f

Անկախ

Հունաստանում Մայիսի 1-ը նշել են զանգվածային գործադուլներով եւ ցույցերով


Աշխատանքի օրը՝ Մայիսի 1-ը, Հունաստանում նշում են զանգվածային գործադուլներով եւ ցույցերով, մասնակցում են արհմիությունները, տեղեկացրել է ERT հեռուստաալիքը։

Բոլոր նավերը մայիսի 1-ին կմնան նավահանգիստներում նավագնացային ընկերությունների արհմիությունների 24-ժամյա գործադուլի պատճառով։ Տրանսպորտային ընկերությունների աշխատակիցները որոշել են մի քանի ժամ դադարեցնել աշխատանքը. Աթենքում ավտոբուսները եւ տրոլեյբուսները չեն աշխատի հերթափոխի ընթացքում՝ առավոտ ժամը 09.00-ից մինչեւ 21.00-ն։ Աթենքի մետրոն եւ տրամվայը չեն աշխատի ամբողջ օրը, չեն աշխատի նաեւ մերձքաղաքային գնացքները։ Սալոնիկն ամբողջ օրը կմնա առանց քաղաքային ավտոբուսների 24-ժամյա գործադուլի պատճառով։

Աթենքում տեղի կունենան խոշոր արհմիություններրի ցույցեր։

«Համահունական մարտական ճակատ» (ПАМЕ) կոմունիստական արհմիությունը ցույց կանցկացնի խորհրդարանի մոտ, Սինտագմա հրապարակում։

Հունաստանի Աշխատանքի համընդհանուր կոնֆեդերացիան (GSEE), Պետական ծառայողների արհմիության ADEDY բարձրագույն խորհուրդը  եւ Աթենքի աշխատանքի EKA կենտրոնը հանրահավաք կանցկացնեն Կլատմոնոս հրապարակում՝ կոմունիստներից մի քանի հարյուր մետր հեռու։

«Աշխատանքի օրը նշանային օր է աշխատանքային շարժման համար, այն նշանավորում է դասակարգային պայքարի, նեխած եւ բարբարոսական կապիտալիստական համակարգի տապալման ուղին, դեպի նոր հասարակություն՝ սոցիալիզմ-կոմունիզմ տանող ուղին»,- նշվել է Հունաստանի Կոմկուսի՝ տոնի առիթով տարածած հայտարարությունում։

Հույն կոմունիստների կարծիքով՝ վերջերս տեղի ունեցած ժողովրդական զանգվածային ելույթները եվրոպական շատ երկրներում ցույց են տալիս միակ ուղին, որը կարող է հանգեցնել մարդու կողմից մարդու շահագործման վերացմանը։ «Դրանք ցույց են տալիս, որ վարձու ստրկությունից բանվոր դասակարգի ազատագրման պայքարը կապիտալիզմի շղթաներից մարդկության ազատագրման ուղին է»,- նշվել է հայտարարությունում։

Հունաստանի Կոմկուսը զգուշացնում է, որ բուրժուական ցանկացած կառավարություն, որը կձեւավորվի մայիսի 21-ի ընտրություններից հետո, օբյեկտիվորեն կնպաստի հակաժողովրդական քաղաքականության սրմանը Հունաստանում, եւ կոչ է անում քվեարկել կոմունիստների օգտին։

Աշխարհում Հունաստան գործադուլներ Մայիսի 1

Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Պատերազմն ինքը երևի արդեն պայմանավորվել է․ Բագրատ Սրբազան
Փաշինյանի արած սահմանազատումը կապիտուլյացիա է, աշխարհում նման բան չկա. Գեղամ Մանուկյան
Դադարեք լռել. AntiFake-ի բողոքի ակցիան ԱՄՆ դեսպանատան մոտ. ՈՒՂԻՂ
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Որևէ մեկը չի կարող Եկեղեցու հետ մարտնչել. Բագրատ Սրբազան
Ինչքան «նարկոբարոն» ու «գործակալ» կա՝ հավաքել, եկել եք այստեղ․ Բագրատ Սրբազանը հեգնեց Փաշինյանին
Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը
Նիկոլ Փաշինյանը թող իր խոստացածն անի, նա խոստացել է ձեռքը կտրել. Այս երթից վախենում են. Բագրատ Սրբազան
Որտե՞ղ են բնակվում աշխարհի մեծահարուստները․ միլիարդերաշատ քաղաքների 10-յակը
«Իմ ունեցած տեղեկություններով»…
Ես ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ և կուսակցական որևէ հարց ինձ չի հետաքրքրում․ Թովմաս Առաքելյան
Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակչի երկրորդ հանդիպումները
Գվարդիոլան չի դիտարկում «Բավարիա» վերադառնալու տարբերակը
IWF գլխավոր քարտուղար․ 2023 թ․ ԵԱ-ն վերջին 10 տարիների լավագույնն էր
Պուտինի երդմնակալությանը չեկած դեսպանները մոռացել են՝ ինչի համար են գտնվում Մոսկվայում. Կրեմլ
Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Լավ սովորող երեխաների համար սա զարգանալու հնարավորություն է, թույլ սովորող երեխաներն այստեղ ոչ մի շանս չեն ունենալու․ Սերոբ Խաչատրյան
Չեմ եկել իմ վարչապետ լինելու հարցը քննարկեմ, եկել եմ Բագրատ Սրբազանին և ժողովրդին աջակցելու. Արման Թաթոյան
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 103 դեպք
ՀԱԵ Տավուշի թեմի հոգեւոր առաջնորդ. ժողովուրդը կասի իր խոսքը
Բագրատ սրբազանի խոսքերը Երևանի ճանապարհին,տեսանյութ
Մանդատները վայր կդնենք, բայց Փաշինյանը չպետք է մնա վարչապետի պաշտոնակատար և վարչական ռեսուրսներն օգտագործի ընտրություններում․ Արթուր Խաչատրյան
Ավելին
Ավելին