f

Անկախ

Նախարարությունը միջին մասնագիտական կրթության ունեցող ուսուցիչներին կամ-կամի առջև է կանգնեցնում 


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջանառության մեջ է դրել` ««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նոր նախագիծ:

Ըստ նախարարության հիմնավորման` «Հանրակրթության մասին»  օրենքում  փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի ընդունումը պայմանավորված է «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջներին համապատասխանող և ուսուցիչ չաշխատող անձանց ևս կամավոր ատեստավորմանը մասնակցելու հնարավորություն տալու անհրաժեշտությունից:

Այսինքն` ԿԳՄՍ նախարարությունը առաջարկում է բարձրագույն մանկավարժական կրթություն ունեցող բայց հանրակրթական ուսումնական հաստատություններում չաշխատող մասնագետներին ևս անցնել կամավոր ատեստավորում և ուսուցչի աշխատանքի ընդունելու դեպքում` 5 (հինգ) տարի ժամկետով ստանալ հավելավճար։ Սակայն այդ հավելավճար ստանալու ժամանակահատվածը կհաշվարկվի հենց ատեստավորումը բարեհաջող անցնելու օրվանից իսկ փաստացի հավելավճարը կտրամադրվի աշխատանքի ընդունման օրվանից։

Միաժամանակ, «Հանրակրթության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգավորումը կարող է չտարածվել այն անձանց վրա, որոնք կմասնակցեն կամավոր ատեստավորմանը և բավարար արդյունքի դեպքում կունենան դրույքաչափի փոփոխություն, որով նաև հնարավորինս կմեղմվի հաստատություններում թափուր տեղեր առաջանալու ռիսկը:

Այսինքն` ԿԳՄՍ նախարարությունը միջին մասնագիտական որակավորում ունեցող ուսուցիչներին երկընտրանքի առջև է կանգնեցնում` պարտադրված անցնել  կամավոր ատեստավորում, ստանալ հավելավճար և ևս 5 (հինգ) տարի շարունակել աշխատել որպես ուսուցիչ կամ 2023 թվականի օգոստոսի 20-ից ազատվել աշխատանքից և դառնալ գործազուրկ։ Ըստ ԿԳՄՍ նախարարության` 3-րդ տարբերակ չկա և չի կարող լինել։ Բանն այն է, որ հանրակրթական ուսումնական հաստատություններում դասավանդող միջին մասնագիտական որակավորում ունեցող ուսուցիչներին,  ովքեր «Հանրակրթության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջի համաձայն՝ չեն համապատասխանում նշված օրենքի 26-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված պահանջներին, կարող են շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը մինչև 2023 թվականի օգոստոսի 20-ը։

Մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորմանը մասնակցելու համար ևս սահմանվել է գործընթացի կարգավորման լիազորող նորմ՝  հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2023 թ. մարտի 16-ի 351-Լ որոշման «Հանրակրթական հաստատություններում որակյալ ներառական կրթության ապահովման մեխանիզմների ներդրում» բաժնի 2.2.5 միջոցառման կատարման անհրաժեշտությունը:

Այսինքն` ԿԳՄՍ նախարարությունը Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների մանկավարժական աշխատողներին  ևս կամավոր ատեստավորման միջոցով` համապատասխան արդյունք ցուցաբերելու դեպքում հավելավճար ստանալու հնարավորություն է ընձեռում` 5 (հինգ) տարի ժամկետով։

ԱՄՓՈՓՈՒՄ
Հարց նախարարությունը` եթե նախարարությունը գնում է կամավոր ատեստավորման ինստիտուտի ներդրման շրջանակի ընդլայնման ուղղությամբ ապա ինչո՞ւ նմանօրինակ հնարավորություն չի ընձեռում նաև հանրակրթական դպրոցներում աշխատող մյուս մանկավարժական աշխատողների համար։

Օրինակ` լաբորանտի, ուսուցչի օգնականի, գրադարանավարի, սոցիալական մանկավարժի կամ հոգեբանի համար։ Իսկ գուցե նախարարությանը չի հետաքրքրո՞ւմ այն պարզ ճշմարտությունը, որ վերջիններս ստանում են բառի բուն իմաստով կոպեկներ` ամիսը սկսած 30 հազար ՀՀ դրամից մինչև 100 հազար ՀՀ դրամ «աղքատավարձ»։

Հաջորդ հարևորագույն հանգամանքը այն է, որ սին են նախարարության այն ռոմանտիկական ժանրի հիմնավորումները թե իրենք այս գործիքի կիրառմամբ կբարձրացնեն գրավչությունը ուսուցչի մասնագիտական գործունեության վերաբերյալ։ Ցավոք սրտի մոտիվացիա չի ձևավորվի բարձրագույն մանկավարժական կրթություն ունեցող բայց ուսուցիչ չաշխատող մասնագետների շրջանում մասնակցելու կամավոր ատեստավորմանը, քանի-որ  հավելավճար ստանալու ժամանակահատվածը կհաշվարկվի հենց ատեստավորումը բարեհաջող անցնելու օրվանից իսկ հավելավճարը կտրամադրվի աշխատանքի ընդունման օրվանից։ Օրինակ` անձը կամավոր ատեստավորման գործընթացը անցել է 2023թ. սեպտեմբերի 1-ից իսկ աշխատանքի է ընդունել 2026 թվականին սեպտեմբերի 1-ին ապա այդ դեպքում անձին հավելավճար ստանալու ժամանակահատվածը կհաշվարկվի 2023 թվականից սեպտեմբերի 1-ից մինչև 2028 թվականի սեպտեմբերի 1-ը իսկ փաստացի հավելավճարը կստանա 2026 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2028 թվականի սեպտեմբերի 1-ը։ Կամ եթե անձը չի աշխատում ու աշխատանքի ընդունելու ժամանակ որևէ առավելության չի ստեղծում կամավոր ատեստավորմանը ապա հիշյալ չափորոշիչներին համապատասխանող անձիք ինչո՞ւ պիտի անցնեն կամավոր ատեստավորման բարդագույն ու գրեթե ոչինչ չտվող գործընթացը։

Իսկ միջին մասնագիտական կրթության ունեցող ուսուցիչներին կամ-կամի առջև կանգնեցնող բոլոր տեսակի իրավակարգավորումները ես ոչ մի կերպ չեմ ընդունում։
Ուսուցչի մասնագիտական հմտություններն ու կարողությունները պայմանավորված չեն կարող լինել նրա միջին կամ բարձրագույն մասնագիտական որակավորում ունենալու հանգամանքով։

 

Վանո Կարապետյան

Կրթության հարցերով անկախ փորձագետ

Վանո Կարապետյան ՀՀ ԿԳՄՍ հանրակրթության մասին օրենք Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին