f

Անկախ

«Եթե պատերազմի անունը դրեցինք խաղաղություն, չդարձավ խաղաղություն»


«Մի քանի տարի առաջ ապագայի մասին պատկերացումներն այլ էին։ Այդ ծրագրերն այլևս չկան։ Հիմա լրիվ ուրիշ են ապագայի մասին պատկերացումները․ առավոտյան զարթնում ես ու չգիտես, թե այդ օրն ինչ է քեզ սպասվում։ Անհեռանկար, մշուշոտ ապագա է»,- ասում է Արցախի Հադրութի շրջանի Առաքել գյուղի բնակիչ, 17 տարվա մանկավարժ Ռոզա Բալյանը։

Նրա  ավագ որդին ներկայում ծառայում է Արցախում։ Ասում է՝ որդուն 7 ամիս առաջ է վերջին անգամ տեսել։ Շրջափակման պատճառով չի կարողանում անգամ որդուն սնունդ կամ հիգիենայի պարագաներ ուղարկել։ «Երբեք չեմ պատկերացրել, որ այս երիտասարդ սերունդն այս աստիճան անկոտրում ոգի կունենա։ Որդիս 2 տարվա մեջ մի անգամ չի տրտնջացել, չնայած շատ դժվարություններ կան։ Դեռ մի բան էլ ինքն է ինձ սիրտ տալիս»,- ասում է նա։

Խոսելով պատերազմի մասին՝ Բալյանն ասում է, որ միշտ էլ պատերազմական գոտում են ապրել, ուստի պատերազմն անսպասելի չէր։ Սակայն անսպասելի էր պատերազմի ելքն ու այն, որ ադրբեջանցին կարող է ոտք դնել անառիկ Հադրութ։

«Ծնունդով Թաղասեռ գյուղից եմ, ամուսնացել էի Առաքել գյուղ։ Ունեմ 2 որդի։ 3 տարի առաջ էինք մեզ համար նոր տուն կառուցել ու առանձնացել։ Երկու հարկանի մեծ տուն էր՝ քաղաքին բնորոշ պայմաններով։ Անասուն էինք պահում, հողագործությամբ էինք զբաղվում, ամուսիններով նաև աշխատում էինք։ Ոչ մի բանի պակաս չունեինք, ամեն պայման մեզ համար ստեղծել էինք։ Այն էլ ամեն բան մնաց թշնամուն»,- ասում է նա։ 

«Մեր Արցախի բնաշխարհն ուրիշ էր։ Այնտեղի անգամ բույսերն այլ համ ունեին։  Անգամ ժինգյալով հացը, որ այստեղ թխում ենք, այն նույն համը չունի, ինչ մեր հողի բերք ու բարիքով սարքածը,- ասում է նա։- Ամեն ինչն էլ կարոտում եմ, իմ տունը, դպրոցը, աշակերտներիս»։

Հիշելով պատերազմի մեկնարկը՝ Բալյանը պատմում է, որ սեպտեմբերի 27-ին դպրոցի աշակերտներին պետք է էքսկուրսիայի տանեին։ «Գտչավանք պետք է տանեինք։ Այդ պահին ես տան աստիճաններից էի իջնում, որ ավտոբուս նստեի, հարվածների, ապա անօդաչուների ձայներ լսվեցին։ Գլուխս բարձրացրեցի ու տեսա, որ տան վերևում պտտվում են։ Քանի որ մեր գյուղը Ջրականից 5 կմ էր հեռու, առաջին հարվածներն ընդունեց,- հիշում է նա։- Աստված ինչքան է գթացել, որ դեռ չէի հասցրել  երեխաներին տանել, հանկարծ ճանապարհին մի բան լիներ։ Երեխաներին անմիջապես տներով ուղարկեցի»։

Հիշում է՝ առաջին օրը մնացել են գյուղում, բայց երկրորդ օրն ամուսինը Ջրականից զանգել է ու ավագ որդուն, որ դեռ դպրոցական էր, հրահանգել ընտանիքին մեքենայով հարևան գյուղ տեղափոխել։ 

«Այդ ժամանակ հասկացա, որ  ապրիլյանի նման պատերազմ չէ»,- ասում է նա՝ հավելելով, որ միևնույն է վստահ էր, որ մի քանի օրից պետք է իրենց գյուղ և տուն վերադառնան։ Պատմում է՝ դուրս գալուց անգամ փաստաթղթերը և ոսկեղենը չի վերցրել։ «Մեր հագի շորերով տնից դուրս ենք եկել։ Ուզում էի մի երկու տաք շոր վերցնել, այդ պահին մոտակայքում արկ պայթեց։ Երեխաներն էլ մեքենայի մեջ էին, վախեցա, որ մի բան կլինի։ Անմիջապես դուրս եկա ու հեռացանք»,- ասում է նա՝ հավելելով, որ տան բանալին դրել է այնտեղ, որտեղ միշտ դնում էր՝ մտածելով, որ իրենց բացակայության ընթացքում գուցե ամուսինը տուն գա լողանալու համար։ Ընտանիքով  մի օր էլ հարևան գյուղում են մնացել, բայց պատերազմի ձայներից սարերը դղրդում էին,  մարդիկ այնտեղից էլ հեռանում էին, ուստի իրենք էլ են դուրս եկել ու Կոռնիձորի ճանապարհով ՀՀ հասել։ 

Հայրենազրկումից հետո Բալյանն ընտանիքի հետ ապաստանել է Հրազդանում։ Այստեղ, սակայն, ոչ կարողանում են համակերպվել նոր իրողության հետ, ոչ էլ ինտեգրվել նոր միջավայրին։ Ասում է՝ սկզբում ուզում էին Արցախ վերադառնալ։ Բայց այնտեղ տուն գտնելը բարդ էր, մարդիկ օրերով ու անգամ շաբաթներով տուն էին փնտրում ու ձեռնունայն հեռանում։ Ու մինչ տան փնտրտուքներով էին, կրտսեր որդին այստեղ քոլեջ ընդունվեց,ինչն էլ պատճառ դարձավ, որ   Արցախ տեղափոխվելն առժամանակ հետաձգեն։ 

«Սկզբում հույս ունեի, որ Հադրութը կազատագրվի, ու մի օր հայրենի գյուղ կվերադառնանք։ 

Բայց Արցախում տեղի ունեցող իրադարձությունները հիմա այլևս հուսախաբ են անում։ Չգիտեմ։ Հույսը վերջինն է մեռնում, ուզում եմ հավատալ, բայց գնալով դժվարությամբ եմ հավատում»,- ասում է նա։

«Ոչ Արցախի, ոչ Հայաստանի իշխանությունների հետ 100 տոկոսանոց հույս չեմ կապում՝ տեսնելով այս ամեն ինչը։ Ինձ համար անհասկանալի է, թե ինչ է նշանակում զինվորին զինաթափել կամ հետ կանգնելու հրաման տալ։ Ուզում եմ հավատալ, որ Արցախի այս մնացած մասը գոնե բաժին չի հասնի թշնամուն,- ասում է նա։- Դրա համար միասնականություն է պետք։ Բայց միայն դա քիչ է։ Մեր իշխանությունները հիմնականում ժողովրդի ասածը հաշվի չեն առնում՝  և Արցախի, և Հայաստանի իշխանությունները։ Պետք են ազգային ուժեր, որ կառաջնորդեն ժողովրդին այս նպատակին հասնելու»։ 

Բալյանը համոզված է՝ որքան էլ խաղաղություն է քարոզվում, մենք խաղաղության մեջ չենք ապրում․ «Սա խաղաղություն չէ։ Խաղաղության դարաշրջան են կոչում, իբր վերջացավ Արցախի պատերազմը, պատրաստվում են թուրքերի հետ բարեկամության, բայց սա խաղաղության  դարաշրջան չէ, նույն զոհերը շարունակվում են, միլիմետրը և սանտիմետրը հասել է հեկտարների, հեկտարներով առաջ են գալիս օր-օրի։ Եթե պատերազմի անունը դրեցինք խաղաղություն, չդարձավ խաղաղություն»։

Բալյանը չի հավատում նաև ադրբեջաբնցիների, թուրքերի հետ խաղաղ համակեցությանը, ասում է՝ այսքան արյուն թափելուց հետո դա անհնար է։ Ու որպես ասվածի ապացույց վկայակոչում է գյուղատնտեսական աշխատանքի այս օրերին ադրբեջանցիների կողմից հողում աշխատող խաղաղ բնակիչներին թիրախավորելը։ 

«Գյուղացին աշխատում է դաշտում, կրակում են խաղաղ բնակչի վրա, ինչի՞ մասին կարող է խոսք լինել։ Թուրքն ինձ համար թուրք է,  ինչ էլ  լինի»,- ասում է նա։

Խոսելով պարտության պատճառների մասին՝ Բալյանն ասում է, որ բոլորն էլ դրանում իրենց մեղքի բաժինն ունեն։ «Բայց առաջին պատասխանատվությունն  իշխանությունների վրա եմ դնում, որ սրան  հասանք, քանի որ Հադրութը, առավել ևս Շուշին չպետք է թողնեինք թշնամուն։ Մինչև հիմա  գլխումս չի տեղավորվում, թե Շուշին ինչպես է ընկել, ինչպե՞ս թուրքը կարող էր հասնել Շուշի, դա  աբսուրդ է ուղղակի, սա կանխամտածված, ծրագրած բան էր,- ասում է նա։- Շարունակ հետնահանջի հրաման է եղել, նույնիսկ պահ է եղել, որ ինձ թվում է՝ զորքին չեն թողել, որ արժանվույն կերպով կռվեն, անընդհատ նահանջ-նահանջ,  էդպես հասել են մինչև Շուշի»։ 

Բալյանն ասում է՝ չնայած մեր ուժերը Թուրքիայի ու  Ադրբեջանի ուժերի հետ համեմատելի չէին, բայց մեր զինվորի ոգին այլ էր։ «Ճիշտ է՝  պարտվել ենք այս պատերազմում, բայց ես համարում եմ, որ այդ պարտությունը եղել է իշխանություններինը, ոչ թե զինվորինը, մեր զինվորը չի պարտվել ու մինչև վերջին արյան շունը կռվել է, վկա իմ աշակերտների սխրանքները։ Չեմ տարանջատում, բոլորն էլ մերն են։ Ամեն զինվոր  հերոսության իր պատմությունն ունի, որ խորանում ես, գժվում ես»,- ասում է նա։ 

Անդրադառնալով նոյեմբերի 9-ի համաձայնագրին՝ ասում է, որ այն խայտառակ փաստաթուղթ է համարում։ «Թվում էր, թե նոյեմբերի 9-ով կարող է ավարտվել, բայց տեսեք՝ հիմա ինչ է կատարվում, հիմա ավելի ծանր վիճակում ենք, ավելի վատ վիճակի ենք հասնել»,- ասում է նա։



 

Հադրութ Արցախ կորսված հայրենիք խմբագրի ընտրանի ԱՌԱՔԵԼ գյուղ 44-օրյա պատերազմ

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին