f

Անկախ

Մինչև պարտության սիմվոլները երկրի ղեկից չհեռանան, մենք, պարտությունը պարտության հետևից գրանցելով, անդունդն ենք գլորվելու․ ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար. «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է․ «Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը ոչ թե Ադրբեջանի հերթական սադրանքը, այլ Նիկոլ Փաշինյանի հրավերն է: «Փաստի» հետ զրույցում, անդրադառնալով Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքի սկզբնամասում հսկիչ-անցագրային կետ տեղադրելուն, նշել է ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը:

«Պետք է ուշադրություն դարձնել ժամանակագրությանը, այսինքն՝ թե Փաշինյանի որ հայտարարություններին հաջորդեց Ադրբեջանի այս քայլը: Ադրբեջանն անցակետ տեղադրեց Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում արված այն ելույթներից հետո, որոնցով նա հրաժարվեց Արցախի սուբյեկտայնությունից, ինքնորոշման իրավունքից: Ադրբեջանն էլ իր հերթական քայլն արեց, որը համահունչ է Փաշինյանի հայտարարություններին: Ի՞նչ է ասում Փաշինյանը: Այն դեպքում, երբ Ադրբեջանն իրեն չի հռչակել Խորհրդային Միության իրավահաջորդ, Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության ամենաբարձր ամբիոնից հնչեցնում է հայտարարություն այն մասին, որ պատրաստ է Խորհրդային Միության տարածքներով ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Սա, իհարկե, ոչ այլ ինչ էր, քան հրավեր: Փաստորեն ասաց՝ «եկեք մեր սահման, մեր սահմանը ֆիքսենք», ու Ադրբեջանն էլ հրավերը ընդունեց և եկավ»,-ասաց Դ. Գալստյանը:

Միևնույն ժամանակ, նա հիշեցրեց այլ իրողության մասին. «Նիկոլ Փաշինյանը և իր խունտան ժամանակ առ ժամանակ, պատեհ-անպատեհ առիթներով հոխորտանքներ են հնչեցնում այն մասին, թե Արցախի անունից չեն կարող խոսել: Մինչդեռ նա իր ձեռքով է ստորագրել 2020-ի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որով նա լիիրավ կողմ է, իսկ Արցախը՝ շահառու: Եթե ինքն է ստորագրել այդ կետերի տակ ու չի կարողանում տեր կանգնել իր կողմից ստորագրված փաստաթղթին, ապա ինքն իրեն չի հարգում»:

Դավիթ Գալստյանը նշեց, որ այս համատեքստում Ադրբեջանի վարքագիծը սպասելի է: «Ադրբեջանն առավելապաշտ քաղաքականություն է վարում ու ցանկացած առիթ բաց չի թողնելու: Մինչդեռ մեզ համար ցավալի ու անհասկանալի է Հայաստանի իշխանությունների անտրամաբանական ու ոչ հայանպաստ քաղաքականությունը, ինչի մասին մենք Արցախից ժամանակ առ ժամանակ հնչեցնում ենք: Զուգահեռ՝ Նիկոլ Փաշինյանը պատվեր կատարող պատգամավորների բերաններով, որոնք պատրաստ են բարեկեցության համար հայրենիք վաճառել, հոխորտանքներ է հնչեցնում Արցախից հնչեցվող կարծիքների մասին»,-ասաց նա:

Անդրադառնալով Փաշինյանի՝ օրերս արված այն հայտարարությանը, թե Արցախի Ազգային ժողովն իր հայտարարությունները սխալ է հասկանում, Դավիթ Գալստյանն արձագանքեց. «Ոչ թե մենք ենք սխալ հասկացել, այլ Նիկոլ Փաշինյանն է հայ ազգի սխալը: Նա ամբողջ ազգի սխալն է, որը պարբերաբար նաև սխալ հայտարարություններ ու արտահայտություններ է անում: Մինչև Ազգային ժողովում արված վերջին՝ ապրիլի 18-ի հայտարարությունը, նա խոսում էր այն մասին, որ դեռ պետք է որոշեն, թե ինչ քարտեզներով պետք է տարածքային ամբողջականությունը ճանաչվի: Այդ ժամանակ վերոնշյալ անցակետի մասին խոսք չկար:

Երբ հստակեցրեց, թե ինչ քարտեզներով է պատրաստ ճանաչել սահմանները, տեսանք այն, ինչ տեսանք: Ըստ Նիկոլ Փաշինյանի, փաստորեն, մենք ճիշտ չենք հասկացել, իսկ Ադրբեջանը ճիշտ է հասկացել ու ֆիքսել սահմանը: Հիմա ամբողջ ազգը Փաշինյանին ճիշտ չի հասկացել, բայց նա, փաստորեն, ինքն իրեն հակասող պարբերական բնույթ կրող հայտարարություններով Ադրբեջանի ջրաղացին ջուր է լցնում: Նրանք համահունչ են գործում: Մեծ հաշվով՝ Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև բանավոր պայմանավորվածությունների պտուղներն ենք քաղում»:

Շեշտելով, որ ՀՀ իշխանությունը շարունակում է պատասխանատվության իր բաժինը բարդել բոլորի վրա՝ բացի իրենից, Դ. Գալստյանը հավելեց. «Նիկոլ Փաշինյանը և իր ընտանիքի անդամները պատերազմի ամբողջ պատասխանատվությունն ու մեղքը բարդում են ամբողջ ազգի վրա վրա: Նրանք պատասխանտվություն չկրեցին այս կոտորածի համար: Բոլոր հարցերում, բացի իրենից, բոլորին մեղավորներ և պատասխանատուներ նշանակելը Փաշինյանի ձեռագիրն է, քանի որ չի կարող կանգնել ու ասել՝ այո, ես պարտված իշխանություն եմ: Սա փաստ է, որը չարձանագրելու փոխարեն նա մեղքի բաժինը պետք է գցի ժողովրդի վրա՝ հայտարարելով, թե դասալիքներն են պարտվել, բանակն է պարտվել, դավաճանություն է եղել:

Այսպիսի մանիպուլյացիաներով պարզապես փորձում է երկարաձգել իշխանությունը: Հաշվի առնելով այս ամենը՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու առումով ես որևէ ակնկալիք չունեմ այս իշխանությունից: Միջազգային կառույցներից ևս ոչ մի լուրջ ակնկալիք չունեմ: Իմ ակնկալիքները միայն հայ ժողովրդից են, որը մի օր ոտքի կկանգնի, պարտության զինանշան դարձած իշխանություններին կվռնդի, ինչի արդյունքում ոչ թե թուրք-ադրբեջանական, այլ հայ ազգի շահերը սպասարկող իշխանություն կունենանք»: Դավիթ Գալստյանը, սակայն, նշեց, որ մենք շատ ժամանակ չունենք:

«Ցավոք, ժամանակը մեր դեմ է աշխատում, բայց, համենայն դեպս, իմ խորին համոզմամբ, մինչև պարտության սիմվոլները երկրի ղեկից չհեռանան, մենք պարտությունը պարտության հետևից գրանցելով՝ անդունդն ենք գլորվելու»,-եզրափակեց Գալստյանը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Դավիթ Գալստյան Արցախի Հանրապետություն Ադրբեջան պարտություն Հայաստան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին