f

Անկախ

Արտակ Բրուտյան․ «Պատմության մեջ առաջին անգամ Եվրոպական խաղերի 3 ուղեգիր ունենք»


Ապրիլի 22-ին Երևանի «Դինամո» մարզադահլիճում կայացավ պատանիների, ավագ պատանիների, երիտասարդների և մեծահասակների առաջնությունը, որին մասնակցեց շուրջ 140 մարզիկ։

Անկախի հետ զրույցում Հայաստանի IFMA մուայթայի ֆեդերացայի նախագահ Արտակ Բրուտյանը խոսում է մարզիկների պատրաստվածության մասին, կարևորում առաջնության արդյունքները, որոնց հիման վրա և կազմավորվելու է հավաքականը։

-Պարո՛ն Բրուտյան, առաջնության ընթացքի, մարզիկների ելույթների մասին ի՞նչ կասեք։

- Ապրիլի  22-ին տեղի ունեցավ Հայաստանի հերթական առաջնությունը պատանիների, ավագ պատանիների երիտասարդների և մեծահասկների տարիքային խմբերում։ Առաջնությանը մասնակցեց շուրջ 140 մարզիկ Երևանից և մարզերից։ Ցավոք, հասկանալի պատճառներով Արցախի թիմն այս անգամ  չմասնակցեց։  Ականատես եղանք հետաքրքիր պայքարի։ Մարզիկները լավ էին նախապատրաստվել, քանի որ ստուգատեսի արդյունքներով կազմավորվելու է հավաքականը։ Մարզիկները հասկանում են, գիտակցում և ավելի կարևորում յուրաքանչյուր մրցաշար, քանի որ մուայթայն օլիմպիական մարզաձև է, պետությունն աջակցում է, ինչը նպաստում է  պատրաստվածության մակարդակի բարձրացմանը, բոլորն էլ ցանկանում են հաղթել, հավաքականում ընդգրկվել, որ մասնակցեն միջազգային մրցաշարերի, իրենց լավագույն կողմերով դրսևորեն, պետության կողմից աջակցություն ստանան, պարգևատրվեն։ Այս ամենը լավ խթան է հանդիսանում մարզիկների համար։

Հայաստանի IFMA մուայթայի ֆեդերացիան ամեն կերպ փորձում է զարգացնել և պրոպագանդել մարզաձևը  Հայաստանի Հանրապետությունում։ Մենք ներկայացնում ենք IFMA մուայթայի պաշտոնական ֆեդերացիան Հայաստանում։

-Առաջիկա ծրագրերից կխոսե՞ք։

-Ունենք միջազգային 2 մրցաշար առաջիկայում, մեկը Վրաստանում, մյուսը՝ Ռուսաստանում։ Այնուհետև մայիսին Թաիլանդում կայանալու է մեծահասկաների աշխարհի առաջնությունը, օգոստոսին 17-ից մինչև 23 տարեկանների շրջանում կայանալու են ԱՊՀ խաղերը, այն շատ լուրջ մրցաշար է։  Սեպտեմբերին Անթալիայում կայանալու է պատանիների և ավագ պատանիների աշխարհի առաջնությունը, Սաուդյան Արաբիայում՝ համաշխարհային խաղերը,  դեկտեմբերի 4-14-ը մեծահասկաների Եվրոպայի առաջնությունը Թուրքիայում։

Տարին բավական հագեցած է։ Ունենք ուրախալի և կարևոր ևս մեկ իրադարձություն․ պատմության մեջ առաջին անգամ Եվրոպական խաղերի 3 ուղեգիր ունենք՝ Արմեն Գրիգորյանը 71 կգ քաշային կարգում և  Գոռ Սարգսյանը 67 կգ քաշային կարգում և 63,5 կգ քաշային կարգում Լուսի Տեր-Դավթյանը։ 2 մարզիկներն էլ սկսել են լրջորեն նախապատրաստվել, մասնակցում են ուսումնամարզական հավաքների, Արմենը Չինաստանում, Գոռը՝ Ռուսաստանում։

Նշեմ, որ Ազգային օլիմպիական կոմիտեն Եվրոպական խաղերում մարզիկների բոլոր ծախսերը հոգալու է, ինչը կարևոր հանգամանք է, շնորհակալ եմ աջակցության համար, մեզ ոգևորում են և ուրախ են, որ մուայթայիստներին այդպիսի հնարավորթյուն է ընձեռվել։

 

Սպորտ Արտակ Բրուտյան Հայաստանի մուայթայի ֆեդերացիա հարցազրույց խմբագրի ընտրանի Հայաստան

Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ուկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե ​​զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ Բորել
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին վերջնագիր է ներկայացրել՝ գործարք մեկ շաբաթվա ընթացքում կամ գործողություն Ռաֆահում
Ավելին
Ավելին