Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հինգշաբթի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է հացահատիկային գործարքի երկարաձգման անհրաժեշտության մասին, գրում է Sabah թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
«Բանակցությունների ընթացքում նախագահ Էրդողանը հայտարարել է հացահատիկային միջանցքի գործողության ժամկետի երկարաձգման անհրաժեշտության մասին, իսկ Պուտինն ի պատասխան հայտարարել է, որ մենք կարեւորում ենք Թուրքիայի առաջարկը»,-գրում է թերթը։
Ավելի վաղ Թուրքիայի առաջնորդի գրասենյակը հայտնել է, որ բանակցությունների ընթացքում առաջնորդները քննարկել են նաեւ Ուկրաինայում տիրող իրավիճակը: Էրդողանը հայտարարել է նոր նախաձեռնությունների մասին, որոնք կարող են մշակել աշխատանքային խմբերը։