f

Անկախ

Որտեղ էլ բանակցեն՝ Մոսկվայում, Վաշինգտոնում կամ Բրյուսելում, մենք միայն նորանոր անհաջողություններ ենք կրելու, քանի դեռ մեր բանակցողները իրենք են. ադրբեջանագետ


Ադրբեջանը դա պետական մակարդակով հայերի դեմ ռասիզմ քարոզող պետություն է, երկիր, որտեղ քնած հային կացնահարելը հերոսություն է, իսկ հայ կին զինծառայողին անդամահատելն ու դա տեսանկարելը գովասանքի արժանի քայլ: Փաստերը անսպառ են: Այս մասին ֆեյսբուքում գրել է ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը.

«Ի՞նչ են բանակցում Վաշինգտոնում

Ինչպես հայտնի է Վաշինգտոնում ընթանում են ՀՀ—ի ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների միջև բանակցություններ ԱՄՆ միջնորդությամբ:

Բնականաբար, հայկական կողմը լղոզված ձևակերպումներ է տալիս բանակցությունների բնույթի մասին: Բայց «Ամերիկայի ձայնը» երեկ հրապարակել էր հոդված, որտեղ պետքարտուղարության ներկայացուցիչը հայտնել էր. «Համապարփակ համաձայնագրի շուրջ ընթացող բանակցություններում կողմերի միջև քննարկվող հարցերից մեկն է վերաբերմունքը էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ երկու երկրներում, որն անդրադառնում է էթնիկ փոքրամասնությունների իրավունքներին ու անվտանգությանը...»:
Հետո նյութը հեռացվեց էջից, բայց ինձ մոտ պահել եմ այդ հատվածի սքրինշոթը:

Այսպես, սա նշանակում է՝

—ՀՀ–ն համաձայն է դիտել Արցախի հայերին որպես էթնիկ փոքրամասնություն Ադրբեջանի կազմում;

—Խոսվում է ՀՀ կամ ինչպես իրենք են մեր երկիրը կոչում՝ «Արևմտյան Ադրբեջան» ադրբեջանցների գալու մասին, այդ թեզը ակտիվ շրջանառում է ադրբեջանական կողմը:

Եթե սա այն կետերից մեկն է, ինչ պատրաստվում են մի շաբաթ բանակցել Վաշինգտոնում, ապա նշանակում է Հայաստանը ոչ միայն վտանգում է մեր 120,000 հայերի կյանքը, այլ ամբողջ ՀՀ գոյությունն առհասարակ:

Ադրբեջանը դա պետական մակարդակով հայերի դեմ ռասիզմ քարոզող պետություն է, երկիր, որտեղ քնած հային կացնահարելը հերոսություն է, իսկ հայ կին զինծառայողին անդամահատելն ու դա տեսանկարելը գովասանքի արժանի քայլ: Փաստերը անսպառ են:

Ավելին, նույն ՀՀ–ն է հայց ներկայացրել Ադրբեջանի դեմ ՄԱԿ–ի դատարան՝ ընդդեմ ռասիզմի:

Իհարկե, ՀՀ իշխանությունների բանակցածից, ցավոք, որևէ դրական ակնկալիք ունենալ հնարավոր չի, նրանք վաղուց են ապացուցել, որ մեր երկրի շահերը չեն սպասարկում, բայց որ նման կետի կհասցնեն բանակցությունները վերջին երեք տարվա մեջ, դրա համար առանձնահատուկ տաղանդ է պետք:

Ցավոք, իսկապես որտեղ էլ բանակցեն՝ Մոսկվայում, Վաշինգտոնում կամ Բրյուսելում, մենք միայն նորանոր անհաջողություններ ենք կրելու, քանի դեռ մեր բանակցողները իրենք են»:

Տաթևիկ Հայրապետյան ՖԲ Գրառում բանակցություններ Ադրբեջան Հայաստան

Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ուկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե ​​զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ Բորել
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին վերջնագիր է ներկայացրել՝ գործարք մեկ շաբաթվա ընթացքում կամ գործողություն Ռաֆահում
Թուրքիան չի ձգտում թշնամանալ կամ պատերազմել տարածաշրջանի որևէ երկրի հետ. Էրդողան
Ամերիկացիների 1/3-րդի տվյալները կարող էին գողացվել ԱՄՆ առողջապահական համակարգի խոշորագույն կիբերհարձակման արդյունքում
Ավելին
Ավելին