f

Անկախ

ՀԱՀ իշխանությունները Պուտինին խնդրել են չժամանել ԲՐԻԿՍ-ի համաժողովին՝ նրա ձերբակալման օրդերի պատճառով


Հարավաֆրիկյան Հանրապետության իշխանությունները խնդրել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի համար երկիր չժամանել, այլ մասնակցել Zoom-ով։ Այս մասին գրում է ՌԲԿ Ուկրաինան՝ վկայակոչելով Sunday Times-ին։ Այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Պրետորիան իրավաբանական խորհրդատվության է դիմել Պուտինին ձերբակալելու իր պարտավորությունների վերաբերյալ։ Վլադիմիր Պուտինին հրավիրել են մասնակցելու հինգ զարգացող տնտեսությունների՝ Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի և հյուրընկալող երկրի՝ Հարավաֆրիկյան Հանրապետության ղեկավարների գագաթնաժողովին։

ՀԱՀ-ը հրաժարվել է աջակցել ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին կամ դատապարտել նրա ագրեսիան Ուկրաինայի դեմ։ Սակայն Միջազգային քրեական դատարանի կողմից Պուտինին ձերբակալելու օրդեր տալն անհարմար դրության մեջ է դրել Հարավաֆրիկյան Հանրապետության իշխող կուսակցությանը։ ՀԱՀ-ն  այն երկրների թվում է, որոնք ստորագրել են Հռոմի ստատուտը, ինչը պարտավորեցնում է նրան կատարել ՄՔԴ-ի որոշումները։

«Մենք Պուտինին չկալանավորելու տարբերակ չունենք: Եթե նա գա այստեղ, ստիպված կլինենք նրան կալանավորել»,-  լրատվամիջոցին ասել է Հարավաֆրիկյան Հանրապետության կառավարության ներկայացուցիչը: Անցյալ շաբաթ նախագահ Սիրիլ Ռամապոսան հատուկ կառավարական կոմիտե է ձևավորել՝ երկրի փոխնախագահի գլխավորությամբ, որն ուսումնասիրում է կառավարության գործողությունների տարբերակները՝ Պուտինի ձերբակալության օրդերի վերաբերյալ։ Լրատվամիջոցի աղբյուրի խոսքով՝ կոմիտեն չի կարողանում այլ տարբերակներ գտնել, քան գագաթնաժողովին  Պուտինի մասնակցությունը Մոսկվայից տեսակապի միջոցով։ Բարձրաստիճան պաշտոնյաները Sunday Times-ին հաստատել են, որ այդ հարցով բանակցություններ են տարվում Մոսկվայի հետ:

Ապրիլին ՀԱՀ իշխանությունները հայտարարել էին, որ մտադիր են դուրս գալ Հռոմի ստատուտից, սակայն հետո հերքեցին՝ նշելով, որ երկիրը մնում է Միջազգային քրեական դատարանի կողմ և շարունակելու է հետևողականորեն կիրառել միջազգային իրավունքը:

 

Աշխարհում Ռուսաստան Վլադիմիր Պուտին հակառուսական պատժամիջոցներ

Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 97 դեպք. Գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
Հայաստանում ԶԼՄ-ները շարունակում են բևեռացված մնալ, պետական ​​լրատվամիջոցները ձեռնպահ են մնում կառավարության քննադատումից, լրագրողները ենթարկվում են բռնnւթյան. «Լրագրողներ առանց սահմանների»
Տավուշում մարդուն ասում են՝ 2021 թվականին դու բարձրագույն արժեք էիր, որովհետև մեզ պետք էր քո քվեն. Էլինար Վարդանյան
Վայոց ձորի մարզում «ՈՒԱԶ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավոր
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերում
Միջպետական ճանապարհ փակելը հարց լուծելու ձև չէ. իրավապահներն ինչ արել են, ճիշտ են արել. Հակոբ Արշակյան
Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը
Տղային կալանավորել են ժողովրդի մեջ մխրճվող ԵԿՄ մեքենային բռունցքով մեկ անգամ հարվածելու համար. աբսուրդ է. Մինասյան
Մեր համալսարաններում ուսուցումը դարձել է տասներորդական բան, քանի որ ոչ մի դասախոս ուսումնական պրոցեսի համար չի խրախուսվում․ Սերոբ Խաչատրյան
Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մտնել Կիրանց
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Առաջարկում եմ՝ Տավուշի մարզկենտրոնը Իջեւանից տեղափոխել Կիրանց. Գեղամ Նազարյան
«Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն
Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի
«Ավան» առողջության կենտրոնը քաղաքացիներին սպասարկում է ամբողջությամբ նորոգված պայմաններում (վիդեո)
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Կիրանցի դեպքերի հետ կապված մենք ոչ մի հաղորդում չենք ստացել. պատգամավորի հայտարարությունը հիմք չէ. դատախազ
Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ
Ավելին
Ավելին