f

Անկախ

Ելքը կուսակցական, խմբային շահերը մի կողմ դնելն է, ժողովրդական մեծ շարժում ստեղծելն է․ ԱԱԾ պահեստազորի սպաների միություն


ԱԱԾ-ի պահեստազորի սպաների միությունն իր խորը մտահոգությունն է հայտնում օրերս Բերձորի (Լաչինի) միջանցքում տեղադրված ադրբեջանական անցակետի փաստի կապակցությամբ։

Միության հայտարարությունում նշված է․

«Դա 2020 թվականի նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության մեջ առկա կետերի հերթական կոպիտ խախտումն է Ադրբեջանի կողմից։ Պաշտոնական Բաքվի այս քայլը 2022 թվականի դեկտեմբերի 12–ից իրականացվող Արցախի շրջափակման համատեքստում է և բերում է իրավիճակի լարվածության աճի։

Կարևորելով ռուս խաղաղապահների առաքելությունն Արցախում՝ ակնկալում ենք, որ նոյեմբերի 9–ի հայտարարության շրջանակներում նրանք ի վերջո կապաշրջափակեն Արցախն ու նորմալ կենսագործության պայմաններ կապահովեն մեր 120 հազար հայրենակիցների համար։

Այնուամենայնիվ, չի կարելի ստեղծված իրավիճակում քաշվել մի կողմ և ողջ պատասխանատվությունը, բեռը թողնել Ռուսաստանի վրա` Արցախը մեր հայրենիքն է, նրա ճակատագրի առաջնային պատասխանատուն մենք ենք:

Միևնույն ժամանակ ուզում ենք արձանագրել, որ մեզ համար անընդունելի են ՀՀ իշխանությունների տեսակետները Ղարաբաղյան հակամարտության ու հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։ Արցախի անվտանգությունը և արցախահայության իրավունքները չեն կարող պահպանվել Ադրբեջանի ենթակայության ներքո։

ՀՀ իշխանությունները նախընտրական ծրագրով ներկայացրել են Արցախն Ադրբեջանի կազմում չտեսնելու քաղաքականություն, սակայն ներկայումս անում են ճիշտ հակառակը, ինչն էլ Ադրբեջանին հնարավորություն է տալիս գնալ ապօրինությունների և միաժամանակ հնարավորություն չի տալիս ռուսական կողմին կատարել արբիտրի ֆունկցիա։

«Ամեն գնով խաղաղության հասնելու» ՀՀ իշխանությունների քաղաքականությունն իրականում բերում է մարդկային ու տարածքային նոր կորուստներ, մեծացնում պատերազմի հավանականությունը։

Ելքը Հայաստանի ու Արցախի ապագայով մտահոգ բոլոր կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, հանրային դեմքերի կողմից կուսակցական, խմբային, հատվածական շահերը մի կողմ դնելն է, հասարական-քաղաքացիական ժողովրդական մեծ շարժում ստեղծելը և միասնաբար պայքարելը ՀՀ ներքին ու արտաքին քաղաքական սպառնալիքները վերացնելու համար»։

ԱԱԾ պահեստազորի սպաների միություն հայտարարություն Հայաստան

Սփյուռքի գաղթօջախները ամենուր գրեթե ոտքի են կանգնել. սա պետք է դառնա մեր վերելքի պատմությունը. Բագրատ Սրբազան
Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան
Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Ավելին
Ավելին