f

Անկախ

Մենք հաղթել ենք մեր զինվորների արյան գնով․ Վազգեն Մանուկյանի ելույթը, 1994թ․ օգոստոսի 12,տեսանյութ


Վազգեն Մանուկյանը իր ելույթում անդրադառնում է ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի 1994թ․-ի օգոստոսի 5-ի ելույթին, Արցախյան պատերազմի հաղթանակների հիմնական բաղադրիչներին և այլ հարցերի։

«Իմ նպատակը չէ հիմա մանրամասն վերլուծել Ղարաբաղի շարժման և պատերազմի պարտություններն ու հաղթանակները։ Բայց, այնուամենայնիվ, պետք է գտնել պատճառը, թե ո՜նց էր, որ մենք հաղթած դուրս եկանք մինչև հիմա։ Նախագահը սխալ պատասխան է տալիս դրան, որովհետև իրեն այս րոպեին ձեռնտու է այդպիսի պատասխան տալը։

Նա ասում է՛ մենք հաղթեցինք, որովհետև Ադրբեջանում պառակտում կար։ Ոՙչ։ Մենք հաղթում էինք, և մեր հաղթանակների պատճառով Ադրբեջանում առաջանում էին պառակտումներ, և փոփոխվում էին հանրապետության նախագահները։ Շուշիից և Լաչինից հետո փոխվեց Մութալիբովը, Քելբաջարից, Մարտակերտից և Աղդամից հետո փոխվեց Էլչիբեյը։

Իր ասածով նա լուծում էր այդ րոպեի խնդիրը, բայց դա նվաստացուցիչ էր մեր ժողովրդի համար, որովհետև ժողովուրդն է հաղթել։ Մեր հաղթանակով մենք պարտական ենք մեր ժողովրդին, մեր ֆիդայիներին, մեր զինվորներին, մեր այն սպայական կազմին, որ հիմա ծառայում է մեր բանակում և Ղարաբաղում, այն կազմակերպական աշխատանքին, որ կատարվեց Հայաստանի բանակում և Ղարաբաղի ղեկավարության կողմից Ղարաբաղում։ Եվ ամենակարևորն այն է, որ բանակի առջև ևՙ Ղարաբաղում, ևՙ Հայաստանում խնդիր դրվեց՛ հաղթել։ Հնարավոր չէ հաղթել, եթե չի դրված այդպիսի խնդիր։

Մենք դեռ չենք հիշում, որ հանրապետության նախագահը մեր ժողովրդի առջև, կառավարության առջև կամ իր առջև որևիցե խնդիր դնի։ Ասում է միայն՛ կանենք այն, ինչ հնարավոր է։ Ունենալով այսպիսի զինվորականություն, սպայական կազմ, այսպիսի ժողովուրդ, մենք էլի կարող էինք պարտվել, եթե դրված չլինեին ռազմական խնդիրներ։ Մեր այս հաղթանակը հարյուրավոր ու հազարավոր զոհեր պահանջեց։

Զոհվեցին շարժման մասնակից տղաներ, որոնցից շատերին մենք ճանանչում էինք ևՙ դեմքերով, ևՙ անուններով։ Շարժման օրերին մեզ համար անընդունելի է եղել պատերազմի միտքը։ Մենք միշտ խուսափել ենք պատերազմի մեջ ներքաշվելուց։ Մեզ պարտադրեցին պատերազմ, և մենք հաղթեցինք։ Եվ այն պարզաբանումը, թե Ադրբեջանը երկու անգամ մեծ է կամ այսքան զենք ունի, բոլորը դատարկ խոսակցություններ են։ Ազգային քաղաքականության մեջ թվաբանությունն անզոր է։ Բարձրագույն մաթեմատիկան է գործում, բայց շատերն էլ ծանոթ չեն այդ գիտությանը։

Առաջին հայացքից թվում էր, որ հաղթանակների շնորհիվ կհասնենք խաղաղության։ Այնուամենայնիվ, ի՜նչ նպատակ ունեինք մենք Ղարաբաղի հարցում։ Ղարաբաղի ժողովուրդը դուրս էր եկել ազգային ազատագրական պայքարի, մեր նպատակն էր, որ նա հաղթանակ տանի, և խաղաղություն տիրի։ Խաղաղություն ոչ թե ամեն գնով, այլ ազգային հարցը լուծելու շնորհիվ։» ․ հատված Վազգեն Մանուկյանի 1994թ․-ի օգոստոսի 12-ի ելույթից։

Ելույթի տեքստային տարբերակը ամբողջությամբ այստեղ՝ https://vazgenmanukyan.am/wp-content/...

Տեսանյութ 1994թ Վազգեն Մանուկյան ելույթ հանրահավաք արցախյան պատերազմ Հայաստան Լևոն Տեր-Պետրոսյան խմբագրի ընտրանի

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին