f

Անկախ

Առաջիկա շաբաթներին անվտանգային սպառնալիքները կարող են կտրուկ սրվել. Վարդան Բալյան


Նախագահական և խորհրդարանական ընտրապայքարը Թուրքիայում մտավ վճռական, եզրափակիչ փուլ, որին ընդառաջ, ապրիլի 30-ին, Էրդողանը և Քըլըչդարողլուն ուժի ցուցադրություն կազմակերպեցին՝ անցկացնելով բազմահազարանոց հանրահավաքներ: Այս մասին ֆեյսբուքում գրել է քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը.

«Հատկանշական է, որ բոլոր գնահատականներով գործող նախագահի Անկարայում աջակցելու էին եկել ավելի քիչ թվով մարդիկ, քան ընդդդիմադիր դաշինքի թեկնածուին Իզմիրում: Հարցումների համաձայն հիմնական երկու մրցակիցների էլեկտորալ աջակցության ցուցանիշները շատ մոտ են, սակայն, վերջին արդյունքներով դիտարկվում է ընդդիմության վարկանիշի կայուն աճ: Այն, որ Էրդողանի գործերը մեղմ ասած այնքան էլ լավ չեն դասավորվում, տեսանելի է անզեն աչքով: Ու չարժե կասկածել, որ իրեն Աբդուլ Համիդի քաղաքական ժառանգորդ համարող նորօրյա սուլթանը ձգտելու պահել իշխանությունն ամեն գնով:

Հիշեցնեմ, օրեր առաջ ուղիղ եթերում առողջության հանկարծակի վատթարացման բեմականացումը, որին նախորդիվ հրապարակվել էր տեղեկատվություն դեռևս մարտի 28-ին բանտարկված Օջալանին ուղարկված աջակցության խնդրանքով նամակի մասին: Ինչևէ, մեզ համար առանձնակի ուշադրության արժանի հանգամանք է Իլհամ Ալիևի անմիջական ներգրավումը թուրքական ընտրություններին՝ Էրդողանի կողքին, Արևմուտքի անթաքույց աջակցությունը վայելող ընդդիմադիր դաշինքի դեմ՝ Վաշինգտոնում կայանալիք հայ-ադրբեջանական բարձր մակարդակով հանդիպմանն ընդառաջ:

Տարածաշրջանային զարգացումների համատեքստում դիտարկելի ու կանխատեսելի տեղաշարժերին ավելի հանգամանալից կանդրադառնամ հաջորդիվ գրառումներում, որպեսզի հասկանալի դառնա բոլորիս՝ առաջիկա շաբաթներին անվտանգային սպառնալիքները մեզ համար կարող են բազմակիորեն սրվել»:

Վարդան Բալյան ՖԲ Գրառում Թուրքիա Ադրբեջան Հայաստան համապետական ընտրություններ խմբագրի ընտրանի

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին