f

Անկախ

Արցախում ձերբակալությունների «մասկի շոու» է իրականացվում. Վահրամ Պողոսյանը նույնպես կձերբակալվի՞


Արցախում լուսաբացները խաղաղ չեն։  Փնտրվում է դավաճան՝ մարդիկ, ովքեր մեղավոր են եղել կամ այդպին կհռչակվեն  2020 թվականի արյունալի պատերազմի, խայտառակ և ամոթալի պարտության և դրանից հետո Արցախն ամբողջությամբ թուրք – ադրեջանական տանդեմին հանձնելու հրեշավոր ծրագր իրականացման գործում։

Այսպես՝ օրեր առաջ, ապրիլի 14-ին իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ, նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վահրամ Պողոսյանը։

Այս ազատումը թերևս հերթականների շարքին դասվեր և ոչնչով չգրավեր մեր ուշադրությունը, եթե չլինեին Վահրամ Պողոսյանի շուրջ Արցախում շրջանառվող լուրերը, որոնք մեղմ ասած, հուսադրող չեն։ Ներկայանալ չցանկացող «Փաստինֆո»-ի աղբյուրը վկայում է՝ վերջին շրջանում Արցախում «մասկի շոու»-ների պակաս չի զգացվում՝ իրավապահ մարմիններն ակտիվորեն լծված են դավաճաններ փնտրելու գործին։ Հենց այս առնչությամբ՝պետական դավաճանության կասկածանքով, ամիսներ առաջ ձերբակալվեց Արցախի հանրային ռադիոյի նախկին հաղորդավար Սեյրան Կարապետյանը, իսկ շաբաթներ առաջ նույն կասկածանքով նույն ճակատագրին արժանացավ նաև  2019 թվականից Արցախի Հանրապետության  պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ, այնուհետև  Արցախի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Սամվել Բալայանն, ով ի դեպ, ձերբակալումից օրեր առաջ կրկին սեփական դիմումի համաձայն հեռացել էր զբաղեցրած պաշտոնից։ Լրատվամիջոցին մոտ կանգնած աղբյուրը վկայում է՝ Սամվել Բալայանի ձերբակալումը տեղի է ունեցել հենց նախագահական նստավայրից՝ դիմակավոր անձանց մասնակցությամբ։

Լրատվամիջոցների հարցերին ի պատասխան՝ Արցախի Հանրապետության  Ազգային Ժողովի  իշխող խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանն, օրինակ, հրաժարվել էր որևէ կերպ մեկնաբանել Սամվել Բալայանի ձերբակալման մասին լուրերը, ընդգծելով, որ չի ցանկանում այդ մասին որևէ տեսակի ինֆորմացիա փոխանցել։ Վերջինս հորդորել էր լրատվամիջոցներին տեղեկությունները ճշգրտել, ասենք,  Արցախի Հանրապետության Կառավարությունից կամ ուժային այլ կառույցներից։ Այլ կերպ ասած, Արցախի բարձրաստիճան պաշտոնյան ոչ հերքել էր ոչ հաստատել նրա ձերբակալման մասին լուրերը։

«Փաստինֆո» -ին մոտ կանգնած աղբյուրը հավելում է՝ սրանք ենթադրյալ դավաճանության վերաբերյալ եզակի օրինակներ չեն Արցախում։ Ըստ աղբյուրի փոխանցած տեղեկության, Վահրամ Պողոսյանի անունը եւս շրջանառվում է պատերազմից հետո ադրբեջանական կողմի հետ որոշակի համագործակցության արդյունքում կարևոր տեղեկատվության փոխացնման գործի շրջանակներում։ Ավելին՝ Արցախում համառորեն չեն դադարում վերջինիս՝ հնարավոր ձերբակալության մասին լուրերը,  լայն շրջանառության մեջ է մտել տեղեկություն նաեւ առ այն, թե նա ելքեր է փնտրում լքելու երկիրը՝ «Արցախում, ամեն երկրորդ մարդ այդ մասին է խոսում, թե Վահրամ Պողոսյանն, ընտանիքի հետ միասին, փորձում է հեռանալ երկրից, սակայն փակ սահմանների պարագայում դա վերջինիս  հաջողվել չի ստացվում»,- ասում է աղբյուրը։

Զրպարտությո՞ւն է արդյոք, թե՞ անպատվաբեր իրականություն՝ լուրերն այն մասին, թե  Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ, նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վահրամ Պողոսյանը կարող է թաթախված լինել դավաճանության ծանր հանցանքի մեջ, ցույց կտա ապագան։ Այստեղ հարկ ենք համարում նշել սակայն՝ ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ  քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Լրատվամիջոցի աչքից չվրիպեց նաև բոլորովին վերջերս՝  մարտի 24-ին

Արցախի Հանրապետության Դատախազության կողմից պաշտոնապես  հրապարակված տեղեկությունն այն մասին, թե ուժային կառույցը համապատասխան միջոցառումներ է գործադրում՝ կանխելու համար երկրի անվտանգությանն ուղղված հնարավոր սպառնալիքների վտանգը։ Հայտարարության մեջ ասվում էր.«Արցախի Հանրապետության  դատախազության և քննչական կոմիտեի վարույթներում եղած քրեական գործերով, ինչպես նաև ԱՀ ԱԱԾ կողմից իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզ է դարձել, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունները կամ նրանց ներկայացուցիչները շարունակում են կեղծ տեղեկատվական-վերլուծական կենտրոնների անվան տակ սոցցանցերի արցախցի օգտատերերին ու տեղեկատվական որոշակի աղբյուրների տիրապետող անձանց առերևույթ շահավետ առաջարկներով ներգրավել կասկածելի գործընթացների մեջ: Այդօրինակ հավաքագրումները բացառապես նպատակ ունեն անհրաժեշտ տեղեկություններ ստանալ Արցախի Հանրապետությունում առկա սոցիալ-տնտեսական և բարոյա-հոգեբանական վիճակի, ինչպես նաև ինքնապաշտպանական հնարավորությունների վերաբերյալ:

Նման փոխգործակցությունները սովորաբար արդյունք են անվտանգային ռիսկերի սխալ հաշվարկման, չգիտակցված մոլորությունների կամ էլ նյութական շահերի սուբյեկտիվ գնահատման: Անծանոթ, օտարերկրյա ծագում ունեցող անձանց կամ կենտրոնների հետ համագործակցության բոլոր դրսևորումներն էլ պարունակում են Արցախի Հանրապետության պետականության հիմքերը խարխլելու, երկրի ներքին կայունությունը սասանելու և արտաքին անվտանգությունը թուլացնելու բացահայտ ռիսկեր, ինչն, անխուսաափելիորեն, հանգեցնում է ծանր հետևանքների:

ԱՀ դատախազությունը կոչ է անում զերծ մնալ օտար ծագումնաբանությամբ կասկածելի անձանց կամ կառույցների հետ որևէ կարգի համագործակցային շփումներից, նմանատիպ առաջարկների դեպքում ցուցաբերել առավելագույն զգուշավորություն, իսկ անզգուշորեն գայթակղային թակարդում հայտնվելու դեպքում՝ այդ մասին անմիջապես հաղորդել ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը: Դրանով իսկ ժամանակին կկանխվեն երկրի անվտանգությանն ուղղված հնարավոր սպառնալիքները և կմեղմվեն դրանց իրավական հետևանքները:

Հարկ ենք համարում հիշեցնել, որ ցանկացած գիտակցված կամ անզգույշ արարք, որը կարող է վնաս հասցնել երկրի ներքին ու արտաքին անվտանգությանը, ժամանակին կանխելը Արցախի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու սահմանադրական պարտքն է»,- ասվում է կառույցի կողմից տարածված հայտարարության մեջ:

«Փաստինֆո» լրատվականին մոտ կանգնած աղբյուրը հավելում է՝ վերոհիշյալ հայտարարությունը կարող է կապ ունենալ նաև բոլորովին վերջերս Արցախի Պետական Համալսարանի աշխատակիցներից  մեկի հետ, ով, թյուրիմացաբար կամ կանխամտածված կերպով գիտական աշխատանքի՝ պատվիրված ռեֆերատի տեսքով, կարևորագույն տեղեկատվություն է փոխանցել ադրբեջանական կողմին։ Դեպքի առնչությամբ, ինչպես հաղորդեց աղբյուրը, այս պահին դեռևս վերջնական և հստակ տեղեկություն չկա։ Հայտնի է միայն, որ ռեֆերատը պատվիրվել է սոցիալական ցանցի միջոցով՝ հայանուն օգտատիրոջ կողմից,  որն, ինչպես, սակայն,  հետագայում պարզվել է՝ կեղծ օգտահաշիվ բացած՝ ադրբեջանական հատուկ ծառայության աշխատակից է եղել։ Ռեֆերատի հեղինակը հրավիրվել է Արցախի Ազգային Անվտանգության ծառայություն, որտեղ վերջինս հարցաքննվել է։

Թե ի՞նչ նպատակ են հետապնդում վերջին շրջանում Արցախում իրականացվող «մասկի շոու»-ները և ինչո՞ւ են դրանք տեղի ունենում գաղտնիության թավ քողի տակ, դավաճա՞ն են իրականում արդյո՞ք պետական դավաճանության մեջ մեղադրվողները, թե՞ քավության նոխազ, ցույց կտա հետաքննությունն ու ժամանակը։

Աղբյուր` Փաստինֆո

Վահրամ Պողոսյան Արցախ ձերբակալություն դավաճանություն Ադրբեջան Հայաստան

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին