f

Անկախ

Եթե այս բանակցությունները նույն բովանդակությամբ տեղի ունենան Մոսկվայում, նույն հարցը կբարձրացնե՞ք. Եղոյանը՝ Մանուկյանին


Եթե այս բանակցությունները նույն բովանդակությամբ ու նույն տեքստով մամլո հաղորդագրությամբ տեղի ունենային Մոսկվայում, դուք նույն հարցը կբարձրացնեի՞ք։ Այս մասին այսօր՝ մայիսի 2-ին, ԱԺ ամբիոնից ունեցած ելույթում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանի՝ ավելի վաղ արված հայտարարությանն այն մասին, որ ժողովրդի թիկունքում, ստվերային, գաղտագողի տարբեր գործընթացներ են տեղի ունենում։

«Պարո՛ն Մանուկյան, դուք ասում եք, որ Վաշինգտոնում ամբողջ աշխարհի աչքի առաջ գաղտագողի բանակցություններ են տեղի ունենում Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Ես մի հարց ունեմ, խնդրում եմ շատ անկեղծ պատասխանել։ Եթե այս բանակցությունները տեղի ունենային Մոսկվայում, այսօր, նույն ձևով, նույն քանակի լրատվությամբ, նույն տեքստով մամլո հաղորդագրությամբ, նույն բովանդակությամբ, իսկ բովանդակությունները գրեթե նույնն են․ անկյունաքարային հարցերի շուրջ թե՛ Մոսկվայում տեղի ունեցող բանակցությունների, թե՛ Վաշինգտոնում տեղի ունեցող բանակցությունների բովանդակությունն Արցախի հարցի վերաբերյալ նույնն է: Եթե նույն բովանդակությամբ այս բանակցությունները լինեին կամ լինեն՝ միգուցե վաղը, մեկ շաբաթից, մեկ ամսից, դուք էլի այս նույն հարցն այստեղ կբարձրացնե՞ք», - ասաց պատգամավորը՝ շեշտելով, որ անկնալում է հստակ պատասխան, քանի որ հաջորդիվ ելույթ է ունենալու Գեղամ Մանուկյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր ԱԺ նիստում «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը հայտարարել էր, որ հայ ժողովրդի թիկունքում, ստվերային, գաղտագողի տեղի են ունենում գործընթացներ, տարբեր ձևաչափով հանդիպումներ, որոնք վտանգում են ՀՀ և Արցախի Հանրապետության անվտանգությունը, հարվածի տակ են դնում մեր ժողովրդին, պետականությունը և ազգային անվտանգությունը։ Նա նաեւ հարց էր բարձրացրել, թե ինչու է այդ բանակցություններին մասնակցում Թուրքիայի հետ բանակցող Ռուբեն Ռուբինյանը:

Հայաստան Արման Եղոյան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին