f

Անկախ

Վարսիկ Գրիգորյան․ «Սպորտը օգնում է չկոտրվել այնտեղ, որտեղ բոլորը հանձնվում են»


Ապրիլի 19-23-ը  Իսրայելի Հայֆա քաղաքում կայացավ սամբոյի Եվրոպայի  առաջնությունը։ «Ռոմեմա արենայի» մրցագորգերում հաջող ելույթներ ունեցան Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների մարզիկ-մարզուհիները և, նվաճելով 19 մեդալ, ընդհանուր հաշվարկով գրավեցին երկրորդ հորիզոնականը։ 
Կանանց 54 կգ պայքարում հերթական անգամ հաջող ելույթներ ունեցավ և պատվո հարթակի երկրորդ աստիճանին կանգնեց հավաքկանաի առաջատար մարզուհի Վարսիկ Գրիգորյանը։

Անկախի հետ զրույցում հայ մարզուհին կիսվում է տպավորություններով, խոսում   մեդալի կարևորության, հաջողության հասնելու գրավականի մասին։

-Շնորհավարում ենք ԵԱ-ում տպավորիչ ելույթների և մրցանակակիր դառնալու կապակցությամբ։
-Շնորհակալ եմ: Սիրով կիսում եմ իմ հաղթանակները hայ ժողովրդի հետ: 
Ճիշտ է, ասում են մենակ մարդիկ են ուժեղ, բայց կասեմ մի բան․ այն, որ դու մենակ չես, պարտավորեցնում  է ավելի ուժեղ լինել: Շնորհակալ եմ Գառնիի իմ թիմին, բոլոր սպորտային ընկերներիս, որ օգնեցին ինձ, շնորհակալ եմ մարզիչներին, որոնք աշխատեցին ինձ հետ՝ Վարդան Խուգեյան, Արշալույս Բալյան: Հատկապես ուզում եմ շնորհակալություն հայտնել հավաքականի ավագ մարզիչ Վովիկ Խոջայանին՝ խոսքս անմիջականորեն ուղղելով նրան՝ ընկեր Խոջայան, իսկապես շնորհակալ եմ, Դուք հավատում եք ինձ նույնիսկ այն ժամանակ, երբ ես ինքս չեմ հավատում, առանց Ձեզ չէր լինի այս մեդալը,  Դուք ոսկու արժանի մարզիչ եք:


-Առաջնության ընթացքի Ձեր ելույթների մասին ի՞նչ կասեք։ Արծաթը հաստատապես Ձեր ուժերի սահմանը չէ։
-Իսրայել մեկնեցի ինչպես միշտ դրական տրամադրվածությամբ։ Եվրոպայի առաջնության մեդալը կարևոր էր, քանի որ այս տարի աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու Երևանում: Պետք էր ուժեղ լինել ամեն դեպքում:
Տպավորիչ էր եզրափակիչը, քանի որ ընդամենը մի քայլ էր մնում Եվրոպայի չեմպիոն դառնալու համար․ ինչևէ ունենք այն, ինչ ունենք, Փառք Աստծո: Եզրափակիչը ցույց տվեց, որ պետք է էլ ավելի աշխատել, ուղղել սխալները, գնահատելով ներկան՝ առաջ նայել:


-Ի՞նչ տվեց Ձեզ հերթական մեդալը Եվրոպայի առաջնությունում։
-Երբ սպորտային ասպարեզում ձեռք ես բերում վարպետության որոշակի աստիճան, հասկանում ես, որ հերթական հաղթանակդ ավելի ազդեցություն է թողնում շրջապատի, հայրենիքի, պետության, հայրենական սպորտի վրա: Ուրախ կլինեմ, եթե այս մեդալը ինքնավստահություն ներշնչի սպորտային ուղին ընտրած յուրաքանչյուր աղջկա: Առիթից օգտվելուվ՝ խնդրանք  հասարակությանը՝ խնդրում եմ մի՛ կոտրեք ապագա չեմպիոններին, իհարկե ո՛չ ես, ո՛չ դուք չենք կարող իմանալ՝ ինչ կպատահի, եթե երեխան ընտրի կամ չընտրի բարձր նվաճումների սպորտով զբաղվելը: Ոչ ոք իրավունք չունի ճնշել կամ քննադատել ուրիշի ընտրությունը միայն նրա համար, որ ինքը դա չի հասկանում կամ չի ընդունում: Մարդը կոպտանում է, երբ կոտրվում է, իսկ դուք արգելելով ձեր երեխաներին զբաղվել իրենց սրտի ուզածով, կոտրում եք նրանց: Սպորտը պարզապես կոփում է, օգնում չկոտրվել այնտեղ, որտեղ բոլորը հանձնվում են: Հարկավոր է չընկճվել, վստահել Աստծո ծրագրին:


-Սամբոյի հավաքականը մեդալաբեր և բավական հաջող ելույթներ ունեցավ Եվրոպայի առաջնությունում․ մեկդ  մյուսի հաջողությամբ ոգևորվու՞մ եք։ 
-Իհարկե, առանց փոխադարձ աջակցության մեր արածը արժեք չէր ունենա: Վստահեցնում եմ՝ ընկերասիրությունը, կամեցողությունը միշտ գնահատվում է: Մրցաշարերի լավագույն պահերից է, երբ հնարավորություն ենք ունենում երկրպագել մեր թիմակցին դժվարին գոտեմարտում:


-Առաջիկա ծրագրերից կխոսե՞ք։
-Առաջիկայում կան միջազգային մրցաշարեր և, ամենակարևորը, աշնանը Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, կայանալու է  աշխարհի առաջնությունը։ Հրավիրում եմ բոլորին, ձեր աջակցության կարիքը կա, մեր հաղթանակները ձերն էլ են: 

Վարսիկ Գրիգորյան Սպորտ հարցազրույց խմբագրի ընտրանի սամբո արծաթե մեդալ Հայաստան Եվրոպայի առաջնություն

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին