f

Անկախ

Մինսկի խմբի անդամահատումը. Коммерсантъ


ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Ռուսաստանը մտել են հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման առաջնորդության մրցավազքի մեջ:

ԵԱՀԿ ղարաբաղյան կարգավորման Մինսկի խմբի փաստացի փլուզումից հետո նրա նախկին համանախագահները՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան պայքար մղեցին կարգավորման գլխավոր միջնորդի կոչման համար: Երեքշաբթի Կրեմլում կտրականապես հայտարարեցին, որ խաղաղության միակ «ճանապարհային քարտեզը» մնում են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի եռակողմ պայմանավորվածությունները: Հայտարարությունն արվեց ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի գործընկերներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի բանակցությունների հաջորդ օրը: Միաժամանակ իր միջնորդությունն է առաջարկում Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Կատրին Կոլոննան:

ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների՝ երկուշաբթի երեկոյան Առլինգտոնում (Վիջինիայի նահանգ) տեղի ունեցած հանդիպման նախաձեռնությունը պետքարտուղար Էնթոնի Բլինքենինն էր: Ապրիլի 23-ից հետո, երբ ադրբեջանական զինվորները, չնայած Երևանի բողոքներին, Լաչինի միջանցքում (Ղարաբաղը միացնում է Հայաստանի հետ) հսկիչ անցակետ տեղադրեցին, ԱՄՆ պետդեպարտամենտի ղեկավարը բուռն դիվանագիտական ակտիվություն ցուցաբերեց: Հեռախոսազրույցներ կազմակերպելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ Էնթոնի Բլինքենն այնուհետև իր մոտ հրավիրեց երկու երկրների դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարներին: «Երկխոսությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում տևական խաղաղության հասնելու բանալին է»,- գրեց նա Առլինգտոնի հանդիպման նախօրեին Twitter-ում:

Մինչդեռ երկու երկրների առաջնորդների հետ պարոն Բլինքենի հաղորդակցությունը ցույց տվեց, որ Բաքուն և Երևանը տրամագծորեն հակառակ գնահատական  են տալիս նոր իրողություններին, որոնք ծագել են տարածաշրջանում ադրբեջանական հսկիչ անցակետի տեղադրումից հետո, որի կողքին հայտնվեց մեծ վահանակ երեք լեզուներով (ռուսերեն, անգլերեն և ադրբեջաներեն)՝ «Դուք մտնում եք Ադրբեջանի Հանրապետության տարածք»:

Երկու կողմերի իրարամերժ վարկածները ( ըստ մեկի՝ Բաքուն պատրաստվում է խաղաղ հայ բնակչության «ցեղասպանությանը» և ըստ մյուսի՝ պաշտպանվում է հայկական անօրինական զինված խմբավորումների հարձակումներից իր տարածքում) չնվազեցրին Էնթոնի Բլինքենի օպտիմիզմը:

Լուսանկարներից մեկում, որ արվել է Առլինգտոնում, ԱՄՆ պետքարտուղարը շողշողացող ժպիտով կանգնած է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի կողքին, որոնց մտազբաղ դեմքերը էնտուզիազմով չեն փայլում:

Ամփոփելով բանակցությունների նախնական արդյունքները՝ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վեդանտ Պատելը հայտարարեց. «Մենք հավատում ենք, որ խաղաղություն հնարավոր է երկու երկրների միջև»: Սակայն ի պատասխան «փակագծերը բացելու» համառ խնդրանքներին՝ պարոն Պատելը ընդամենը հասկացրեց, որ «խորապես ոգևորված է» Հարավային Կովկասում երկարաժամկետ կարգավորման որոնումներով:

Ամերիկյան դիվանագիտության ակտիվության պոռթկումին նախորդեց Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Կատրին Կոլոննայի այցը Անդրկովկաս: Ֆրանսիան ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եռյակում էր, որը իր գոյության  երեք տասնամյակում այդպես էլ լուրջ արդյունքների չհասավ ղարաբաղյան կարգավորման հարցում և դե ֆակտո փլուզվեց Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողությունը սկսվելուց հետո:

Երևանում Կատրին Կոլոննան հնարավոր համարեց Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում, որը տեղի կունենա հունիսի 1-ին Քիշնևում: «Անհրաժեշտ է ընդլայնել, հագեցնել բանակցությունների գործընթացը, որում համարձակ ընդգրկվեց Հայաստանը»,- հայտարարեց նա Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամլո ասուլիսում:

Իսկ Բաքվում Կոլոննան նշեց, որ «հարցը լուծելու միակ միջոցը խաղաղ բանակցություններն են»: «Ֆրանսիան ողջունում է Ադրբեջանի՝ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու նախաձեռնությունը: Հայաստանը և Ադրբեջանը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը»,- հայտարարեց ֆրանսիական դիվանագիտության ղեկավարը:

Այս համատեքստում ղարաբաղյան պատերազմի դադարեցման մեջ առանցքային դեր խաղացած Ռուսաստանը, որը գործի գցեց բանակցային գործընթացը 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակներում, մտադիր չէ զիջել Հարավային Կովկասում կարգավորման առաջնորդությունը:

Մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումները Էնթոնի Բլինքենի հետ, պարոն Պեսկովը նշեց. «Առայժմ որևէ այլ իրավական հիմք, որը կարող էր նպաստել կարգավորմանը, չկա, համապատասխանաբար՝ առայժմ այդ եռակողմ փաստաթղթերը բացարձակապես այլընտրանք չունեն»:

Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղարի խոսքով՝ «յուրաքանչյուր օգնություն, որը կարող է նպաստել կարգավորմանն այդ հիմքի վրա, կարելի է ողջունել: «Բայց մենք գիտենք նաև, որ լինում են տարբեր փորձեր, որոնք խարխլում են կարգավորման հիմքը, ինչը հեռանկարում կարող է խափանել արդյունքը»:

Սերգեյ Ստրոկան

Աղբյուրը

 

Աշխարհում Տարածաշրջան հայ-ադրբեջանական հակամարտություն Մինսկի խումբ ԱՄՆ

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին