f

Անկախ

ԵՄ-ն նախատեսում է ավելացնել զինամթերքների արտադրությունը


Եվրամիության գործադիր մարմինները նախատեսում են ավելի քան 500 մլն եվրո (550 մլն դոլար) տրամադրել զինամթերքների արտադրության ավելացմանը՝ Ուկրաինային օգնելու եւ ԵՄ անդամ երկրների պաշարները համալրելու համար, տեղեկացրել է Reuters-ը։

Պլանի համաձայն, որը չորեքշաբթի ներկայացնելու է Եվրոպական հանձնաժողովը, ԵՄ-ն սուբսիդիաներ կհատկացնի եվրոպական զինագործական ընկերություններին ներդրումների համար, որպեսզի ավելացվի զինամթերքների եւ հրթիռների արտադրությունը։

«Երբ խոսքը վերաբերում է պաշտպանությանը, մեր արդյունաբերությունը պետք է անցնի ռազմական տնտեսության ռեժիմի»,- իրավիճակը մեկնաբանել է ԵՄ ներքին շուկայի գծով հանձնակատար Թիերի Բրեթոնը։

Որպեսզի պլանն իրականություն դառնա, այն պետք է արժանանա ԵՄ երկրների եւ Եվրոպական խորհրդարանի հավանությանը։

Այս սխեման Ուկրաինային ավելի մեծ քանակությամբ զինամթերքներ եւ զենք, մասնավորապես՝ 155 միլիմետրանոց հրետանային ականներ մատակարարելու ԵՄ նախաձեռնության երրորդ մասն է։ Նման սպառազինության մատակարարումների մասին է խնդրում Կիեւը, քանի որ ռուսական ներխուժման դեմ պայքարը վերածվել է հյուծման պատերազմի։

Ուկրաինային 12 ամսվա ընթացքում 1 մլն ական տրամադրելու ջանքերի շրջանակում ԵՄ-ն արդեն համաձայնել է հատկացնել 1 մլրդ եվրո (1,10 մլրդ դոլար) զինամթերքների եւ հրթիռների համար, որոնք միության անդամ երկրները կուղարկեն Ուկրաինա իրենց պաշարներից։

ԵՄ-ն լրացուցիչ 1 մլրդ եվրո է հատկացրել այդ զինամթերքների համատեղ գնումների համար, չնայած պլանի այդ հատվածն ուշանում է այն վեճերի պատճառով, թե դրանց որ բաժինը պետք է արտադրվի Եվրոպայում։

Ծրագրի վերջին տարրն ուղղված է զինագործական ընկերությունների արտադրությունն  ավելացնելուն։ Այն նախատեսում է 500 մլն եվրոյի հատկացում ԵՄ բյուջեից՝ արտադրական հզորությունների ավելացման նախագծերի մասնակի ֆինանսավորման համար։ Պլանը նաեւ թույլ կտա այդ նախագծերի համար օգտագործել ԵՄ տարածաշրջանային զարգացման դրամական միջոցները, որոնք հայտնի են որպես համերաշխության ֆոնդ, ինչպես նաեւ վերականգնման ֆոնդերը կորոնավիրուսի համավարակից հետո։

Բրեթոնն ասել է, որ ԵՄ-ն զգալի արդյունաբերական բազա ունի զինամթերքների արտադրության համար, բայց «այսօր չունի այնպիսի մասշտաբ, որ բավարարի Ուկրաինայի եւ մեր միության անդամ պետությունների պահանջները»։

Աշխարհում ԵՄ Ուկրաինա ռուս-ուկրաինական պատերազմ զենքի արտադրություն

․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
«Հեռացնե՛լ Նիկոլին», Հիմնական խրամատը Հայաստանի հրապարակն է». բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց
Ոստիկանները Բագրատ Սրբազանին թույլ չեն տալիս մտնել Կիրանց
Սյունիքում իրանական ավտոբուսի ողբերգական դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. պարզվել է զոհերի և վիրավորների ինքնությունը
Ատլանտյան դիետա. ինչպես է սնուցման նոր միտումն օգնում նիհարել
Գառնիկ Դանիելյանին հաջողվել է հասնել Կիրանց և միանալ բնակիչներին
Չափազանց ցավալի է ինձ համար, որ այսօր թիրախավորված է եկեղեցին. Լեւոն Քոչարյանի օգնական
Բռնի ուժով բերման էին ենթարկվել նաև 3 անչափահաս տղաներ. Կիրանցի գյուղապետ
Սևբերետավորներն հարց եմ տալիս, փախչում են. Բագրատ Սրբազան
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը
Ավելին
Ավելին