժվում է առաջ»,-ասում է նա:

Շատ տպավորված էր մրցույթից: Նախ համալսարանն ու միջավայրն է հավանել, բարեհամբույր և ժպտերես մարդկանց, որոնք և ոգևորել են իրեն: Եվ դրանից ստեղծվել է նկարի գաղափարը:

2022 թվականին Ծաղկաձորի Օրբելի եղբայրների տուն-թանգարանում կազմակերպվել էր Միքայելի` 44-օրյա պատերազմում անմահացած հերոսների հիշատակին նվիրված «Հայրենիքիս կանչը» խորագրով կտավների ցուցահանդեսը։ Ցուցահանդեսը նախաձեռնել էր նրա պատմության ուսուցչուհի Լիանա Փիրումյանն ու դպրոցի տնօրեն Սոնա Մարկոսյանը: Միքայելի կտավները ներկայացվել են նաև Հայաստանի նկարիչների միությունում կազմակերպված ցուցահանդեսին:

«Ես երազանքներ չունեմ: Երազանքներն իրականության հետ չեն համապատասխանում: Ձգտում եմ նպատակներիս հասնել: Ուզում եմ նկարներիս միջոցով ցույց տալ աշխարհին, թե ինչպես են թշնամիները վարվում մեզ հետ, ինչպես ենք կանգուն մնացել»,-ասում է նա:

Հասմիկ Հակոբյան

Հասմիկ Հակոբյան Միքայել Գրիգորյան Ապրիլյան պատերազմ Թալիշ Հայաստան խմբագրի ընտրանի

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին