Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը շարունակում է տանը մնալ տանը, թեև ադմինիստրացիայից երաշխավորում են, թե նրա ներկայիս առողջական վիճակը թույլ տալիս է, որ նա մասնակցի մայիսի 14-ին նախատեսված ընտրություններին։
Ավելին՝ առողջապահության նախարարն էլ շտապել է հայտարարել, թե Էրդողանը շուտով կշարունակի նախընտրական քարոզարշավը։
Նշենք, որ Էրդողանի ինքնազգացողությունը կտրուկ վատթարացել էր նախօրեին՝ ուղիղ եթերում, ինչի հետևանքով ընդհատվել է հարցազրույցը։ Քիչ անց նա գրառում է արել, թե իբր իրեն ավելի լավ է զգում, բայց մեկ օր տանը կմնա։
Չնայած հավաստիացումներին՝ փաստ է, որ նա դեռ չուրս չի եկել աշխատանքի։
«Նախագահի առողջական վիճակը շատ լավ է։ Վարակի ազդեցությունը նվազել է: Շատ մոտ ապագայում նա կշարունակի աշխատել»,- Թուրքիայի առողջապահության նախարարին մեջբերել է TRT հեռուստաալիքը։