f

Անկախ

«Մենք այդ LED լույսերը կգտնենք». գլխավոր դատախազը ժպիտով արձագանքեց Խաչատուր Սուքիասյանի մտահոգությանը


Պետական մարմինների անփութությունը և անպատասխանատվությունը բերում  է շատ ֆիզիկական ու իրավաբանական անձերի ֆինանսական կորուստների. Հաճախ չեն պատասխանում կամ պատշաճ չեն պատասխանում  նամակներին։ Այս մասին այսօր՝ մայիսի 3-ին, ԱԺ-ում դիմելով գլխավոր դատախազին, ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։

«Երբ մայրուղիներում պետք է ասֆալտապատման աշխատանքներ տարվեն, նախապատարստական աշխատանքների հետևանքով այդ փոսերը ավելի են մեծանում, հազարավոր մեքենաներ այդ փոսերի պատճառով, որ նշաններ դրված չի, ջարդում են ինչ-որ պահեստամասեր, որոնք ՀՀ-ում չեն արտադրվում, այդ արտարժույթը գնում է դուրս»,- ասաց պատգամավորը։

Պատասխանելով՝ Աննա Վարդապետյանը նշեց, որ կփորձի հարցին անդրադառնալ դատախազությանը վերաբերող մասով. «Պետական մարմինների անհետևողականության այն դրսևորումները, որոնք պաշտոնական անփութության կամ պաշտոնական դիրքի չարաշահման դրսևորումն ունեն, ուղիղ գտնվում են դատախազության իրավասության ներքո։ Նույն ճանապարհաշինության, սուբվենցիոն ծրագրերի հետ կապած և բոլոր այն գործերը, որոնք գործ ունեն հանրային բարիքի հետ, պետական պաշտոնյաների դիրքի չարաշահումները ու անփութությունները գտնվում են մեր ուղիղ ուշադրության ներք։

Բոլոր այն իրավիճակները, որոնք հանցագործության հատկանիշներ չեն պարունակում, բայց պահանջում են վերադաս մարմինների ուշադրությունը, ես կամ իմ ենթակայության ներքո գտնվող դատախազները միջնորդություններ ենք ներկայացնում  այդ մարմիններին»,- ասաց դատախազը։

Արձագանքելով՝ Սուքիասյանն ասաց. «Դեպքեր կան, որ ասում են դիտավորություն կա։ Ամբողջ հարցն այն է, որ այն կազմակերպությունները, որոնք այս կամ այն կերպ առնչվում են պետական մարմինների հետ, ցանկացած փաստաթղթի վերջնական համաձայնության արդյունքում, դառնում են հարկ վճարողներ և եթե ամիսներ շարունակ այդ կազմակերպությունը խնդիրներ է ունենում, նշանակում է այդ ամիսներին նա հարկ չի կարողանում վճարի:

Ես մի օրինակ բերեմ, բայց հասցեն չեմ ասի. Ես գիտեմ, որ 2,5 տարի առաջ մի մեծ փողոցում LED լույսեր են դրվել, բայց միացում մինչեւ հիմա չի տրվել՝ 2,5 տարի: Ինչ-որ մեկը դրա համար պետք է պատասխան տա՞»:

Վարդապետյանը ժպիտով արձագանքեց. «Մենք այդ LED  լույսերը կգտնենք, եթե խոսքը Երեւանի մասին է: Այո, մենք այս տեսակ հանրային բարիքի նկատմամբ անպատասխանատու վերաբերմունքի իմաստով էլ ունենք գործառույթ»:

Հայաստան Խաչատուր Սուքիասյան

Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ավելին
Ավելին